Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը


Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ անհրաժեշտություն կա մարդկանց ներկայացնել սրբավայրի հարուստ որմնանկարների սյուժեները, մեկնել դրանց աստվածաբանական ու ծիսական իմաստները:

Կայացել է «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհադեսը


Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում տեղի է ունեցել «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է Մայր տաճարը պատկերող նկարիչների ավելի քան 60 աշխատանք։ Հեղինակը Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա օգտվել է թանգարանների արխիվներից և մասնավոր հավաքածուներից։

«Մասունք» ավանդական երգի-պարի համույթ


Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հանրայնացնում է ոչ միայն ազգային երգն ու պարը, այլև տարբեր գավառների, շրջանների ծեսերը, խաղերն ու տոները: Համույթի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք երեկոյան ժամերին՝ իրենց հիմնական աշխատանքից հետո հավաքվում են, երգում ու պարում։

Արցախի այաներ համույթ


2017 թվականին Ստեփանակերտում կազմավորված Արցախի այաներ համույթը բեմում կենդանացրել է գերդաստանի մեծ մոր կերպարը, որը Արցախի բարբառով երգեր է երգում, օրհնում ու առակներով խոսում: Արցախից բռնի տեղահանվելուց հետո առավել մեծ նախանձախնդրությամբ է գործում համույթը:

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 մարդ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Նրանց վարձակալած բնակարաններն անմխիթար վիճակում են՝ չունեն խոհանոց, բաղնիք, մահճակալներ ու կենցաղային տեխնիկա։ Սովորաբար մեկ սենյակում քնում են մի քանի հոգով։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը աշխատանք չունի։

«Լույս» վոկալ հնգյակ


Առաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։

«Խազեր» երգչախումբ


Այս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։

«Կաթիլ բենդ», «Բարի լուսո»


«Բարի լուսո» ժողովրդական երգը 1885թ.-ին գրի է առել Խրիմյան Հայրիկը։ Երգը 1970-ականներին առաջին անգամ ձայնագրել է Հայրիկ Մուրադյանը: Այժմ երգը նոր գործիքավորմամբ ներկայացնում է «Կաթիլ» բենդը:

Եղիպատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցին


13-րդ դարում Վաչե Վաչուտյանի պատվերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ արթուն է պահել ոչ միայն Եղիպատրուշի, այլև հարակից գյուղերի հոգևոր կյանքը։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցու զանգն այնքան զորեղ է հնչել, որ լսվել է մի քանի գյուղ այն կողմ։ Գյուղի եկեղեցու, որդան կարմիրով ներկված եզակի խաչքարերի մասին պատմում են տեղացիները։

Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցին


Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցման օրվանից երբեք չի դադարել գործել, անգամ խորհրդային ռեժիմի օրոք, տեղացիների համառության շնորհիվ, շինությունը կանգնում է մնացել և եկեղեցում պատարագներ են մատուցվել։ Մրգավանցիներն այսօր պատմում են իրենց եկեղեցու զորության և սրբավայրի հետ իրենց կապվածության մասին։

Ս. Հակոբ Մծբնա hայրապետի տոնը Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում


Այս տարի դեկտեմբերի 16-ին մեր եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի տոնը: Այդ առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասյացոտնի թեմի Ներքին Դվին, Մրգավան, Բուրաստան, Արարատ գյուղերի Սուրբ Հակոբ եկեղեցիներ բերվեց սրբի մասունքարանը: Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում հոգևոր դասի հետ ներկա էր նաև թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

 

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ: