Փիլիպպոս առաքյալ


Ավետարանում Փիլիպպոսի մասին քիչ է խոսվում: Առաքյալը հունարեն անուն ուներ՝ Փիլիպպոս, որ նշանակում է ձիերի սիրահար: Նա, ամենայն հավանականությամբ, մինչև Քրիստոսին հանդիպելը, ինչպես Հովհաննեսն ու Անդրեասը, եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտներից: Նա ևս տարված էր մեսիական ակնկալիքներով և, ինչպես ժամանակակից շատերը, չէր էլ պատկերացնում, որ ում այդքան մեծ հույսով սպասում էր, արդեն իր կողքին էր: 

Հակոբոս առաքյալ


Հակոբոս առաքյալը և նրա եղաբայր Հովհաննեսը Զեբեդեոսի զավակներն էին: Հակոբոս առաքյալը մատենագրության մեջ անվանվել է Հակոբոս Երեց կամ Ավագ առաքյալ՝ այդպես տարբերվելով Ալփեոսի որդի Հակոբոսից և Հակոբոս Տեառնեղբորից: Հակոբոս առաքյալը հիմնականում  քարոզել է Հռոմում, Իսպանիայում և Երուսաղեմում:

Թովմաս առաքյալ


Թեև Թովմասի մասին հիշատակությունները սակավ են, սակայն ավետարանական մի քանի դրվագների շնորհիվ բացահայտում ենք անմիջական, հետաքրքրասեր, նաև թերահավատ մարդու համարում ունեցող առաքյալի կերպարը: 

Հովհաննես առաքյալ


Հովհաննես Ավետարանիչը առաքյալների շարքում ամենաերիտասարդն էր:  Քրիստոսի սիրելին աշակերտը ներկա է եղել Տիրոջ կյանքի ամենանվիրական և խորհրդավոր բոլոր դրվագներում:

Անդրեաս առաքյալ. մաս 2-րդ


Անդրեասն առաջինն է առաքյալներից, որին Քրիստոս հրավիրում է հետևել իրեն և աշակերտել: Այս պատճառով Անդրեասին հաճախ նաև անվանում են Նախակոչ:

Անդրեաս առաքյալ. մաս 1-ին


Անդրեասը առաջինն է առաքյալներից, որին Քրիստոս հրավիրում է հետևել իրեն և աշակերտել: Տիրոջ առաջին կոչին հետևելու համար Անդրեասին հաճախ անվանում են Նախակոչ:

Պետրոս առաքյալ


Պետրոս առաքյալի կյանքը՝ հասարակ ձկնորսից մինչև Քրիստոսի աշակերտ և առաքյալ: 
Ներկայացնում է Լևոն սարկավագ Սահակյանը: 
 

Ներածություն


Ովքե՞ր էին Քրիստոսի 12 աշակերտները: Ինչպե՞ս նրանց ընտրեց Քրիստոս, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ նպատակի համար: Այս և 12 աշակերտների առաքելությանը վերաբերող այլ հարցերի է պատասխանում «Գործք Առաքելոց» հեռուստաշարքի առաջին հաղորդումը:

Ալբերտ Հակոբյան. ինքնախոստովանություն


Աչքս վեր բարձրացրի ու պատուհանիս ապակուն կարդացի՝ ելք: Վախեցա, շատ վախեցա: Հետո դուրս թռա: Անկումը հետաքրքիր չէր: Վերև բարձրացա. գույները տեսա...»: 
Ստեղծագործում է Ալբերտ Հակոբյանը: 
 

Սարգիս Համալբաշյան


Ստեղծագործում է Սարգիս Համալբաշյանը:

Սուրբ Ծննդյան Աստղը


Ի՞նչ կպատահեր, երբ մանուկ Հիսուսի ընտանիքն այսօր թակեր մարդկանց դռներն ու օթևան խնդրեր: Ինչպե՞ս ենք մենք վերապրում Սուրբ Ծնունդը: