Վաչագան Գրիգորյան. Լևոն Շանթը և «Հին Աստվածները»


Գևորգյան հոգևոր ճեմարանում բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը ներկայացնում է Լևոն Շանթի դրամատուրգիան և հեղինակի գլուխգործոցը՝ «Հին Աստվածները»։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 120-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Աջակիցներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, լեզվաբան Անի Մանուկյանի հետ:

Հովսեփ Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո


«Դիրքերում էի՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Առավոտյան լսեցինք ընկնող արկերի ձայնը, դուրս եկանք բլինդաժից, տեսանք «Գրադ»-ի թռչող արկերն ընկնում էին հարևան դիրքերի վրա, հասկացանք, որ ամեն բան առավել քան իրական է։ Թշնամու հաջորդ թիրախը մեր դիրքերն էին։ Առաջին օրը մի քանի անգամ նահանջեցինք և վերադարձանք դիրքեր։ Կեսօրն անց էր, երբ արկը պայթեց ոտքերիս մոտ»: Հովսեփ Առաքելյանը կորցրել է երկու ոտքը, պրոթեզներ է կրում: Այսօր սիրելի գործով է զբաղվում, որը թույլ է տալիս եւ՛ կայուն եկամուտ ապահովել, եւ՛ ինքնաբավ զգալ: Պատերազմից հետո հաշմանդամության առաջին կարգ է ստացել, իսկ պրոթեզավորումից հետո՝ կարգն իջեցրել են:

Ռոբերտ Անտոնյանը 44-օրյա պատերազմից հետո


Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմի 15-րդ օրը, վնասվել էր ժամկետային զինծառայողի դիմային նյարդը: Անհրաժեշտ է եղել սեղմ ժամկետում կատարել վիրահատություն՝ դիմային նյարդը վերականգնելու համար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն երբևէ չէր կատարվել, Միացյալ Նահանգներից հատուկ Հայաստան էր ժամանել պրոֆեսոր Ակիրա Իշիյաման: Թեեւ այսօր Ռոբերտը հրաժեշտ է տվել իր ֆուտբոլային կյանքին, բայց ոլորտին առնչվող աշխատանք է գտել: Երիտասարդը կարողանում է կատարել ամենապարզ գործողություններ, ինչը վիրավորումից հետո անհնար էր թվում:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 119-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Արև է ելել» ծրագրի ղեկավար Նարե Բեջանյանի հետ:

Վիգեն Հովսեփյան , «Լուսնյակ գիշեր»


Ժողովրդական երգերի կատարումներով հայտնի երգիչ, կիթառահար Վիգեն Հովսեփյանը մեր տաղավարում պատմում է նորվեգացի երաժիշտ Հարվարդ Էնսթարդի հետ մշակած և գործիքավորած հայկական ժողովրդական «Լուսնյակ գիշեր» երգի պատմությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 118-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի հետ:

Ջուլիանա և Անդրանիկ Բերբերյաններ, «Խլպանե»


Սասնո բարբառով մեզ հասած «Խլպանե» ժողովրդական երգը ժամանակակից շունչ ու երանգավորում է ստացել Ջուլիանա և Անդրանիկ Բերբերյանների շնորհիվ: Մեր տաղավարում նրանք պատմում են երգի մշակման, գործիքավորման, տեսահոլովակի նկարահանման ընթացքի հետաքրքիր մանրամասներ:

«Դիալոգ» նախագիծ, «Տալ տալա»


«Դիալոգ» նախագծի հիմնադիր Տիգրան Սուչյանն ու երգչուհի Ժաննա Դավթյանը մեր տաղավարում պատմում են իրենց վերջին՝ «Տալ տալա» երգի մշակման ու գործիքավորման մասին:

Մոհանա, «Լաո»


Ռիչարդ Մադլենյանի երաժշտությամբ և Գրիգոր Կյոկչյանի արևմտահայերեն տեքստով ստեղծված «Լաո» երգը մի աղջնակի սիրո պատմություն է: Թե ինչպես է երգը հասել երիտասարդ երգչուհի Մոհանային, կիմանաք «Երգի պատմությունը» դիտելիս:

Աշոտ Թադևոսյանը պատերազմից հետո


2020թ.-ի պատերազմի օրերին վիրավոր զինվորներին Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին բժիշկներից մեկը նկատեց՝ ինչպես են երկու զինվոր իրար ձեռք բռնել ու լուսանկարեց նրանց։ Լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում։ Լուսանկարի վիրավոր զինվորներից մեկը Աշոտ Թադևոսյանն է: Ոտքի և ողնաշարի վնասվածք էր ստացել ականի պայթյունից: Ժամեր շարունակ արնաքամ էր եղել, մինչև մարտական ընկերները նրան դուրս էին բերել անվտանգ գոտի: Աշոտին հանդիպեցինք պատերազմից 3 տարի անց, Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում:

Սահմանին. Այրք


Այրքը Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերից է, Սոթքի հարևանությամբ: Գյուղը երկու եկեղեցի ունի, բազմաթիվ խաչքարեր: Մեր տեսապատումը Այրք գյուղի առանձնահատկությունների, գյուղացիների խնդիրների, ապրելակերպի և ապագայի ծրագրերի մասին է։