Կամո Վարդանյան. Ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրը


Գևորգյան հոգևոր ճեմարանում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը ներկայացնում է ընտանիք հասկացության սահմանումը, ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները։

Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան. Մարդու և Աստծո հարաբերությունն ըստ Եհովայի վկաներ աղանդի


Գևորգյան հոգևոր ճեմարանում Տ․ Եղիշե քահանա Մայիլյանը ներկայացնում է Եհովայի վկաներ աղանդի պատկերացումները մարդ-Աստված հարաբերության, հավիտենական կյանքի մասին։

Սահմանին․ Ներքին Հանդ


Թշնամու վերահսկողության տակ են գտնվում Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի եկեղեցին, գերեզմանատունը, խմելու ջրի ակունքները, արոտավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր բարձունքները։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անց է կացրել շրջափակման մեջ ապրող սահմանապահ հանդեցիների հետ։

Սահմանին․ Դավիթ Բեկ


Այս գյուղում ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Դավիթ Բեկը Կապան համայնքի ամենամեծ գյուղն է, որը սահմանակից է Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքին։ Ֆիլմը պատմական Դավիթ Բեկ գյուղի և դավիթբեկցիների այսօրվա կյանքի ու մտահոգությունների մասին է։

Պարգև Բարսեղյան. Քրիստոնեության և Իսլամի աշխարհայացքային առանձնահատկությունները


Գևորգյան հոգևոր ճեմարանում փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգև Բարսեղյանը ներկայացնում է համաշխարհային երկու մեծագույն կրոնների՝ Քրիստոնեության և Իսլամի աշխարհայացքային առանձնահատկությունները։

Վաչագան Գրիգորյան. Լևոն Շանթը և «Հին Աստվածները»


Գևորգյան հոգևոր ճեմարանում բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը ներկայացնում է Լևոն Շանթի դրամատուրգիան և հեղինակի գլուխգործոցը՝ «Հին Աստվածները»։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 120-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Աջակիցներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, լեզվաբան Անի Մանուկյանի հետ:

Հովսեփ Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո


«Դիրքերում էի՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Առավոտյան լսեցինք ընկնող արկերի ձայնը, դուրս եկանք բլինդաժից, տեսանք «Գրադ»-ի թռչող արկերն ընկնում էին հարևան դիրքերի վրա, հասկացանք, որ ամեն բան առավել քան իրական է։ Թշնամու հաջորդ թիրախը մեր դիրքերն էին։ Առաջին օրը մի քանի անգամ նահանջեցինք և վերադարձանք դիրքեր։ Կեսօրն անց էր, երբ արկը պայթեց ոտքերիս մոտ»: Հովսեփ Առաքելյանը կորցրել է երկու ոտքը, պրոթեզներ է կրում: Այսօր սիրելի գործով է զբաղվում, որը թույլ է տալիս եւ՛ կայուն եկամուտ ապահովել, եւ՛ ինքնաբավ զգալ: Պատերազմից հետո հաշմանդամության առաջին կարգ է ստացել, իսկ պրոթեզավորումից հետո՝ կարգն իջեցրել են:

Ռոբերտ Անտոնյանը 44-օրյա պատերազմից հետո


Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմի 15-րդ օրը, վնասվել էր ժամկետային զինծառայողի դիմային նյարդը: Անհրաժեշտ է եղել սեղմ ժամկետում կատարել վիրահատություն՝ դիմային նյարդը վերականգնելու համար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն երբևէ չէր կատարվել, Միացյալ Նահանգներից հատուկ Հայաստան էր ժամանել պրոֆեսոր Ակիրա Իշիյաման: Թեեւ այսօր Ռոբերտը հրաժեշտ է տվել իր ֆուտբոլային կյանքին, բայց ոլորտին առնչվող աշխատանք է գտել: Երիտասարդը կարողանում է կատարել ամենապարզ գործողություններ, ինչը վիրավորումից հետո անհնար էր թվում:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 119-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Արև է ելել» ծրագրի ղեկավար Նարե Բեջանյանի հետ:

Վիգեն Հովսեփյան , «Լուսնյակ գիշեր»


Ժողովրդական երգերի կատարումներով հայտնի երգիչ, կիթառահար Վիգեն Հովսեփյանը մեր տաղավարում պատմում է նորվեգացի երաժիշտ Հարվարդ Էնսթարդի հետ մշակած և գործիքավորած հայկական ժողովրդական «Լուսնյակ գիշեր» երգի պատմությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 118-րդ


Գիտության և կրթության ռազմավարության խնդիրը քննարկում ենք «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի հետ: