Մամիկոն Միքայելյան, Աշոտ Միքայելյան


Մամիկոն և Աշոտ Միքայելյանները նկարիչ, քանդակագործներ են, էքսպերիմենտների սիրահարներ: Աշխատում են տարբեր նյութերով՝ պղինձ, արծաթ, քար, փայտ: Նույնիսկ զարդերին են մոտենում ինչպես քանդակի: Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում՝ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են: 
 

Նարե Բեջանյան


Լեռնագնացությամբ զբաղվող Նարե Բեջանյանը Դոնի Ռոստովից վերադարձել է Հայաստան: Խոստովանում է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, հաճախ անկումային պահեր է ունենում: Երբ ետ գնալու համար ճամպրուկն է հավաքում, օգնության են գալիս լեռները...  

Արմեն Խաչատրյան, Արփի Կոջայան


Արմենն ու Արփին Հայաստան են տեղափոխվել Լոնդոնից: Արփին իրականացրել է իր երազանքը՝ պարում է պարի պետական անսամբլում:
Նրանց համար Հայաստանում ապրելու առավելությունները շատ են: «Ուզում ենք վստահեցնել բոլոր զարմացողներին, որ Հայաստանում ևս կարելի է ապրել, աշխատել և երջանիկ լինել»:  
 

Տատյանա Ֆետիսովա


Տիկնիկագործ Տատյանա Ֆետիսովան տեքստիլից տիկնիկներ է պատրաստում, որոնք մուլտերի հերոսներ են հիշեցնում: Տատյանան տիկնիկները չի վաճառում, իր խոսքով՝ որդեգրում է:

Արամ Հունանյան


Կավագործ Արամ Հունանյանը հրեշտակներ է պատրաստում, ընթացքում նրանց հետ լուռ զրուցում է: Վարպետը վստահ է, որ հրեշտակներ ծեփելիս պետք է խաղաղ լինել և հուշանվերի հետ այդ խաղաղությունը կհասնի ու կջերմացնի մարդկանց: 

Տիգրան Եգանյան


Տիգրան Եգանյանը բանակում ծառայելիս ծանր հիվանդանում է: Վախը և տագնապը ավելի են ծանրացնում նրա վիճակը, բայց մի օր տեսիլք է ունենում: «Երազիս մեջ Տերը ժպտալով ձեռքն ինձ էր մեկնել, և ես ընտրեցի կյանքը»:

Սպարտակ Գևորգյան


Սպարտակ Գևորգյանի պղնձե մանրաքանդակներում հիմնականում պատկերված են կանայք: «Արվեստում կեղծել չի կարելի, մանրաքանդակում հատկապես պետք է զգույշ լինել, իսկ կնոջ կերպար ստեղծելիս՝ առավել ազնիվ». համոզված է մեր հերոսը:

Հեղնար Պետրոսյան


Հեղնար Պետրոսյանը երկրորդ շունչ է տալիս ծաղիկներին՝ չորացած ծաղիկներով զարդեր է պատրաստում: Ծաղկային կոլաժները Հեղնարը փորձում է ստանալ Հայաստանում աճող բույսերով և պատկերել Հայաստանի բնության դրվագներ: 

Սուրբ Ծնունդ. Տ. Միքայել քահանա Նուրիջանյան, Տ. Շավարշ քահանա Սիմոնյան


Քրիստոսի ծնունդը նոր կյանքի սկիզբ եղավ մարդկության փրկության համար, ավետիս՝ հույսի, հավատի, լույսի, ճշմարտության, հաշտության և խաղաղության: «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Միքայել քահանա Նուրիջանյանին և Շավարշ քահանա Սիմոնյանին: 
 

Ամանորյա զարդարանքներ


Ամանորն անհնար է պատկերացնել առանց տոնածառի և տոնական խաղալիքների: Ձեռագործ աշխատանքի հայ վարպետներն առաջարկում են նորարարություններ: Թաղիքե խաղալիքներ, տարբեր նյութերից պատրաստված տոնածառներ և տոնական լուսատնակներ են պատրաստում Լալա Մնեյանը, Սոնա Ռամազյանը, Էռնեստ Ոսկանյանն ու Մարիամ Հակոբյանը:

Գրեյս Բարդակչյան


«Այն, ինչ այսօր ունեմ ՝ ընտանիք, մասնագիրություն, ընկերներ, այստեղ եմ ձեռք բերել, չեմ պատրաստվում այլ տեղ գնալ»: Գրեյսը ընտանիքով Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, դեռ 1990-ականներին: Մասնագիտությամբ երաժիշտ է, այստեղ մասնագիտացել է անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանության մեջ:

Նաիրա Մխիթարյան


Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է, արվեստի այս տեսակը շարունակում է զարգանալ նաև մեր օրերում: 
Մենք հյուրընկալվել ենք նկարիչ, դիզայներ Նաիրա Մխիթարյանին: