Մարդն առանց հատկությունների. Մուզիլից՝ Չարենց


Ինչպե՞ս է քաղաքակրթության զարգացումն անդրադառնում մարդու վրա, ինչպիսի՞ն է կայսրության փլատակների տակ մնացած մարդու ճակատագիրը: Ինչո՞ւ է քաղաքական, տնտեսական, սոցիալական բուռն տեղաշարժերի մեջ անհատը տրոհվում, կորցնում ինքնությունը, ոչնչանում: Ո՞վ է մարդն առանց հատկությունների: Այս հարցերը լայնորեն քննարկվում են 20-րդ դարի արևմտյան գրականութան, մասնավորապես, Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» ստեղծագործության մեջ: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ  Աշոտ Ալեքսանյանի հետ:

Լեռան քարոզը. Տերունական աղոթքի ուսուցում (Մատթ. 6:5-15, Ղուկ. 11:1-13). մաս 1-ին


Ի՞նչ կառուցվածք ունի Տերունական աղոթքը, ո՞ւմ և ե՞րբ Հիսուս ավանդեց «Հայր Մերը», ինչպե՞ս պետք է աղոթել այն: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

Ֆրանսահայ գրականություն


Ֆրանսահայ գրականությունն, իր հայտնի անուններով՝ Շահան Շահնուր, Զարեհ Որբունի,  Վազգեն Շուշանյան, Նիկողոս Սարաֆյան և այլք, տարբերվում է հայկակական այլ համայքներում ձևավորված գրականությունից: Ֆրանսահայ գրողները հակադրվելով սփյուռքի ավանդական թեմաներին՝ իրենց ստեղծագործություններով բերում են իրականության ընկալման ու արտացոլման այլ եղանակներ, պատմական անցյալի նկատմամբ նոր վերաբերմունք: Ինչպե՞ս է ձևավորվել գրական այս շարժումը, ի՞նչ առանձնահատկություններ ունի ֆրանսահայ գրականութունն ընդհանրապես: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ, Գրիգոր Պըլտյանի հետ:

Հայ օպերան և օպերային արվեստի զարգացման արդի միտումները


Արդի աշխարհում, ժամանցի ու զվարճանքի միջոցների բազմազանության մեջ, գնալով դժվարանում է օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու պահելը: Արտասահմանյան հայտնի թատրոններում վաղուց արդեն այլ խայծեր ու միջոցներ են օգտագործում հանդիսատեսին թատրոն բերելու համար.

Լեռան քարոզը. Դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը (Մատթ. 5:13-16)


Մատթեոսի ավետարանում Երանիներից անմիջապես հետո Քրիտսոս դիմում է աշակերտներին` ասելով. «Դուք եք երկրի աղն ու աշխարհի լույսը»: 
Ի՞նչ պատգամ է սրանով փոխանցում իր աշակերտներին Քրիստոս, այսօր մեզանից յուրաքանչյուրը ինչպե՞ս պետք է հասկանա ու իրագործի այդ պատգամը: 
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

 

Գրեթերթ. գիր անկախության


Տեսաֆիլմը պատմում է «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթի գործունեության տասը տարիների, գրական նոր սերնդի` իրականության նկատմամբ վերաբերմունքի, գրական հայացքների, հայ արդի գրականության զարգացման խնդիրների ու առանձնահատկությունների մասին: 

հյուրը՝ Վանուհի Թովմասյան


«Ես անպայման ԼԵՌ պիտի լինեի դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին…»,- այսպես էր Լեռ Կամսարը խորհրդածում իր գրական անվան մասին: «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Լեռ Կամսարի թոռնուհուն՝ Վանուհի Թովմասյանին, որը մեկը մյուսի ետևից ընթերցողի սեղանին է դնում Լեռ կամսարի թողած անտիպ ժառանգությունը և հնարավորությոն տալիս նոր լույսի ներքո բացահատելու գրողին ու նրա ժամանակը: 
 

 

Գրքի երևանյան փառատոն


Երևանում մեկնարկեց Գրքի երևանյան առաջին փառատոնը, որի նպատակն է հայ ժամանակակից գրականության հանրայնացումը,  նոր հրատարակությունների ներկայացումը, գրող-հրատարակիչ, գրող-ընթերցող կապերի խթանումը: Այս խնդիրները մշտապես քննարկվում են գրական-հրատարակչական շրջանակներում, սակայն տարիներ շարունակ շատ հարցեր այդպես էլ չեն լուծվում: Ինչպե՞ս փառատոնը կնպաստի այդ խնդիրների լուծմանը, որքանո՞վ է փառատոնային ձևաչափը հարմար գրականության ներկայացման համար, ո՞վ և ինչպե՞ս պետք է հանրայնացնի գիրքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սա

Լեռան քարոզը. Երանի արդարության համար հալածվողներին (Մատթ. 5:10-12)


Մատթեոսի Ավետարանի 8-րդ երանին վերաբերում է այն բոլոր մարդկանց, որոնք հալածվում են արդարության համար: Քրիստոս ոչ միայն երանի է տալիս այդպիսի մարդկանց, այլև երկնքի արքայությանն արժանացնում:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 
 

հյուրը՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան


Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագծի շուրջ իր տեսակետն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Հայ միջնադարյան գրականության հմայքը


Հայ միջնադարյան գրականությունն իր ժանրային բազմազանությամբ, պատմական, բանահյուսական, գեղարվեստական, հոգևոր շերտերի յուրօրինակ համադրությամբ կարծես թե լավ ուսումնասիրված և ուսումնասիրվում է, դասավանդվում է ԲՈՒՀ-երում: Նկատելի է, սակայն, որ մասնագիտական ֆակուլտետների ուսանողները դժվարությամբ են հաղթահարում նյութի դիմադրությունը և հետագայում շարունակելով իրենց գործունեությունը գրականագիտության մեջ՝ հազվադեպ են որպես հետազոտության նյութ ընտրում այդ ոլորտը: Ինչո՞ւ է այդպես, հայ միջնադարյան գրականության դասավանդման և ուսումնասիրության ի՞նչ դժվարություններ կան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյան

Լեռան քարոզը. Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն (Մատթ. 5:6)


Մատթեոսի ավետարանի 4-րդ երանին արդարության քաղց ու ծարավ ունեցողներին է երանության արժանացնում:
Ինչպե՞ս է ընկալվում արդարության գաղափարը Սուրբ Գրքում, համաձայն Տիրոջ խոստման, ինչպե՞ս են մարդիկ հագենալու: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: