Ալֆրեդ Նոբել


Այն, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, որովհետև Ալֆրեդ Նոբելի կնոջ սիրեկանը մաթմատիկոս էր, գյուտարարի մասին ամենատարածված լեգենդն է: Մինչդեռ Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Կենսագիրների կարծիքով, Նոբելը որպես խիստ պրակտիկ գիտնական, մաթեմատիկան համարում էր իմացության շատ վերացական ոլորտ, որում զուտ արդյունքի տեսանկյունից հնարավոր չէ որոշել, թե որ հայտնագործությունը կարելի է մյուսից ավելի բարձր դասել:

Սպասված և մերժված


Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղայի ծնունդ պիտի արձանագրվի: 2011-ին 100 աղջկա հաշվարկով ծնվել է 114 տղա: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ադրբեջան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը բարձր է հատկապես մարզերում:

Ռուդոլֆ Դիզել


1913թ սեպտեմբերի 29-ին Անդվերպենից Լոնդոն ուղևորվող նավի վրա, ընթրիքից հետո գերմանացի երեք տղամարդկանցից մեկը հրաժեշտ տվեց ընկերներին` ուղեկցորդին խնդրելով իրեն արթնացնել ժամը 6-ն անց 15-ին և գնաց նավախուց: Առավոտյան նրա նավախուցը կոկիկ հարդարված էր, սեղանին դրված էր հենց նոր լարված ժամացույցը, բայց ուղևորը չկար: Անհետացածը համաշխարհային հռչակ վայելող ինժեներ Ռուդոլֆ Դիզելն էր:

Աստվածամուխ Գեղարդ


Ի՞նչ ճանապարհ են անցել Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքները, որտե՞ղ են հայտնվել: Աշխարհում քանի՞ Գեղարդ կա: Դրանցից ո՞րն է իրականը, ի՞նչ է այդ մասին վկայում պատմությունը:
Լրագրող Արա Գալոյանը «Աստվածամուխ Գեղարդը» թեմայով դասախոսություն է կարդում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար: 
 

Լև Տոլստոյ


Լև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  
Պատմահոր կյանքի ու գործունեության մասին մանրամասներ է ներկայացնում պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:

 

Alt

Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Ներսես Շնորհալի


Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  

 

Alt

Երկու սերունդ. փորձագետները և ուսանողները խաղաղության մասին


Փորձագետներ Ալեքսան Արզումանյանի, Մանվել Սարգսյանի, ԵՊՀ ուսանողների, Հայ եկեղեցու Արմավիրի թեմի երիտասարդաց միության անդամների կարծիքը հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանային խաղաղության մասին:
  

 

Ղազարոս


Հիսուս ասաց նրանց՝ մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, բայց ես գնում եմ, որ արթնացնեմ նրան»: Ղազարոսի հարության մասին հիշատակվում է Ավետարաններում, սակայն նրա և քույրերի հետագա կյանքի մասին Ավետարանիչները լռում են...

Հովսեփ Ահրիմաթացի


Ինչպես է հիշատակվում Հովսեփ Ահրիմաթացին Ավետարաններում և քրիստոնեական ավանդություններում: