Մշակութային ազդագիր 21.05.2018


Թանգարանների միջազգային օրվա առիթով մինչև ուշ երեկո այցելուներ են ընդունել Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: 
Երևանում անցկացվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 36 տարի անց նորից բեմադրվել է Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» պիեսը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վրացի գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի թիֆլիսյան թեմաներով կոլաժային հավաքածուն:
Մայիսի 16-ից 20-ը Հայաստանում ռուսական ֆիլմերի շաբաթ էր:
Իտալերենից բնագրային թարգմանությամբ լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» արկածային շարքի երկրորդ գիրքը:

Մշակութային ազդագիր 14.05.2018


Լույս է տեսել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի սցենարների ժողովածուն:
Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում «Վիքիպեդիա Հայաստանում» տեղի է ունեցել եռօրյա համաժողով և էքսպո-ցուցադրություն:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Այվազ Ավոյանի ստեղծագործությունների  ցուցահանդեսը:
Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի ղպտիագետ Ալիոն Սուչիուն մաշտոցյան մատենադարանում հանդես է եկել դասախոսությամբ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում է 19-ից 20-րդ դարերի արծաթյա գոտու 7 նմուշ, որոնք ներկայացնում են Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի արծաթագործության դպրոցը:
 

Մշակութային ազդագիր 07.05.2018


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Վալմարի անհատական ցուցահանդեսը՝ նկարչի 70-ամյակի առիթով:
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի է ունեցել արձակագիր Գևորգ Դևրիկյանի ծննդյան ութսունամյակին նվիրված գիտաժողով:
ՀՀ գիտությունների ակադեմիան հրատարակել է նոր գիրք Առաջին համաշխարհային պատերազի տարիներին Հովհաննես Թումանյանի  գործունեության մասին:
Աուտիզմի իրազեկման ամիսն ամփոփվել է Ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Ճանաչիր աուտիզմը» խորագրով միջոցառմամբ:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել են Ալվինա Բարխուդարյանի գործերը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իր այցելուներին առաջարկում է բազմաբնույթ կրթական ծրագրեր:
 

Մշակութային ազդագիր 16.04.2018


«Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունն ու Գյոթեի ինստիտուտը Երևանում կազմակերպել են Վիմ Վենդերսի ֆիլմերի ցուցադրություն:
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետկան թատրոնի բեմում Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» ներկայացման պրեմիերան էր՝ ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, իմ սեր» ծրագրին միացել է նաև Համազգային թատրոնը՝ «Սանտա Կրուս» ներկայացմամբ։ 
Նկարիչների միությունում բացվել է հանրապետական ցուցահանդես. հիսուն նկարիչ ցուցադրել է ջրաներկով արված աշխատանքներ:
Ամերիկյան համալսարանի և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը:
Լույս է տեսել սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն:
 

Մշակութային ազդագիր 09.04.2018


Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երևանի մաշտոցյան մատենադարանում:
Բացվել է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդես՝ «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի շրջանակում:
«Լոֆթ» կենտրոնում անցկացվել է մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր, կոնցեպտուալ արտիստ Սերգեյ Փարաջանովին։
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» երկամսյա ծրագրի շրջանակում Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը գրքասերների հետ հանդիպման էր հրավիրել ժամանակակից ֆրանսիացի գրողների և Փարիզում գործող «SIGEST» հրատարակչության տնօրենին:
Ժամանակակից արվեստների թանգարանում բացվել է նկարիչ, քանդակագործ Նինա Խեմչյանի «Յոթ հիմնարար մեղքերը» թեմայով գրաֆիկական աշխատանքի ցուցահանդեսը:
Հայերեն են թարգմանվել Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Գուստավ Յանոուխի «Զրույցներ Կաֆկայի հետ» գրքերը:

Մշակութային ազդագիր 02.04.2018


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 90-ամյակին:
Կայացել է ՀՀ և Արցախի մշակույթի նախարարների համատեղ ասուլիսը:
Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, անցկացվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Օզի կախարդը» հեքիաթի մոտիվներով բեմադրվել է «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» ներկայացումը:
Ապրիլի մեկին՝ երգիծանքի և ծիծաղի օրը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ծաղրանկարների ցուցահանդես է բացվել:
Հայերեն է թարգմանվել Կլոդ Սիմոնի «Քամի» վեպը:
 

Մշակութային ազդագիր 26.03.2018


Գրականության և արվեստի թանգարանում բացվել է դերասանուհիներ Զաբելի 160, Հասմիկի 140 և դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանի 160-րդ տարեդարձներին նվիրված ցուցահանդես:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը «Արաբկիր» զբոսայգում անցկացվել է «Հեղինակային տիկնիկ» փառատոնը:
Մեկնարկել է «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը:
Նկարիչների միությունում բացվել է երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը:
«Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրել է իր նոր՝ «Թելիկ-մելիկ» հավաքածուն:
Եբրայերենից հայերեն է թարգմանվել Շմուել Յոզեֆ Ագնոնի «Մի գիշերվա հյուր» գործը: Աշոտ Ալեքսանյանի բնագրային թարգմանությամբ լույս է տեսել Ռոբերտ Վալզերի «Զբոսանքը» վեպը:
 

Մշակութային ազդագիր 19.03.2018


Միխայիլ Վրուբելի գողացված ու գտնված գլուխգործոցը վերադարձվել է Հայաստան: 
Երևանում անցկացվեց ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը:
Մարտի 13-ից 17-ը Երևանում անցկացվեց «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը:
Քանդակագործ, նկարիչ Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Ազգային պատկերասրահում:
Երևանի կամերային թատրոնում «Սև արկղ» ներկայացման պրեմիերան էր:
Տեղի ունեցավ Արմեն Պետրոսյանի «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքի շնորհանդեսը:
 

Մշակութային ազդագիր 12.03.2018


Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: 
Հայաստանի ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է ֆրանսաբնակ արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների՝ «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսը:
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Տիգրան Ասատրյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանի՝ տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքներն ընտանիքի ջանքերով մեկտեղվել են գիտնականի անունը կրող ցուցասրահում:
Մնջախաղի պետական թատրոնի բեմում «Գիրք ծաղկանց» ներկայացումն էր:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպի հայերեն թարգմանությունը:
 

Մշակութային ազդագիր 05.03.2018


Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը վարպետի տուն-թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց նրա «Ծաղիկներ» աշխատանքը: 
Փետրվարի 28-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ներկայացում էր` Նորա Գրիգորյանի բեմադրությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են այս տարի ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով սպասվող միջոցառումները: 
«Ալբերտ և Թովէ» Բոյաջյան ցուցասրահում բացվել է կանադահայ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:
Լույս են տեսել Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Փոքրիկ արքայադուստրը» և Յանոշի «Ախ, որքան գեղեցիկ է Պանաման» գրքերը:
 

Մշակութային ազդագիր 26.02.2018


Չարենցի տուն-թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել։ Մինչև մարտի 29-ը թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Չարենցի` «Հայպետհրատում» աշխատելու տարիներին հրատարակած գրքերին: 
Մամուլի ասուլիսի ընթացքում մշակույթի նախարարը և ոլորտի պատասխանատուները լրագրողներին ներկայացրել են հուշարձանների հետ կապված այս տարվա անելիքները:
Փետրվարի 22-ին անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: Վարպետին նվիրված հոբելյանական երեկոն օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր:
Հայաստանի ավելի քան հիսուն համայնքներում մեկնարկած ՀՀ մշակույթի նախարարության «ԱՐԱՐ» ծրագրի շրջանակում մասնակիցները ժողովրդական տարբեր արհեստներ են սովորում:
«Թեքեյան» կենտրոնում բացվել է «PHOTOPODIUM.COM – մենք տասը տարեկան ենք» լուսանկարչական հոբելյանական ցուցահանդեսը:
Լույս է տեսել մանկագիր Յուրի Սահակյանի բանաստեղծությունների նոր գիրքը:
 

Մշակութային ազդագիր 19.02.2018


Փետրվարի 19-ին Խնկո Ապոր գրադարանում բացվեց Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը: 
Մեկ դրամ՝ 1dr.am կայքը գրքերի փոխանակման հարթակ է, որտեղ կարելի է գտնել ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրականություն:
2018թ-ի սեպտեմբերի 25-ին Հայաստանում առաջին անգամ կբացվի Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» պիեսի պրեմիերան էր:
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Մոխրոտիկ» ներկայացման պրեմիերան էր:
Լույս է տեսել Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը և հայերեն է թարգմանվել Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը»: