Alt

Ճրագալույցի պատարագ Մայր Տաճարում


Սուրբ Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Երեկոյան ժամերգությանը հաջորդում է Ճրագալույցի պատարագը: Ս. Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի պատարագ, այս տարի պատարագիչը Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանն էր: Հավատացյալները համայն հայության հոգևոր կենտրոնից` Միածնաէջ մայր տաճարից, իրենց օջախներ են տանում Հիսուսի Ծննդյան բարի լուրը, եկեղեցու լույսն ու ջերմությունը:

Alt

Ընծայում սարկավագական ձեռնադրությունից առաջ


Մայր Տաճարում տեղի ունեցավ ընծայման արարողություն: Այն նախորդում է սարկավագական ձեռնադրությանը, որին ներկայացվել են 40 դպիր` Գևորգյան հոգևոր ճեմարանից, քահանայից լսարանից և Սյունյաց թեմից: Նրանք այսօր ստացան կիսասարկավագության աստիճան, իսկ ճեմարանի 2-րդ և 4-րդ լսարանի սաները` դպրության:

Alt

Ակունք գյուղի հոգևոր-մշակութային կենտրոնի բացումը


Հատիս լեռան լանջին փռված Ակունք գյուղը հիմնել են Մուշից եւ Բայազետից գաղթած հայերը` 19-րդ դարի սկզբին: Սուրբ Կարապետ եկեղեցին գյուղի կենտրոնում է: Եկեղեցուն կից այսուհետ կգործի նաև հոգևոր-մշակութային կենտրոնը: Հանդիսավոր բացումը կատարվեց կիրակի՝ Պատարագի ավարտին:

Alt

Գործում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կայքը


www.armchaplain.com/am հասցեով գործող Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կայքէջում հատուկ տեղ են հատկացված լուրերին, հոգևոր գրականությանը, բանակի հոգևոր սպասավորության մասին ռադիո և հեռուստատեսային թողարկումներին, քարոզներին: Տեղադրված են նաև աղոթքներ զինվորի համար:

Alt

Ավանդական Ջրօրհնեք Ռումինիայի հայոց Հաճկատար վանքում


Ռումինիայի հայոց Հաճկատար վանքը համաքրիստոնեական սրբավայր է ավելի քան 500 տարի: Ամեն ուրբաթ, ավանդույթի համաձայն, այստեղ Ջրօրհնեք է կատարվում: Քահանաներն ու հավատացյալներն աղոթում են համայնքի առողջության համար: Արարողությունը հանդիսապետում է Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Alt

Իսպանացի ուխտավորները Ս. Էջմիածնում


Հայաստան ժամանած իսպանացի ուխտավորներին Մար Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վեհափառ Հայրապետը: Նրանք Իսպանիայում գործող մի շարք համալսարանների և դպրոցների ղեկավարներ են և հոգևորականներ: Խմբին ուղեկցում էր Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը: Այցի հիմնական նպատակը եկեղեցական տուրիզմի զարգացումն է:

Alt

Կոնստանցիայի հայ համայքնը


Ռումինիայի Կոնստանցիա ծովափնյա քաղաքում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսից: Ժամանակին այստեղ գրեթե 4000 հայ է ապրել, այսօր` կա ընդամենը 200 հայ: Սուրբ Մարիամ եկեղեցին տեղակայված է նախկին հայկական դպրոցի շենքում: Տեսանյութ Կոնստանցիայից:

Alt

Թադեի վանքի վերաբերյալ դասախոսություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


2014թ.-ին լրանում է Իրանի Ս. Թադեի վանքի ուխտագնացության 60 տարին: Իրանահայ մտավորական Շահեն Հովսեփյանը Թադեի վաքի պատմության ու ճարտարապետության վերաբերյալ դասախոսություն է կարդացել Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Alt

«Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով Բուխարեստում


Բուխարեստում անց է կացվել ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված հնգօրյա միջազգային գիտաժողով` Հայաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից ժամանած գիտնականների մասնակցությամբ: Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանի և Ռումինիայի մշակույթի նախարարությունները, Ռումինիայում Հայաստանի դեսպանությունն ու Ռումինական ակադեմիան` Ռումինիայի հայոց թեմի և Հայոց միության աջակցությամբ:

Alt

Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու ուխտի օրը


Այսօր Ռումինիայում պաշտոնական տվյալներով գրեթե 3000, ոչ պաշտոնականով` մոտ 5000 հայ է ապրում: Նոյեմբերի 10-ին, ռումինահայությունը նշում էր Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը:

Alt

Հայ եկեղեցական մշակույթը ներկայացվել է Բուխարեստի միջազգային գիտաժողովում


Բուխարեստում տեղի ունեցած ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովում առանձնահատուկ տեղ էր հատկացված հայ եկեղեցական մշակույթին: Թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանն ու Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Ֆրանսիայից և Ուկրաինայից ժամանած գիտնականները զեկույցներ ներկայացրեցին Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության անցյալի ու ներկայի մասին:

Alt

Հաղարծնի վանական համալիրի վերաբացումը


Հաղարծնի վանական համալիրի նորոգումն ավարտված է: Այսօր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ վանական համալիրի վերաբացումը: Արարողությանը մասնակցեու համար Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան էր ժամանել Շարժայի կառավարիչ, Շեյխ Դոկտոր Սուլթան Բեն Մոհհամադ Ալ-Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիա Ջաֆարը` տիկնոջ հետ: Համալիրի վերականգնման ամբողջական ծրագիրը` հինգ մլն. դոլար արժողությամբ, հովանավորել է Շեյխ Մոհհամադ Ալ-Քասսիմին: Հաղարծնում էին պաշտոնյաներ ու դիվանագետներ Հայաստանից եւ Արաբական Էմիրություններից, բազմաթիվ հյուրեր ու հավատացյալներ: Հայոց հայրապետն օրհնեց ներկաներին եւ առանձնահատուկ գնահատանքի խոսք ասաց` ուղղված Շարժայի Շեյխին: