Աղոթք նկարի մեջ


Մայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ:

Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 2-րդ


2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի:
Հաղորդման երկրորդ մասն անդրադառնում է առարկայի դասավանդման մեթոդին, կրոնական այլ կազմակերոպթյուններ հաճախող ընտանիքների երեխաների իրավունքներին: Արդյո՞ք առարկայի դասավանդումը ոտնահարում է սովորողի իրավունքը:

Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 1-ին


2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի:
Առարկայի մուտքը, սակայն, հարթ չի եղել. չկային համապատասխան մասնագետներ, ծրագեր ու դասագրքեր:
Ինչ դժվարություններ ունեցան մանկավարժները և ինչպես հաղթահարվեցին դրանք՝ պատմում են Մայր Աթոռի ու Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, ծնողներ ու աշակերտներ:

Սարկավագ հրետանավորը


Արցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը:
Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը զոհվել է Ծամծոր գյուղի պաշտպանական մարտերից մեկում:
Պատմում են մարտական ընկերները, հարազատներն ու հոգևոր եղբայրները:

Ղևոնդյանց շառավիղը


Տեր Կորյուն քահանա Կարապետյանը ԶՈՒ հոգևոր սպասավոր է: Նա Արցախյան պատերազմի մասնակից հոգեւորական է: Մեր ժողովրդի համար բախտորոշ օրերից մինչ այս պահը հայ զինվորի կողքին է՝ հայոց բանակում: Տեր Կորյունի մասին պատմում են նրա զինակից եւ հոգեւոր ընկերները՝ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, զորամասի փոխրամանատար Հովհաննես Հովհաննիսյանը, զինվոր Գագիկ Գեւորգյանը և քահանայի որդին՝ Ազատ Կարապետյանը:

Alt

Ուժ և պատիվ


15 տարուց ավելի ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև ստորագրված համաձայնագրով մեր երկրի բոլոր զորամասերում ծառայում են հոգևոր սպասավորներ: Ինչպես հայտնի է, Զինված ուժերում, հատկապես, սրվում են միջանձնային հարաբերությունները և զինվորները նոր միջավայրին հարմարվելու հարցում բարդություններ են ունենում: Բանակում սպասավորող հոգևորականները, սպաների և իրենց՝ զինվորների վկայությամբ, օգնում են հաղթահարելու բանակային կյանքի դժվարությունները: Հոգևորականները Հայ եկեղեցու պատմության դասընթացներ են անցկացնում, կազմակերպում ուխտագնացություններ: Մեծ է զինվորների թիվը, ովքեր մկրտություն են ստացել բանակում, ծանոթացել ու մասնակցել Հայ եկեղեցու տոներին:

Խաչի կնքահայրը


Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվող Ջրօրհնեքի Խաչի կնաքհայրը Մայրավանքում այս տարի Սեն Արևշատյանն էր: Ակադեմիկոսը հիշում է իր ապրումները Մայր Տաճարի խորանին, պատմում է եկեղեցու և հոգևորականի նկատմամբ իրենց ընտանիքի վերաբերմունքի, մանկության տարիներին իր ծածուկ մկրտության և հետագայում կյանքի ու մասնագիտության վրա այդ իրադարձության ազդեցության մասին: Որո՞նք են մարդու ճանապարհի ամենակարևոր կանգառները, ի՞նչ է երջանկությունն ու ինչի՞ մասին է երազում հայտնի ու սիրված գիտնականը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. նոթեր


Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Ֆիլմը հնարավորություն է` ճանաչելու ժամանակակից հայ յուրատիպ նկարիչներից մեկին` իր մտորումներով: Ֆիլմում հնչում են Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նոթերը: Կարդում է Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Alt

Դատապարտում. մաս 2-րդ


Որո՞նք են դատապարտման հետևանքները: Ինքնաքննություն, ներում, զղջում և ապաշխարհություն՝ ինչպե՞ս է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա սեփական սխալների գնահատումը, կարո՞ղ է դատապարտումը դառնալ ինքնակատարելագործման միջոց: Տեսակետ են հայտնում հոգևորականներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ՝
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան. ՀՀ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ,
Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյան. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան,
Գևորգ Դանիելյան. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Աշոտ Բլեյան. Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Տաթևիկ Խաչատրյան. Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

Alt

Դատապարտում. մաս 1-ին


Ի՞նչ է դատապարտումը, ո՞րն է սահմանը դատապարտելի և ոչ դատապարտելի արարքների: Ովքե՞ր են դատավորները: Ինչպե՞ս է արտահայտվում դատելու երևույթը անհատական և պետական կյանքում: Ի՞նչ արժեքների վրա են հենվում դատական համակարգի ու քաղաքացու հարաբերությունները: Մեկնաբանում են հոգեւորականներ, իրավաբաններ ու հասարակական գործիչներ՝
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան. ՀՀ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ,
Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյան. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան,
Գևորգ Դանիելյան. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Աշոտ Բլեյան. Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Տաթևիկ Խաչատրյան. Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

Սուրբ Էջմիածնի սիրով


Տեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունը մանկավարժական է: Երևանի մանկավարժական տեխնիկումի առաջին սփյուռքահայ ուսանողն էր: Սիրելի հայրենակցի` Վազգեն Վեհափառի օրինակին հետևելով ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Սուրբ Էջմիածնի սիրով». հոգևորականի ու հավատավոր մարդու կյանքի շրջադարձների մասին է պատմում Ռումինիայի հայոց թեմում ծառայող բազմավաստակ հովիվ-վարդապետը: