Մովսես գյուղ


Սահմանամերձ Մովսես գյուղի առօրյան փոխվեց եկեղեցու վերակառուցումից հետո: «Մեր գյուղի եկեղեցին շա՜տ զորավոր է»,-ասում են գյուղի երեխաները: Մեր նկարահանող խմբին նրանք եռանդով պատմում են իրենց հարազատ Մովսեսի, եկեղեցու, և իհարկե,  սահմանապահ զինվորի մասին:

Վրեժը


Անհամբեր եմ, թե երբ է գալու կիրակին, որ պատարագի գնանք ընտանիքով,-ասում է փոքրիկ Վրեժը: Նա ամեն կիրակի շապիկ է հագնում և խորան բարձրանում: Եկեղեցում  շատ ընկերներ ունի, հատկապես սիրում է ամառային ճամբարները եկեղեցու բակում:  Շատ է ուզում հոգևորական դառնալ, ասում է՝ դրա համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Տեր Աբել քահանա Քարտաշյան


«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»:

Վիգեն Ավետիս, Վահագն Հայրապետյան


Քանդակագործ Վիգեն Ավետիսի ու երաժիշտ Վահագն Հայրապետյանի ընկերությունը  սկսվել է, երբ ընդամենը երրորդ դասարանի տղաներ էին: Քառասուն տարիների հեռվից ոգևորությամբ ու հաճույքով են հիշում իրենց անհավանական արկածներով լի ընկերության ճանապարհը:

Նիգավան


Նիգավան գյուղի երեխաների կարծիքով եկեղեցին միշտ պիտի լինի մաքուր ու մարդաշատ: Գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու վերաբացումից հետո այն դարձել է նրանց ամենասիրելի հավաքատեղին:

Ավագ Հարությունյան, Արտաշես Էմին


Թարգմանիչ Արտաշես Էմինի և գինեգործ Ավագ Հարությունյանի հանդիպումը շատ պատահական ու հետաքրքիր է եղել: Արտաշեսը, որ երկար տարիներ փնտրում էր հայկական լավ գինի, մի օր համտեսում ու գտնում է: «Մտածեցի, որ էս տեսակ գինի պատրաստողը կարգին մարդ կլինի, գտա, համոզվեցի ու արդեն երկու տասնամյակից ավելի է՝ ընկերություն ենք անում»:
 

Հրանտ Մաթևոսյան


«Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերը «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերի ցանկում են: Հրանտ Մաթևոսյանը «Հայֆիլմ» մտավ մեծ դժվարությամբ: Մաթևոսյանական ձեռագիրը կինոյում ընդունվեց ոչ միանշանակ: Ինչպիսին էր նա կյանքում ու կադրից դուրս` պատմում են Դավիթ Մաթևոսյանը, Անետա Երզնկյանը, Լիդա Գևորգյանը, Մայրանուշ Գրիգորյանը:

Վրեժ Հակոբյան, Երվանդ Ղազանչյան


«Ընկերության համար 60 տարին շա՞տ է, թե՞ քիչ». կատակում, վերհիշում ու պատմում են Երվանդ Ղազանչյանն ու Վրեժ Հակոբյանը: 

Խաչիկ


Սահմանամերձ Խաչիկ գյուղի եկեղեցին վերաբացվելուց հետո իր շուրջն է համախմբել գյուղի երեխաներին: Օրվա մեծ մասը նրանք եկեղեցում են անցկացնում: Շատ  պատմություններ ունեն իրենց եկեղեցու ու հարազատ գյուղի հետ կապված և հաճույքով պատմում են:

Արմեն Սաֆարյան, Շահե քահանա Հայրապետյան


Բեմադրիչ Արմեն Սաֆարյանը ու Շահե քահանա Հայրապետյանն առաջին անգամ հանդիպել են Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նրանց ծանոթությունը սկսվում է միջադեպով, տարիներ հետո նրանք միմյանց տեսնում են եկեղեցում: Այդ հանդիպումը փոխում է ամեն ինչ…

Ծաղկազարդ


Հայաստանի տարբեր եկեղեցիներում ծառայող 16 մանուկ դպիրներ Ծաղկազարդի տոնն անցկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, առաջին անգամ պատարագի մասնակցեցին Մայր տաճարի խորանին, ապա՝ հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ ու նվերներ փոխանակեցին: Թե ինչպես էին պատրաստվել այդ օրվան և ինչ ապրումներ ունեցան, պատմում են իրենք՝ մանուկ դպիրները: 

Երեք եղբայր


«Նարեկը երազում է զինվորական դառնալ, Լևոնը՝ խոհարար, իսկ ես՝ իսկական բժիշկ,-ասում է 8-ամյա Վարդանը,- եղբայրներով սիրում ենք հետաքրքիր խաղեր հորինել, նկարել, բայց ամենից շատ սպասում ենք կիրակիին, որ Սբ. Երրորդություն եկեղեցում  պատարագի մասնակցենք ու խորան բարձրանանք: Լավ է երբ երեքով միասին ենք երգում ու աղոթում»: