Ամառային ճամբարներ Օձունում և Վանաձորում


Ամառային ճամբարները Գուգարաց թեմում:

Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինն այն սակավաթիվ եկեղեցական կառույցներից է, որտեղ բացահայտ երևում է անցումը  5-րդ դարի ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դարի «դասական» ձևերը: 

Գուգարաց թեմում վերաօծվեց սիրված սրբատեղի Կամկատար մատուռը


Հուլիսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց հավատացյալների սիրելի սրբավայրը՝ Վանաձորի Կամկատար մատուռը: 

«Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 17-րդ բնակարանը նվիրաբերվեց Ալավերդիում


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 17-րդ բնակարանը նվիրաբերվեց ալավերդցի Վիտալի Գրիգորյանի ընտանիքին: 

Տարեվերջյան հաշվետու համերգ Վանաձորի հայորդյաց տանը


Վանաձորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տանը կազմակերպված համերգին մասնակցում էին կրթօջախի բոլոր դասարանների սաները: Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպս. Չուլջյանը, ՔԴԿ տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի հայորդյաց տների տնօրենը, հայորդյաց տների գիտագեղարվեստական խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Տպագրության է պատրաստվում Թումանյանին նվիրված նվիրված հանրագիտարանային հատոր


Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագությունը տպագրության է պատրաստում նախադեպը չունեցող հանրագիտարանային հատոր՝ նվիրված մեծանուն բանաստեղծին: 

Գուգարաց թեմի հոգևորականների միասնական ուխտի աղոթք Հաղպատում և այցելություն Օձուն


Հաղպատի պատմական, նշանավոր վանքում, գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կատարվեց Գուգարաց թեմի հոգևորականների միասնական ուխտի աղոթք՝ հանուն մեր պետության ու եկեղեցու անսասանության և զորացման: Այս տարի լրանում է Սեպուհ սրբազանի քահանայական ձեռնադրության՝ 30, եպիսկոպոսության և Գուգարաց թեմում որպես առաջնորդ պաշտոնավարման՝ 20- ամյակը: Արարողության ավարտին սրբազան հայրը հորդորեց հոգևորականներին հարազատ մնալ հայ եկեղեցականի՝ ճշմարիտ ու քաջ հովվի կերպարին: 

Թովմա քահանա Անդրեասյանի ձայնասկավառակի շնորհանդեսը


«Գոյ» թատրոնում տեղի ուենավ  Տ. Թովմա քահանա Անդրեասյանի «Առանց հոգու ո՞ ւր ես գնում» ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Արի երազենք» ներկայացման պերմիերան` Համազգային թատրոնում


Ֆրանսահայ անվանի բեմադրիչ Ժիրայր Փափազյանի մեկնաբանությամբ Համազգային թատրոնում առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց Սաշա Գիթրիի «Արի երազենք» ներկայացումը:

«Թզուկ-մզուկը». Արմեն Սաֆարյանի նոր ներկայացման պրեմիերան Երևանի տիկնիկային թատրոնում


Այս օրերին Հ. Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների պետական թատրոններում փոքրիկ հանդիսատեսը կարող է դիտել լոնդոնաբնակ հայ մանկագիր Նունե Սարգսյանի 2 հեքիաթների բեմականացումը: Հեղինակի «Թզուկ- մզուկը» հեքիաթի հիման վրա ռեժիսոր Արմեն Սաֆարյանը համանուն ներկայացում է բեմադրել: 

Չինաստանի դեսպանատունը Հայաստանի ազգային կինոկենտրոնին անհատույց կտրամադրի շարժական 4 կինոթատրոն


ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը անհատույց Հայաստանի ազգային կինոկենտրոնին կտրամադրի շարժական 4 կինոթատրոն: Օրերս այս կապակցությամբ հուշագիր ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Տուր ինձ, Տեր…


Շատերս ենք առօրյա կյանքում խնդրում մեր մտերիմներին` աղոթել մեզ համար: Խնդրում ենք, որովհետև հավատում ենք ուրիշի համար աղոթքի զորությանը: Հրայրի և Քրիստինեի առաջնեկը՝ Գևորգը, ծնվեց նրանց ամուսնությունից 12 տարի անց: Հրայրը սիրում է անդրադառնալ իր կյանքի այդ դրվագին՝ ինչ հրաշք տեղի ունեցավ և անծանոթ մարդկանց աղոթքներով կատարվեց իր ընտանիքի նվիրական երազանքը: