Ամանորյա տիկնիկային ներկայացում Գուգարաց թեմի արցախցի երեխաների համար


Վանաձոր քաղաքում հաստատված արցախցի տասնյակ փոքրիկներ ու դպրոցականներ Գուգարաց թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների դահլիճում հնարավորություն ունեցան դիտելու Վանաձորի տիկնիկային թատրոնի ամանորյա ներկայացումը:

 

ԿԳՄՍ նախարարությունը չի պահպանել անգամ իր սահմանած չափորոշիչը. մամուլի ասուլիս Մայր Աթոռում


Դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռի մատենադարանում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքին: Բանախոսներն էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

 

Քահանաների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հանդիպել է Ամենայն հայոց հայրապետը


Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաների հերթական խումբն ավարտեց վերապատրաստման դասընթացը։ Քահանաները երեք շաբաթ ապրել են Մայր Աթոռում, դասընթացների մասնակցել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, շփվել վանքի միաբանության հետ: Դասընթացի ավարտին քահանաների հետ հանդիպեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը:

 

Վարդան Վարդանյանը 44-օրյա պատերազմից հետո


Վարդան Վարդանյանը ծնունդով Մեղրիից է: Ավագ դպրոցական էր, երբ տեղափոխվեց Երևանի ֆիզմաթ դպրոց: Զինվորական դառնալու որոշում կայացրել է ավելի ուշ՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն ավարտելուց հետո: 2020-ի հոկտեմբերի 3-ից հրետանավոր սպան Իշխանաձորում էր: Այդ օրերին զինվորների հետ պատրաստվում էր ուսումնական վարժանքների: Նրա առաջին մարտական հրաձգությունը պետք է լիներ: Պատերազմը շատերի հետ Վարդանին ու նրա հրամանատարությամբ ծառայող զինվորներին ստիպեց մարտական գործողությունների մասնակցել առանց նախնական պատրատության: Հոկտեմբերի 10-ից 11-ի գիշերը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ստացած բազմաբեկորային վիրավորումը փոխեց նրա կյանքի ընթացքն ու ուղին:

Արցախյան վավերագրությունը՝ լուսանկարներում


Հայաստանի պատմության թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Հավերժի վավերագրություն, Արցախ» խորագրով էր: Խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները:

 

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին:

 

Շահեն Բաբայանը 44-օրյա պատերազմից հետո


Բազկամարտիկ Շահեն Բաբայանին հանդիպեցինք «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր 2023-ի» օրերին, Ծաղկաձորում: 2020թ. հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից ստացած վիրավորումից հազիվ է հաջողվել փրկել Շահենի կյանքը: Կորցրել է երկու ոտքը: Հիասթափություն ու հուսահատություն, իհարկե, եղել է, սակայն լիարժեք կյանքի վերադառնալու մղումը ավելի մեծ է եղել: Պրոթեզավորվել, այսօր արդեն հազվադեպ է նստում անվասայլակին: Ասում է՝ իմ նման տղաները պետք է ամուր կանգնեն հողին, միմյանց ուժ տան, որ բոլորիս միջից դուրս գա պարտված-կոտրվածի ոգին:

 

Ուխտի պատարագ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում


Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման 10-ամյակի առթիվ ուխտի սուրբ պատարագ մատուցեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեծավան էր տարվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքակիր խաչը՝ հավատացյալներին զորություն բաշխելու համար:

 

Վերապատրաստման հերթական դասընթացն ավարտած քահանաներին հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ավարտվեց քահանաների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հավաքի ժամանակ քննարկման առանցքում քահանայի հովվական ծառայության ընթացքում ծագող խնդիրներն էին և դրանց հաղթահարման ուղիները: Շուրջ 500 քահանա է ընդգրկված երեքշաբաթյա դասընթացների ծրագրում: Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց հերթական դասընթացն ավարտած քահանաներին:

 

Ուրախ լեր, Սուրբ եկեղեցի


Հայ-դանիական կազմակերպության «Լույս մանկանց» ծրագիրը Հայաստանում:

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը նշում է հիմնադրման 26-ամյակը


Հանդիսավոր օրվա կապակցությամբ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին մասնակցում էին մեծ թվով զինվորականներ: Պատարագիչն էր Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

 

Երաժշտությունը կարող է բուժել ոչ միայն հոգին, այլև՝ մարմինը. Կոմիտասի հոդվածի հետքերով


Հերացու անվան հայկական բժշկական համալսարանի ուսանողները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մասնակցեցին «Երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ» թեմայով դասախոսությանը: Թեման ուսումնասիրել և ներկայացնում է Բժշկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Աշոտ Մանուկյանը: