Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նվիրատվություններ է ստանում և տալիս Մայր Աթոռի մատենադարանը


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը գրքեր նվիրեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանին: Մատենադարանն, իր հերթին, կրոնագիտական և հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ էր առանձնացրել ԶՈւ հոգևորականների համար:

 

Նվեր-գրքերը հասցեատերերին հասան Սուրբ Սարգսի տոնին


Արարատյան հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրատան «Իմ գաղտնի գրքասեր» նախաձեռնությունը այս տարի ևս միավորեց մարդկանց գրքի շուրջ:

 

Ուխտագնացություն Մադրասի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Հայ տպագրության առաջին պարբերականի` «Ազդարարի» խմբագիր Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան տարելիցին հնդկահայոց հոգևոր առաջնորդի գլխավորությամբ Կալկաթայից ուխտավորների խումբ է մեկնում Մադրասի (Չիննա) Սուրբ Աստվածածին եկեղեցի:

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ


Գուգարաց թեմի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում հավատացյալները մասնակցեցին տոնական պատարագին: Ամենքը միասնաբար աղոթեցին և սրբի բարեխոսությունը խնդրեցին մեր երկրի սահմանները պահպանող զինվորների ոգու արիության համար:

 

Սուրբ Սարգսի տոնը Ուշիի Սուրբ զորավարի անունը կրող վանական համալիրում


Ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները: Այսօր՝ փետրվարի 4-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ մատուցվեց նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում:

 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը


Ամենայն հայոց հայրապետը մեկ անգամ ևս կարևորել է միջազգային հանրության հետևողական ու գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ։

 

Գուգարաց թեմի սոցիալ կրթական կենտրոնն ամփոփում է տարին


Մեկ տարի «Տուն» սոցկենտրոն հաճախող երեխաները մանկավարժների օգնությամբ ծանոթացել են տեքստիլի և գեղանկարչության, ասեղնագործության և կարպետագործության առանձնահատկություններին:

 

Միասնական աղոթք՝ նվիրված ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյակին


Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորականները և բանակում ծառայություն իրականացնող հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին հայոց բանակի անսասանության, անմահացած մարտիկների և գալիք հաղթանակների համար: Այս հանդիպման առիթը ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյա հոբելյանն էր։

 

Վանաձորի Խնձորուտ համայնքի Սուրբ Կիրակի եկեղեցին վերաօծվեց


Տանձուտ գետի հարևանությամբ է գտնվում Սուրբ Կիրակի եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վերաօծեց նորերս վերականգնված ուխտավայրը:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն


Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության ամբիոնների չորս ուսանողներ մագիստրոսական ավարտաճառեր պաշտպանեցին:

 

Նոյեմբերի 21-ին մեր եկեղեցին նշում է երեքամյա Սուրբ Մարիամին տաճարին ընծայելու տոնը


Աստվածածնի ընծայման տոնը Հայ եկեղեցու տոնացույց է մտել 18-րդ դարում: Այն մեր եկեղեցու անշարժ տոներից է:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իտալացի բժիշկ Անտոնի Կառլա Տեստանին


Նոյեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայրում հյուրընկալեց Իտալիայում Ագոստինո Գեմելի համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնային կենտրոնի գիտական տնօրեն Անտոնի Կառլա Տեստանին: Պրոֆեսոր Տեստանը Հայաստանում է ոլորտին վերաբերող դասախոսությունների և փորձի փոխանակման ընդարձակ ծրագրով: