Նախկին դատապարտյալ Անաստասիան


33-ամյա Անաստասիան 10 տարի անցկացրել է քրեակատարողական հիմնարկում: Բանտում զավակ է ունեցել, մկրտվել, ընդունվել ու գերազանցությամբ ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություն: Այսօր աշխատանք է փնտրում:

Հին ու նոր Մայր Աթոռը


Մայր Աթոռի տարածքում են հիմնվել Կովկասի առաջին տպարանը՝ 1771թ.-ին, Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ 1874թ.-ին, ամենահին թանգարանը՝ 1868թ.-ին: Դրանք նույն նպատակին ծառայում են առ այսօր: Մայր Աթոռը այն եզակի տարածքներից է, որտեղ իրար կից պահպանվում են տարբեր դարերի բազում շինություններ ու հիշատակներ: Հայ առաքելական եկեղեցու գահակալները իրար են փոխանցել նախորդի գործը շարունակելու պատգամը, անցյալի հիշատակների հանդեպ խնամքի ու հոգատարության հանձնառությունը:

Բուլիինգը դպրոցական միջավայրում


Աշխարհում յուրաքանչյուր երեք երեխայից մեկը ենթարկվում է բուլիինգի՝ հալածանքի, նվաստացման, ագրեսիայի։ Ինչպիսի՞ վիճակագրություն կա Հայաստանում: Ի՞նչ պատճառներ ունի բուլի վարքագծի դրսևորումը: Դպրոցական միջավայրում բուլիինգի կանխարգելման նպատակով ինչպիսի՞ կրթական և օրենսդրական դաշտ կա Հայաստանում: Ի՞նչ պետք է իմանան ծնողները և ինչպե՞ս կարող է երեխան հակազդել բուլիինգին։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Վորլդ Վիժըն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Մագիստրոսական կրթության խնդիրները


Ասպիրանտական կրթության անհաջողությունները փորձագետները հիմնականում պայմանավորում են բուհական կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ձախողմամբ։ Կրթության ոլորտի պատասխանատուները պարբերաբար հայտարարում են մագիստրատուրայի կրթական ծրագրերի և բովանդակության արմատական փոփոխությունների մասին։ Ի՞նչ դեր է կատարում մագիստրատուրան մեր կրթական համակարգում  և ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ մագիստրոսական կրթության կայացման համար: Քննարկում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային  կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը:

Փոփոխություններ հանուն որակի


Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում գիտական աստիճանի ձգտող և  ատենախոսություն պաշտպանող մարդկանց շատ ցածր տոկոսն է այնուհետ մնում գիտության ասպարեզում։ Շատերի համար գիտական աստիճան ունենալը պարփակվում է հարմար կարգավիճակ և լավ աշխատանք ձեռք բերելու հեռանկարով։ Գիտական աշխատանքի նկատմամբ լրջություն չկա նաև այն պատճառով, որ այդ աշխատանքի որակի նկատմամբ խիստ պահանջներ չկան։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է փոխվել այս վերաբերմունքը։ Զրուցում են ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:  

Բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը


Տարիներ շարունակ կրթության փորձագետները հրատապ են համարում բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին ինքնավարության, բուհերի կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողության, այդ մարմինների ներսում շահերի բախման, ակադեմիական ազատության սահմանափակման խնդիրները, որոնք լուրջ խոչընդոտ են բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ճանապարհին։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ այս խնդիրների հաղթահարման համար, ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ոլորտի օրենսդրությունը ակադեմիական ազատության և բուհական ինքնավարության իրացման համար։ Քննարկում են ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: 

Գիտելիք արտադրող, թե՞ արտագրող


Բարձրագույն որակավորման կոմիտեն սկսել է արձագանքել գիտական ատենախոսություններում տեղ գտած գրագողության փաստերին: Հայաստանյան պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ գիտական աստիճանի հայցորդը աստիճանաշնորհում ստացել է  կեղծիքի միջոցով: Ինչպե՞ս է հայտնաբերվում ուսանողի կամ ասպիրանտի գրագողության փաստը և ի՞նչ է հետևում դրան: Ի՞նչ գիտի ուսանողը գիտական էթիկայի ու ազնվության մասին: Քննարկում են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը:

Հնդիկ Մալանկարա եկեղեցու միտրոպոլիտը զարմացած է հայաստանյան փոփոխություններից


Հնդիկ Մալանկարա ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, միտրոպոլիտ Յուհանոն մար Դիմիտրիոսը ներկայացնում է մեր երկրում կատարած իր շրջայցի տպավորությունները: Առաջին անգամ նա Հայաստան էր եկել 1995թ-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի օծման առիթով: Հայաստանյան փոփոխությունները զարմացրել են եպիսկոպոսին:  

Գիտությունը՝ հասարակության կարիքների համար


Զալցբուրգյան սկբունքներից մեկի համաձայն, ասպիրանտական կրթության հիմնական բաղադրիչը գիտելիքի զարգացումն է՝ նորարարական հետազոտությունների միջոցով։ Ինչպե՞ս է այս սկզբունքը տեղայնացվում Հայաստանում: Ինչպե՞ս է գիտությունը պատասխանում հայաստանյան հասարակության կարիքներին: Զրուցում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը և Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը:

Գիտությամբ զբաղվելու «հմայքը»


Ովքե՞ր և ինչո՞ւ են հանդուրժում Հայաստանում գիտական ատենախոսությունների պաշտպանության ցածր որակը, ի՞նչ դեր ունեն այդ գործում մասնագիտական խորհուրդները և գիտական ղեկավարները, ի՞նչ սկզբունքով են ընտրվում գիտական թեմաները և ինչպե՞ս է չափվում գիտնականի արդյունավետությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում գիտությամբ զբաղվողները: Զրուցում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը և  Մ. Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանը:  

Ասպիրանտուրայից՝ դոկտորանտուրա. գիտական աստիճանաշնորհումներ


Ի՞նչ համակարգային տարբերություններ կան ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջև: Ե՞րբ և ի՞նչ բարեփոխումներ են սպասվում գիտական աստիճանաշնորհման համակարգում, աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների և գիտական ղեկավարների ինստիտուտի գործունեության մեջ: Քննարկում են Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատանքների համակարգող Ատոմ Մխիթարյանը: 

Անցնցում կանցնե՞նք անցումային արդարադատությանը


Հիմնավո՞ր են մտավախությունները, որ գործադիր իշխանության հայտարարած անցումային արդարադատության մարմինների ստեղծման դեպքում երկրում քաոս կտիրի: Ինչո՞ւ անցումային արդարադատությունը չի հակասում երկրի սահմանադրությանը և ինչպես է այն վերականգնելու հասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը: Քննարկում են detector.am վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու
Տիգրան Ղազարյանը: