Այլընտրանքային նախադպրոցական կրթություն


Հայաստանում 3-6 տարեկան երեխաների մոտ 33 տոկոսը չի ընդգրկվում նախադպրոցական կրթության մեջ, թեև պետությունը ծրագրել էր մինչև 2015թ-ը հասնել ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշի։ Գյուղաբնակ երեխաները ավելի շատ են դուրս մնում ծառայություններից: Հիմնական պատճառը համայնքում մանկապարտեզ կամ նախակրթարան չլինելն է կամ՝ եղած հաստատությունների ծառայությունների որակն և ընդունելության խոչընդոտները: Ի՞նչ լուծումներ կան խնդրի համար: Քննարկում են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը և կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը: 
 

Ազատության սահմանները


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության համաձայն, Վայոց Ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն են գործադրել: Պաշտպանը այս փաստը վտանգավոր է համարում հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության տեսանկյունից: Իսկ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի և դավանանքի ազատությանը: Փորձագիտական գնահատականներով, վերջին մեկ ամիսը շարունակաբար խախտվում են Հայ Առաքելական եկեղեցու սեփականության իրավունքը և կրոնական կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները: Խախտվել են նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները և Հայ առաքելական եկեղեցու գահակալի սահմանադրական մի շարք իրավունքներ: Թեման քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և ԵՊՀ պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը: 

Բարեփոխումների անհրաժեշտություն՝ բարեփոխումներից հետո


«Կրթական ոլորտի բարեփոխումները, որոնք արվել են վերջին քսան տարում, չեն հասել դասարաններ ու լսարաններ: Այնտեղ և նախարարության կաբինետներում գոյություն ունեցող աշխարհները շատ տարբեր են: Ներկրված բարեփոխումները չեն հարմարեցվել մեր կրթական միջավայրին, ներդրվել են սպրինտի ձևով»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Ինչպե՞ս կարգավորել կրթական կյանքը բարեփոխումներից հետո: Կրթության և գիտության նախարարությունը խոստանում է վերանայել ոլորտի բարեփոխումները: Զրուցում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզի Մակյանը:

Եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը սկսվել է հերձվածի հատկանիշներով և վերածվում է աղանդի։ Վերջնական որակումը, սակայն, կարող է տալ միայն եկեղեցական բարձրագույն իշխանությունը։ «Հայ եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամը։ Բայց մենք չենք ուզում, որ դա լինի խզման, կորստյան գնով։ Մենք ուզում ենք այս ճգնաժամը հաղթահարել իրենց հետ միասին»։ 

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները հանդիպեցին Շիրակի թեմի առաջնորդի հետ


Հունիսի 17-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ՝ ակնկալելով, որ առաջնորդը իրենց պահանջները կփոխանցի Գարեգին Բ-ին: 1 ժամ 12 րոպե տևած բուռն հանդիպման ընթացքում Միքայել սրբազանը պատասխանել է նախաձեռնության անդամների հարցերին, անդրադարձել հնչեցված մեղադրանքների՝ դրանց մեծ մասը որակելով անհիմն: Սրբազանը մեկ անգամ ևս նախաձեռնության ղեկավար հոգևորականին և մյուս անդամներին սթափության կոչ է արել՝ նրանց գործունեությունը որակելով աղանդավորական:

Հակականոնական խնդիրներ, եկեղեցու բարենորոգումներ


Մայր Աթոռի միաբանական ժողովը հայտարարել է, որ որոշել է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար: Միաբանական ժողովը պարզաբանել է, որ Պատարագի թափորի ընթացքը խոչընդոտելը և եկեղեցում աղոթական մթնոլորտը խաթարելը վիրավորում է բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարային քննարկումն անդրադառնում է բարոյաէթիկական ու հակականոնական խնդիրներին, որոնք առաջ են եկել վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով: 

Բացահայտումների ժամանակը


Վերջին օրերին սոցիալական ցանցերում և առցանց մամուլի էջերում պտտվում են բողոքի կոչեր՝ հասցեագրված Հայ եկեղեցուն, Մայր Աթոռի միաբանությանը և Ամենայն հայոց կաթողիկոսին: Համացանցում հրապարակված մի քանի բողոք-նամակի հեղինակները նախորդ տարիներին կարգալույծ արված հոգևորականներ են, որոնք իրենց խնդիրների լուծման համար առաջարկել են նաև բողոքի երթ անցկացնել: Մայր Աթոռի ինչպես առանձին միաբաններ, այնպես էլ ընդհանուր միաբանությունը, հանդես են  եկել  նամակներով և տեսաուղերձներով, որոնցում առաջարկում են խնդիրները լուծել եկեղեցում ընդունված կարգին համապատասխան: Ինչո՞ւ է առաջացել բողոքի այս մարտավարության անհրաժեշտությունը և ի՞նչ կապ ունեն այդ զարգացումները թավշյա հեղափոխության համատեքստի հետ: Քննարկում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և լրագրող Արա Գալոյանը:

Չկրկնել անցյալի սխալները


Թավշյա հեղափոխությունից հետո երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերություններում ստեղծվել է մի իրավիճակ, որի առանձին դրվագներ հիշեցնում են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի և կառավարության  հարաբերությունները: Առաջին և երրորդ հանրապետությունների քաղաքական համակարգը խոցելի է հատկապես մենիշխանության ձգտումների տեսանկյունից: Այս պահին երկրում մեծ ակնկալիքներ կան նոր ընտրություններից և այդ ընտրություններում ժողովրդի դրսևորելիք հասունությունից: Ի՞նչ պետք է իմանալ անցյալի մասին, որպեսզի ապագան ավելի ապահով լինի:  

Խենթերը


1918թ.-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով ինքնակազմակերպված ժողովուրդը գոյության պայքար մղեց Օսմանյան կայսրության ընտիր դիվիզիաների դեմ, որն ի վերջո պսակվեց հաղթանակով և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրմամբ: 

Մենք և կայուն ժողովրդավարությունը


Փորձագետների գնահատմամբ, հայաստանյան հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել, մինչև չհասնի կայուն ժողովրդավարական հանգրվանի: Ի՞նչպես  ճանաչել ու տարբերել իրական ժողովրդավարությունը, ինչպե՞ս հասնել կայուն ժողովրդավարության, արդյո՞ք հանրության մեջ գիտակցված ու պահանջված են ժողովրդավարական արժեքները: Եվ վերջապես, ինչպե՞ս խուսափել քաղաքական համակարգի վտանգավոր շրջադարձերից: Զրուցում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: 

Իշխանութուն-հանրություն կապը հեղափոխությունից հետո


Հանրության ընկալման մեջ գրեթե անկասկած է, որ հայաստանյան ներկա   փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Հետևաբար, յուրաքանչյուրը ձգտում է իր ներդրումն ունենալ նաև իշխանափոխությանը հաջորդող գործընթացներում։ Պահանջված կլինի՞այսուհետ քաղաքացու ներդրումը, որն այդքան գնահատվում էր հեղափոխության թեժ օրերին: Ինչպիսի՞ն է իշխանություն-հանրություն կապը և ի՞նչ ներուժ ունի նրանց հաղորդակցության ներկա ձևը սոցիալական կառուցվածքների փոփոխության առումով: Քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը:

Արդարությունն ու հավասարությունը՝ հեղափոխությունից հետո


Հեղափոխական շարժման հիմնական պահանջներն էին՝ արդարություն, հավասարություն, ազատություն, ինքնիշխանություն։ Դրանք իրացնելու ի՞նչ հենարան ունենք պետական ու հասարակական մակարդակում։ Ի՞նչ է նշանակում հանրային շահ, ինչպե՞ս ներդաշնակեցնել աձնական ու հանրային շահը։ Քննարկում են քաղաքական տեսաբան Նաիրա Խաչատրյանը և մշակութաբան Համլետ Մելքումյանը: