Ալեքսանդր Մյասնիկյան


Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Լոռին ու Զանգեզուրը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Նա այդպես էլ չստորագրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ստալինյան որոշումը: Ամենանշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը գալով սովից ու տիֆից արնաքամ լինող հայրենիք՝ կարողացավ զարգացման հիմքի վրա դնել երկրի տնտեսությունը, հաշտեցնել քաղաքացիական կռիվներով թշնամացած կողմերին, մեծ թվով նշանավոր հայ գիտնականների ու արվեստագետների հրավիրեց Հայաստան՝ միասին վերակառուցելու երկիրը: Կյանքն ավարտեց ողբերգական մահով, որի մեջ կասկածվում են Ստալինը և Բերիան: 

Վահան Տերյան


Բանաստեղծ, որը շրջել է հայ գրականության զարգացման ընթացքը: Վահան Տերյանը հայ պոեզիայի մեծ բարենորոգիչ է, հայ գրականության գագաթներից մեկը: Նա բերել է նոր թեմաներ, լեզու ու արտահայտչամիջոց: Մինչև օրս էլ քննարկման առարկա են Վահան Տերյանի բանաստեղծական մեթոդի, գրական հայացքների, նրա բանաստեղծության ազգային էության հարցերը: 

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ


Ասլամազյան քույրերն անցյալ դարակեսին փոխեցին ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության հանդեպ: Գյումրիում է գտնվում Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը, որտեղ պահվում է խորհրդահայ անվանի նկարչուհիների շուրջ 600 աշխատանք: Այստեղ հնարավոր է բացահայտել քսաներորդ դարում ստեղծված և շատերին զարմացրած Ասլամազյան քույրերի արվեստը: 
 

Համազասպ Համբարձումյան


Համբարձումյանների տոհմի պատմությունը նկարագրված չէ պատմական քրոնիկոններում: Գերդաստանի մասին լեգենդներն ու առասպելները սերնդեսերունդ փոխանցել են ընտանիքի անդամները: Տոհմի առաջին մտավորականը Համազասպ Համբարձումյանն էր: Նա տեսել է Բյուրականի աստղադիտարանի բացումը, որդու` այդ տարիներին աշխարհում ամենանշանավոր հայ գիտնականի փառքն ու ճանաչումը և ինքն էլ հետք թողել հայ մշակույթում:

Ալֆրեդ Նոբել. ճանապարհ դեպի հավերժություն


«Հնարավոր է, որ դու այսօր չունես 472 միլիոն դոլար և չես կարող այդչափ անվանի մրցանակ ստեղծել, որն ուղղված կլինի առաջին հերթին մարդկության մեջ բարություն սփռելուն, սակայն այն, որ դու կարող ես հենց այսօր մտածել քեզնից հետո բարի հետք թողնելու մասին, միանշանակ է: Ալֆրեդ Նոբելը մի օր որոշեց ու արեց դա: Ես ուզում եմ հիշել Ջոն Մասքվելի խոսքը՝ մարդու կյանքում երկու կարևոր օր կա: Առաջինը, երբ նա աշխարհ է գալիս, և երկրորդը, երբ հասկանում է՝ ինչի համար». Հովնաթան Սյոդերբլյումի խոսքը Նոբելյան մրցանակաբաշությանը՝ Ալֆրեդ Նոբելի մասին: 

Ալֆրեդ Նոբել


Այն, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, որովհետև Ալֆրեդ Նոբելի կնոջ սիրեկանը մաթմատիկոս էր, գյուտարարի մասին ամենատարածված լեգենդն է: Մինչդեռ Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Կենսագիրների կարծիքով, Նոբելը որպես խիստ պրակտիկ գիտնական, մաթեմատիկան համարում էր իմացության շատ վերացական ոլորտ, որում զուտ արդյունքի տեսանկյունից հնարավոր չէ որոշել, թե որ հայտնագործությունը կարելի է մյուսից ավելի բարձր դասել:

Ժան Կոկտո


1963թ. հոկտեմբերի 11-ին Կոկտոն հեռանում է կյանքից: Նա վերջնական հանգիստը գտնում է մահվան գրկում, որին ընդառաջ էր գնում իր ստեղծագործություններով: Դրանից տարիներ առաջ ավանգարդիստների մանիֆեստում նա գրել էր. «Պետք է լինել և կենդանի մարդ և հետմահու նկարիչ՝ միաժամանակ»: Թվում է՝ այս հարցում նա հուսախաբ չարեց ոչ մեկին... 
 

Անրի Վերնոյ


Այս վարպետի մասին ֆրանսիացի դերասան Պիեռ Չեռոնիան կասի. «Ամենից շատ ինձ հիացնում և միաժամանակ ցնցում է իմ ընկեր Անրիի կյանքի պատմությունը: Ցեղասպանությունը, որ զրկել էր նրան հարազատներից և մտերիմներից, երբեք չկոտրեց Անրիի ոգին, կենսունակությունը: Նա իր ժողովրդի իսկական զավակն էր»:

Լազարյաններ


Ցարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է  ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  

Գարեգին Հովսեփյան կաթողիկոս


Մայր Աթոռի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 60-ամյա գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը բացառիկ է: Գարեգին Հովսեփյանի ջանքերով են փրկվել և այսօր Մատենադարանում են պահվում են եզակի ձեռագրեր: Նա է բացահայտել Թորոս Ռոսլինի արվեստը, հիմնադրել հայ արվեստաբանության մի քանի ճյուղեր: Առաջինն է, որ քննության առարկա է դարձրել հայկական գմբեթավոր տաճարների հնագույն նմուշները, մահարձանները, իսկ պատմության ընթացքում ոչնչացված ճարտարապետական շատ նմուշների մասին այսօրվա մեր պատկերացումը հիմնված է միայն նրա հաղորդած տեղեկությունների վրա: 
Գարեգին Հովսեփյանի ներկայությունը և քարոզը մահապարտների գնդում վճռորոշ նշանակություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում: 
 

Ալեքսանդր Քեմուրջյան


Ամերիկացիներն առաջինը հասան Լուսին՝ կատարելով առաջին միջմոլորակային թռիչքը: Մի քանի տարի անց ռուսները հպարտությամբ նշում էին՝  Լուսնի վրա առաջին ոտնահետքը թողեցին ամերիկացիները, իսկ իրենց հաջողվեց թողնել առաջին անվահետքը: Առաջին լուսնագնացի համար խորհրդային գիտությունը պարտական էր հայազգի գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանին: Նրա ստեղծած մոլորակագնացները և լուսնագնացները առաջինն էին աշխարհում: Ալեքսանդր Քեմուրջյանի մեքենաները հարյուրավոր կիլոմետրեր անցան Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկությունները անծանոթ տիեզերքի մասին: 
 

Նվեր Սաֆարյան. խաղաղություն երազող գեներալը


1945թվականի գարնանը խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը և ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Բեռլինի գրավմանը Խորհրդային բանակի ազգային դիվիզիաներից մասնակցեց միայն հայկականը՝ 89-րդ Թամանյան դիվիզիան: Հրամանատարը գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն էր: Հայկական դիվիզիայի հրամանատարը, որը քսաներորդ դարի երկու աշխարհամարտերի աղետները սեփական մաշկի վրա էր զգացել, մի երազանք ուներ՝ տեսնել Հայաստանը միավորված: