«Մասունք» ավանդական երգի-պարի համույթ


Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հանրայնացնում է ոչ միայն ազգային երգն ու պարը, այլև տարբեր գավառների, շրջանների ծեսերը, խաղերն ու տոները: Համույթի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք երեկոյան ժամերին՝ իրենց հիմնական աշխատանքից հետո հավաքվում են, երգում ու պարում։

Արցախի այաներ համույթ


2017 թվականին Ստեփանակերտում կազմավորված Արցախի այաներ համույթը բեմում կենդանացրել է գերդաստանի մեծ մոր կերպարը, որը Արցախի բարբառով երգեր է երգում, օրհնում ու առակներով խոսում: Արցախից բռնի տեղահանվելուց հետո առավել մեծ նախանձախնդրությամբ է գործում համույթը:

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 մարդ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Նրանց վարձակալած բնակարաններն անմխիթար վիճակում են՝ չունեն խոհանոց, բաղնիք, մահճակալներ ու կենցաղային տեխնիկա։ Սովորաբար մեկ սենյակում քնում են մի քանի հոգով։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը աշխատանք չունի։

«Լույս» վոկալ հնգյակ


Առաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։

«Խազեր» երգչախումբ


Այս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։

«Կաթիլ բենդ», «Բարի լուսո»


«Բարի լուսո» ժողովրդական երգը 1885թ.-ին գրի է առել Խրիմյան Հայրիկը։ Երգը 1970-ականներին առաջին անգամ ձայնագրել է Հայրիկ Մուրադյանը: Այժմ երգը նոր գործիքավորմամբ ներկայացնում է «Կաթիլ» բենդը:

Եղիպատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցին


13-րդ դարում Վաչե Վաչուտյանի պատվերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ արթուն է պահել ոչ միայն Եղիպատրուշի, այլև հարակից գյուղերի հոգևոր կյանքը։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցու զանգն այնքան զորեղ է հնչել, որ լսվել է մի քանի գյուղ այն կողմ։ Գյուղի եկեղեցու, որդան կարմիրով ներկված եզակի խաչքարերի մասին պատմում են տեղացիները։

Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցին


Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցման օրվանից երբեք չի դադարել գործել, անգամ խորհրդային ռեժիմի օրոք, տեղացիների համառության շնորհիվ, շինությունը կանգնում է մնացել և եկեղեցում պատարագներ են մատուցվել։ Մրգավանցիներն այսօր պատմում են իրենց եկեղեցու զորության և սրբավայրի հետ իրենց կապվածության մասին։

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ:

Տ. Բենիամին քահանա Ծատուրյան՝ Արցախից տեղահանված քահանան


Տ. Բենիամին քահանա Ծատուրյանն արցախցիների հետ անցել է պատերազմի, շրջափակման և բռնագաղթի ճանապարհը: Այժմ ծառայության է անցել Մասյացոտնի թեմում: Ընտանիքի ամենօրյա զրույցների թեման Արցախն է, հարազատ Աստղաշենը, որից մեկ օրում հարկադրված էին ամբողջ գյուղով հեռանալ:

Տ. Վաչագան քահանա Գյուրջյան՝ Արցախից տեղահանված քահանան


Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ձեռնադրված վերջին քահանան՝ Տեր Վաչագանը, արմատներով Մարտակերտից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 40-օրյա պատրաստություն էր անցնում, երբ ադրբեջանցիները փակեցին հայրենի Արցախ տանող ճանապարհը, և սկսվեց տևական շրջափակումը։ Չնայած դժվարություններին, նրան հաջողվում է հասնել ծառայության վայր՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի և շրջափակման ծանր օրերին լինել հայրենակիցների հետ: Այժմ հազարավոր արցախցիների նման Հայաստանում է և փորձում է ընտանիքի հետ հարմարվել նոր իրականությանը:

Տ. Հուսիկ քահանա Դոխոլյան՝ Արցախից տեղահանված քահանան


Արցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցների նման նոր իրականությանը փորձում են հարմարվել նաև Արցախի թեմում ծառայող հոգևորականները: Մարտակերտից Ստեփանակերտ, ապա Գորիս ու Երևան. բռնի տեղահանության իր պատմությունն է ներկայացնում Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանի ընտանիքը: