Ռուսաստանի հայկական եկեղեցիներում նշվել է Հարության տոնը


Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը հնչել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Տոնական Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեկիսկոպոս Ներսիսյանը: Տոնը մեծ շուքով նշել են Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց նորաբաց հայկական եկեղեցում, Դոնի Ռոստովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Սամարայի, Տաշքենդի ու Ղրիմի հայկական եկեղեցիներում:

Սուրբ Ծննդյան տոնը Մոսկվայի հայկական եկեղեցում


Ս. Պայծառակերպություն մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը:

 

Դպրական տվչություն Մոսկվայի հայոց Ս․Պայծառակերպություն եկեղեցում


Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին Մոսկվայի հայոց Ս․Պայծառակերպություն մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի, Տվերի, Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 14 հայորդի։

 

Ս. Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողով Մոսկվայի հայկական եկեղեցում


Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ժամանած աստվածաբաններ, բանասերներ, արվեստաբաններ, պատմաբաններ:

 

Ռուսահայոց թեմի հոգևորականները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները Արցախում


Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքաեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկեց քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձավ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան քաղաքականությամբ հայաթափել Արցախը։ Հոգևոր դասը հանդես եկավ հայտարարությամբ:

Հովվական այց Ուզբեկստանի հայ համայնք


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սեպտեմբերի 6-ին հովվական եռօրյա այցով մեկնեց Ուզբեկստան՝ հանդիսապետելու Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 120-ամյակին նվիրված միջոցառումները։

 

Ուլյանովսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ: Նորաօծ եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։

Օծվեց Տյումենի նորակառույց հայկական եկեղեցին


Հովվական այցով Տյումեն մեկնած թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանին տեղի հայերն առանձնակի խնդությամբ դիմավորեցին: Համընդհանուր ուրախության պատճառը նորակառույց եկեղեցու օծման և բացման առիթն էր, որին տյումենահայությունը սպասում էր ավելի քան երեք տարի:

 

Խաբարովսկ քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցի


Մայիսի 25-֊ին Մոսկվայից Խաբարովսկ մեկնեց Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ հանդիսապետելու նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնությունը:

 

Քրիստոնեական տարբեր եկեղեցիների երգչախմբերի մասնակցությամբ մեկնարկեց Զատկական 2-րդ փառատոնը


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում Հայ առաքելական, Ռուս ուղղափառ, Կաթոլիկ, Ավետարանական եկեղեցիների երգչախմբերը տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն Կոմիտասի, Չեսնոկովայի, Բախի ստեղծագործությունները:

 

Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Ապրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով:

 

Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցում


Մոսկվայի Ս. Պայծառակերպություն հայկական եկեղեցում զատկական պատարագը մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: