Թարգմանչաց տոնը Տավուշի թեմի Ոսկեպար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում


Թարգմանչաց տոնին, սահմանապահ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հակառակորդի հենակետերի ուղիղ հարևանությամբ: Շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ կատարվել։ 

Հակոբոս առաքյալ


Հակոբոս առաքյալը և նրա եղաբայր Հովհաննեսը Զեբեդեոսի զավակներն էին: Հակոբոս առաքյալը մատենագրության մեջ անվանվել է Հակոբոս Երեց կամ Ավագ առաքյալ՝ այդպես տարբերվելով Ալփեոսի որդի Հակոբոսից և Հակոբոս Տեառնեղբորից: Հակոբոս առաքյալը հիմնականում  քարոզել է Հռոմում, Իսպանիայում և Երուսաղեմում:

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգը Վանաձորում


«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։

Օձունի եկեղեցում դարձյալ վերականգնման աշխատանքներ են ընթանում


Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին ծառայում է ենթաշրջանի ութ գյուղերի բնակչությանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այս տարի կատարվել է ջրամեկուսացում: Նորոգման հաջորդ փուլում եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ակնկալում է, որ կլուծվի  սրահների ամբողջականացման հարցը, որպեսզի  տանիքից թափվող ջուրը չքայքայի աղոթատան քարերը և որմնակամարները:

Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանք տարվեց Խաչափայտի մասունքը


Վարագա Ս. Խաչի տոնին Տավուշի մարզի Նոր Վարագավանք գյուղ բերվեց Տիրոջ խաչափայտի մասունքը: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները, նաև` սահմանապահ զորամասերի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը: Մասունքը հանգրվանեց նաև սահմանապահ Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Բղջախոհություն


Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին, իսկ մտքի մաքրությունը, հանդարտությունը և խաղաղությունը տանում է սրտի, մարմնի մաքրություն և հոգևոր խաղաղության:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և հոգեբան Ինգա Հարությունյանը: 
 

Վերաօծվեց Գուգարաց թեմի Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Սեպտեմբերի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սեպտեմբերի 23-ը հայտարարվեց Ագարակի Սբ. Աստվածածնի ուխտի օր:

Խաչվերացը Վանաձոր քաղաքի օրհնության օրն է, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշանը


Երեք տարի առաջ, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, Խաչվերացի տոնը հայտարարվեց Վանաձոր քաղաքի օրհնության օր, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշան։ Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր, և Վանաձորն այս առումով բացառիկ է: 
 

Այսօր ննջեցյալների հիշատակության օր է


Սեպտեմբերի 17-ին Հայ եկեղեցին նշեց տարվա հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, Խաչվերացին հաջորդեց ննջեցյալների հիշատակության օրը: Հայկական բոլոր եկեղեցիներում սեպտեմբերի 18-ին մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելեցին հարազատների շիրիմներին: Մայր Աթոռում պատարագ մատուցեց Կյուրեղ վարդապետ Դավթյանը:

Աշուղական երգի «Սայաթ-Նովա» վաստակավոր անսամբլը՝ առաջին անգամ Եվրոպայում


Ստոկհոլմում շվեդահայերը առիթ ունեցան վայելելու աշուղական և հայրենասիրական երգեր` ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ: Համերգը կազմակերպել էր Ստոկհոլմի հայ եկեղեցական վարչությունը` Եղիշե վարդապետ Ավետիսյանի աջակցությամբ: 

Վերաօծվեց Գուգարաց թեմի Լորուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին


Լոռու մարզի Լորուտ համայնքում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռքով վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին: Հազարից ավելի բնակչություն ունեցող Լորուտ համայնքը մինչ օրս չուներ գործող եկեղեցի: Խոնարհված եկեղեցու վերականգնումը երկար սպասված իրողություն էր: 

Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա եկեղեցիները նշում են Աստվածածնի ծննդյան տոնը


Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը: Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Սեպտեմբերի 8-ը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: