Ամենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումը Ս. Էջմիածնում. պատմական ակնարկ


15-րդ դարի սկզբներին ակնհայտ էր դարձել, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, հրավիրվում է ազգային–եկեղեցական ժողով: Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին:

 

Մայիսի 26-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը


Մայիսի 26-ը Համբարձման տոնն է, Ծաղկեվանքի ուխտի օրը և հայրապետական աթոռը Ս. Էջմիածնում վերահաստատելու օրը:

 

ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումը Հարավային Ամերիկայի հայոց թեմերում


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն կայացել են Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումները։ Մայիսի 1-ից հանդիպումները մեկնարկել են նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերում:

 

Ս. Հարության տոնը Բրազիլիայի հայոց թեմում


Սուրբ Հարության տոնին առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին իր հարկի ներքո էր հավաքել համայնքի հավատացյալներին: Պատարագը մատուցեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:

Ոտնլվայի արարողությունը Բրազիլիայի հայոց թեմում


Բրազիլիայի հայոց թեմում 2022-ը հռչակված է ընտանիքի տարի: Ոտնլվայի արարողությանը խորան բարձրացան 12 ընտանիքների հայրեր ու որդիներ: Սրբազան հայրը 12 ծնողների և նրանց զավակների ոտքերը լվանալուց հետո հավատացյալ ժողովրդին բացատրեց արարողության խորհուրդն ու նշանակությունը:

«Մենք թույլ չենք տա, որ եկեղեցին դառնա թանգարան». Նարեկ սրբազան


Բրազիլիայի հայոց թեմի «Եկեղեցի և տուն» ծրագիրը հայ համայնքի համար է: Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը նշում է, որ առաջնորդության 7 տարիների ընթացքում հանդիպել է բազմաթիվ հայ ընտանքիների, որոնք հեռու են եկեղեցուց, շատերը հյուրի նման են այցելում:

Ծաղկազարդի կիրակիով ավարտվեց քառասնորդաց պահքի շրջանը և սկսվեց Ավագ շաբաթը


Ապրիլի 10-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը: Ավարտվեց քառասնորդաց պահքի շրջանը և սկսվեց Ավագ շաբաթը` որը Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման և հրաշափառ հարության հիշատակությունն է: Մեկ շաբաթ հետո եկեղեցում կհնչի Աստվածորդու հարության ավետիսը:

Ապրիլի 10-ին Ծաղկազարդ է, երեխաների օրհնության օր


Բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվում են ուռենու ոստերը, առավոտյան ժամերգությունից և անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են մարդկանց: Ծաղկազարդին բացվում են եկեղեցիների խորանները և պատարագի ավարտին հաղորդություն է տրվում: Կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Մոտենում է Դատավորի կիրակին


Մարտի 27-ը Մեծ պահքի հինգերորդ կիրակին է: Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին ավետարանական առակի հիման վրա այն կոչվում է Դատավորի կիրակի:

Մարտի 20-ին եկեղեցիներում կընթերցվի անիրավ տնտեսի առակը. մի օր գալու է հաշիվ տալու ժամանակը


Մեծ պահքի չորրորդ կիրակին հայտնի է անիրավ տնտեսի առակով, որը կարդում ենք Ղուկասի ավետարանի 16-րդ գլխում: Այս առակը հիշեցնում է, որ կյանքն Աստծու կողմից մեզ հանձնված ժամանակավոր տնտեսություն է, և մի օր գալու է հաշիվ տալու ժամանակը:

Մոտենում է Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակին


Մարտի 13-ը՝ Մեծ պահքի երրորդ կիրակին, ավետարանական համանուն պատմության հիման վրա Անառակի կիրակի է կոչվում: Բոլոր եկեղեցինում կմատուցվի փակ պատարագ, հոգևորականները կմեկնեն առակը: Անառակ որդու մասին առակը աստվածաբանների և հոգևորականների կողմից արժանացել է տարատեսակ վերլուծությունների, հարուստ նյութ է մեկնողական գրականության համար:

Սահակ սրբազանը Ս. Գայանե վանքում քարոզեց Արտաքսման կիրակիի թեմայով


Մարտի 6-ին Էջմիածնի Ս. Գայանե վանքում Սահակ Պատրիարքը մասնակցեց կիրակնօրյա պատարագին, քարոզեց օրվա խորհրդի՝ Արտաքսման կիրակիի թեմայով և հանդիսապետեց հոգեհանգստյան արարողությունը: