Մայր Աթոռը շինկազմակերպությունների մրցույթ է հայտարարել Էջմիածնում «Թումո» կենտրոնի կառուցման համար


Շենքը նախատեսվում է կառուցել Էջմիածնի հայորդյաց տան և «Էօռնեկեան» դպրոցի հարևանությամբ: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժինը հետաքրքրված կազմակերպություններին տրամադրում է մրցութային փաթեթներ:

 

Շուրիշկանի Ավետարանը ապրիլի 16-ին կտարվի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս է բերվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:

 

Ս. Հարության տոնը Բրազիլիայի հայոց թեմում


Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Ս. Հարության տոնական պատարագը մատուցեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:

 

Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Բրազիլիայի հայոց թեմում


Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Ավագ հինգշաբթի օրն առավոտյան մատուցվեց պատարագ, որը հիշատակն է Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագից հետո կատարվեց Ոտնլվայի արարողություն:

 

Ծաղկազարդը Բրազիլիայի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում


Սան Պաուլոյի հայ մանուկները ձիթենու և արմավենու ճյուղերով զարդարել էին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին:

 

Ապրիլի 2-ին Ծաղկազարդ է


Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդը կտոնախմբի ապրիլի 2-ին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ժամերգություն, իսկ ժամը 10-ին Մայրավանքի բակում կկատարվի Անդաստան և Մանուկների օրհնության կարգ:

 

Մոտենում է Դատավորի կիրակին


Մարտի 19-ը Մեծ պահքի հինգերորդ կիրակին է: Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին ավետարանական առակի հիման վրա այն կոչվում է Դատավորի կիրակի:

 

Մարտի 5-ին Մեծ պահքի Անառակի կիրակին է


Մոտենում է Մեծ Պահքի երրորդ կիրակին:

 

Արտաքսման կիրակի․ Մեծ պահք


Փետրվարի 26-ին Մեծ պահքի երկրորդ կիրակին է՝ Արտաքսման կիրակին, որը հիշեցնում է դրախտից մարդու արտաքսվելու, նաև՝ աշխարհի բոլոր աղետների, անեծքի և մեղքի ծննդի մասին:

 

Արևագալի ժամերգություն. Մեծ պահք


Մեծ Պահքի ընթացքում, ամեն չորեքշաբթի և ուրբաթ առավոտյան՝ ժամը 7:30-ին, կարող ենք մասնակցել Արևագալի ժամերգություններին:

 

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Հալեպ, շրջել երկրաշարժից տուժած շրջաններում


Փետրվարի 16-ին Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով եղավ Հալեպում և իր զորակցությունը հայտնեց երկրաշարժից տուժած սիրիահայությանը:

 

Փետրվարի 19-ին Բուն Բարեկենդան է, հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքը


Բուն Բարեկենդանով սկսվում է Մեծ պահքը, որը տևում է յոթ շաբաթ և ավարտվում է Սուրբ Հարության տոնախմբությամբ: Այս տարի Հարության տոնը ապրիլի 9-ին է: