Հուլիսի 24-ին Վարդավառ էՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին: |
|
Արցախի նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդականի այցելությունը Բրազիլիայի հայոց թեմԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանի հրավերով աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ԱՀ նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդական-հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումը Ս. Էջմիածնում. պատմական ակնարկ15-րդ դարի սկզբներին ակնհայտ էր դարձել, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, հրավիրվում է ազգային–եկեղեցական ժողով: Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին: |
|
Մայիսի 26-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնըՄայիսի 26-ը Համբարձման տոնն է, Ծաղկեվանքի ուխտի օրը և հայրապետական աթոռը Ս. Էջմիածնում վերահաստատելու օրը: |
|
ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումը Հարավային Ամերիկայի հայոց թեմերումՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն կայացել են Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումները։ Մայիսի 1-ից հանդիպումները մեկնարկել են նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերում: |
|
Ս. Հարության տոնը Բրազիլիայի հայոց թեմումՍուրբ Հարության տոնին առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին իր հարկի ներքո էր հավաքել համայնքի հավատացյալներին: Պատարագը մատուցեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: |
|
Ոտնլվայի արարողությունը Բրազիլիայի հայոց թեմումԲրազիլիայի հայոց թեմում 2022-ը հռչակված է ընտանիքի տարի: Ոտնլվայի արարողությանը խորան բարձրացան 12 ընտանիքների հայրեր ու որդիներ: Սրբազան հայրը 12 ծնողների և նրանց զավակների ոտքերը լվանալուց հետո հավատացյալ ժողովրդին բացատրեց արարողության խորհուրդն ու նշանակությունը: |
|
«Մենք թույլ չենք տա, որ եկեղեցին դառնա թանգարան». Նարեկ սրբազանԲրազիլիայի հայոց թեմի «Եկեղեցի և տուն» ծրագիրը հայ համայնքի համար է: Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը նշում է, որ առաջնորդության 7 տարիների ընթացքում հանդիպել է բազմաթիվ հայ ընտանքիների, որոնք հեռու են եկեղեցուց, շատերը հյուրի նման են այցելում: |
|
Ծաղկազարդի կիրակիով ավարտվեց քառասնորդաց պահքի շրջանը և սկսվեց Ավագ շաբաթըԱպրիլի 10-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը: Ավարտվեց քառասնորդաց պահքի շրջանը և սկսվեց Ավագ շաբաթը` որը Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման և հրաշափառ հարության հիշատակությունն է: Մեկ շաբաթ հետո եկեղեցում կհնչի Աստվածորդու հարության ավետիսը: |
|
Ապրիլի 10-ին Ծաղկազարդ է, երեխաների օրհնության օրԲոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվում են ուռենու ոստերը, առավոտյան ժամերգությունից և անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են մարդկանց: Ծաղկազարդին բացվում են եկեղեցիների խորանները և պատարագի ավարտին հաղորդություն է տրվում: Կատարվում է մանուկների օրհնության կարգ: |
|
Մոտենում է Դատավորի կիրակինՄարտի 27-ը Մեծ պահքի հինգերորդ կիրակին է: Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին ավետարանական առակի հիման վրա այն կոչվում է Դատավորի կիրակի: |
|
Մարտի 20-ին եկեղեցիներում կընթերցվի անիրավ տնտեսի առակը. մի օր գալու է հաշիվ տալու ժամանակըՄեծ պահքի չորրորդ կիրակին հայտնի է անիրավ տնտեսի առակով, որը կարդում ենք Ղուկասի ավետարանի 16-րդ գլխում: Այս առակը հիշեցնում է, որ կյանքն Աստծու կողմից մեզ հանձնված ժամանակավոր տնտեսություն է, և մի օր գալու է հաշիվ տալու ժամանակը: |