Բուխարեստում քննարկվել է Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը


Հանդիպումը կազմակերպել էր Ռումինիայի Կրոնի հարցերով նախարարությունը՝ հայոց թեմի նախաձեռնությամբ: Մայր Աթոռից պատվիրակություն է մեկնել Բուխարեստ:

 

Հանդուրժողականության միջազգային օրը նշվել է նաև Վիրահայոց թեմում


Թբիլիսիի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո «Հայարտուն» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ:

 

Ամփոփ լրահոս 10.11.2023


ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում պատվել են «Վորլդ Վիժն» կազմակերպության պաշտոնյաներին: «Վորլդ Վիժնը» հայտնի է Հայաստանում կազմակերպած աղքատախնամ ու երիատասարդական բազմաթիվ ծրագրերով: ԱՄՆ հայոց Արևելյյան թեմում նշվել է Նյու Ջերսիի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձը: Թեմի կայքում դրամահավաքի գործառույթ է մեկնարկել` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Հորդանանում տեղի է ունեցել արևելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հավաք, որին մասնակցել է ՄԹ հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 

Հայաստանում գտնված ամենավաղ ու ամենանոր վիմագրական արձանագրությունները


ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում մեկնարկեց երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Վիմագրական մշակույթ. Ժայռապատկերներից մինչև մեր օրերը» խորագրով: Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին:

 

Ամփոփ լրահոս 06.11.2023


Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ եկեղեցիների մշտական համաժողովը: Ձեռնարկվել են իրավական քայլեր Երուսաղեմի հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի խնդրահարույց գործում: Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարան են այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Նարեկ վարդապետ Ավագյանը։

 

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:

 

Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկաձորում այցելել է տեղահանված արցախցի ընտանիքներին


Նոյեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմ: Նորին սրբությանը և ժողովականներին Ծաղկաձորում գտնվող առաջնորդարանում դիմավորեց թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը և ուղեկցեց թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիք։

 

Բռնի տեղահանված արցախցի մի ընտանիքի պատմություն՝ 22 հոգով մի ավերված տան մեջ


Արարատի մարզի Դաշտավան գյուղում է ապրում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից բռնի տեղահանված Նվարդ Թորոյանի ընտանիքը: 2020թ. նոյեմբերի 5-ին, Շուշին պաշտպանելիս, զոհվել են երկու որդիները և երկու փեսաները: Դաշտավանում գտած կացարանը ավերված տուն է հիշեցնում: Մինչդեռ 22 հոգանոց ընտանիքի կեսից ավելին երեխաներ են:

 

«Եթե Դադիվանքը ձերն էր, ապա 800 տարի դուք ո՞ւր էիք»


2020 թվականի նոյեմբերից հետո վանահայրն ու սարկավագները Դադիվանքի միակ բնակիչները, հավատացյալներն ու հոգևորականներին էին: Ասում են՝ ադրբեջանաբնակ ուդիներ էին հայտնվում, փորձում վանքի սպասավորներին և ամբողջ աշխարհին համոզել, թե իբր վանքը հայկական չէ, արձանագրությունները հայերեն չեն: «Եթե Դադիվանքը ձերն էր, 800 տարի դուք ո՞ւր էիք»,-հարցրել է նրանց Հայր Դերենիկը:

 

Ամփոփ լրահոս 27.10.2023


Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզուներով, մեկ հատորում: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին ուղղված աղոթքում Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է նաև Արցախի իրավիճակին: Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու բակում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն։ Վերջերս սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց Ամարասում սուրբ Գրիգորիսի տապանաքարը ջարդելու մասին լուր, որին անդրադարձել են հայ ուսումնասիրողները: Այս կիրակի, հոկտեբերի 29-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնախմբի Սուրբ Խաչի գյուտը:

 

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային եկեղեցական ժողովն ընտրեց հայոց 132-րդ հայրապետին


Ամենայն հայոց կաթողիկոս դարձավ Գարեգին Բ Ներսիսյանը:

 

Ամփոփ լրահոս 23.10.2023


Միացյալ Թագավարությունում հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսի առաջարկով Լորդերի պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան աղետալի դեպքերը: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմից պատվիրակություն կմեկնի Հայաստան` հանդիպելու և աջակցելու Արցախից բռնի տեղահնվածներին: Շիրակի թեմում բացվել է «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնը: