Հարձակում Հայաստանի վրա՝ համաձայն «խաղաղության պայմանագրի»


Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա և պահանջում է «իր հասանելիք» խաղաղության պայմանագիրը: Ի՞նչ հագուցալուծում կարող է ունենալ աշխարհաքաղաքական այս իրավիճակը Հայաստանի առկա ներքաղաքական պայմաններում: Մեր տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Պետական կառավարում՝ գիտելի՞ք, թե՞ հույզ


Անկախությունից ի վեր մեր ժողովրդական խոսքուզրույցում մի պարզ փնտրտուք է լսելի՝ մեզ պետք է հայրենասեր, ժողովրդի մասին մտածող մի ղեկավար: Ինչու՞ է անհրաժեշտ պետական համակարգի ինժեներիան և ո՞ւր է կուլ գնում մեր պետությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Դառնալ պարեկ, թե՞ ուսուցիչ


Կրթության ճգնաժամը ակնառու դարձավ նաև այս տարվա բուհական ընդունելության քննությունների պատկերով: Չկա պատրաստված դիմորդ, թե՞ չկա դիմելու ցանկություն ունեցող շրջանավարտ: Որքանո՞վ է խնդիրը դեմոգրաֆիական, որքանով՝ սոցիալ-քաղաքական, որքանով՝ բուն կրթական: Քնարկում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայագիտությունը 44-օրյա պատերազմից հետո


Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու ուսումնասիրություն-պատկերագիրքը: Գրքում պատմական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում են Արցախի հին, անտիկ ու վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը: Մանրամասն ներկայացված է այդ կոթողների էթնիկ և դավանաբանական պատկանելության խնդիրը: Փաստագրական տվյալներով հերքվում են Արցախի կոթողային մշակույթի նկատմամբ ադրբեջանական զեղծարարությունները: Մեր տաղավարում հնագետ, մշակութաբան Նժդեհ Երանյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անվտանգություն և ինքնություն


Ինչի՞ հետևանք էր 2020թ. –ի մեր պարտությունը: Ինչու՞ ենք այսօր ավելի բարդ իրավիճակում, քան 2020թ. նոյեմբերի 9-ից անմիջապես հետո: Հյուրընկալել ենք Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, արևելագետ Արտակ Բշտիկյանին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Պետության փլուզման և հավաքման բարդ ճանապարհը


Ինչու՞ է մեր ազգային, պետական կյանքը տեղապտույտում: Ի՞նչ ազդակներ է ստանում Սփյուռքը Երևանից: Ինչու՞ է Արցախը մեկուսացված «խաղաղության դարաշրջանում»: Հյուրընկալել ենք Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Վահագն Մելիքյանին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Շուշեցիների հիշողության ոչ դժգույն քարտեզները


2020թ.-ին շուշեցիների տեղահանությունից մեկ ու կես տարի անց մեր սեղանին դրվեց «Շուշի. մտաքարտեզներ» ուսումնասիրությունը: Սա գիրք է քաղաքի մասին՝ այնտեղ ապրող մարդկանց հիշողութունների միջոցով, որը պաշտոնական հիշողության հակառակ երեսն է: Մեր տաղավարում գրքի հեղինակներից, ազգագրագետ Գոհար Ստեփանյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Մադրիդյանից՝ բրյուսելյան. Արցախյան հակամարտության լուծումների շուրջ


2020թ. պատերազմից հետո Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շեշտակի փոփոխության է ենթարկվել. Ո՞րն է հնարավոր լավագույն լուծումը հետպատերազմյան իրողությունների պարագային, ինչպե՞ս կանգնեցնել դիվանագիտական-քաղաքական նահանջը: Մեր տաղավարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Աղվանից կաթողիկոսություն. մաս 2-րդ


Ո՞րն է Աղվանք վարչատարածքային միավորը, ո՞րն է Աղվանից կաթողիկոսությունը և ի՞նչ կապ ունի Արցախը պատմական այս երկու իրողությունների հետ: Քննարկումը շարունակում ենք Մայր Աթոռի մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանի և պատմաբան Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Զրույցի առաջին հատվածը կարող եք դիտել այստեղ՝

Աղվանից կաթողիկոսություն. մաս 1-ին


Ո՞րն է Աղվանք վարչատարածքային միավորը, ո՞րն է Աղվանից կաթողիկոսությունը և ի՞նչ կապ ունի Արցախը պատմական այս երկու իրողությունների հետ: Զրուցում են Մայր Աթոռի մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և պատմաբան Վահե Թորոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ անխախտ նշաձող


Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում նախաձեռնեց «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը: Միջոցառման առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության խնդիրներն էին։ Հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Վիեննայից և մեր տաղավարում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանն է և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ քաղաքական բարդ իրադրության ֆոնին


Կես դարից ավելի է՝ հայ ժողովուրդը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այսօր այդ պայքարն ընթանում է բարդ ու լարված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ազգային իրադարձությունների ֆոնին: Ի՞նչ դինամիկա է արձանագրում այս ամենի ընթացքում ցեղասպանագիտությունը: Զրուցում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: