Ո՞րն է Արցախի հարցը


Կա՞ միջազգային կոնսենսուս Արցախի հարցի վերաբերյալ: Ինչու՞ է Հայաստանի համար անիրատեսական հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ՝ առանց միջնորդ կողմի: Զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ու՞ր է 88-ի ժողովուրդը


2020թ. պատերազմում կրած պարտությունից հետո մենք բոլորս մեր վրա զարմացած ենք: Այսօր, երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ է՝ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, երբ գոյաբանական սպառնալիքի առջև է Հայաստանի Հանրապետությունը, մարդիկ, կարծես, ապրում են բնականոն կյանքով: Ու՞ր է 88-ի ժողովուրդը: Զրուցում ենք վարքային հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ճեղքելով շրջափակման կարծրատիպը. ArtsakhX


Արցախի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Հավելվածը ստեղծվել է «Զանգի» ընկերության կողմից՝ հատուկ արցախցիների համար: ArtsakhX-ը աշխարհում եզակի է: «Երրորդ հազարամյակի» տաղավարում ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը


Որո՞նք են ադրբեջանական պետության ռազմավարական ու տնտեսական պլանները։ Ի՞նչ դեր ունի դրանցում հայկական պետությունը: Քննարկում ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հետազոտելով հայկական և ադրբեջանական նարատիվները. մաս 2-րդ


«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պատմույթի նոր շրջափուլը հայկական և ադրբեջանական մեդիա և սոցցանցային հարթակներում» ծավալուն հետազոտությունը։ Այն բաղկացած է վեց մասից՝ Լաչինի միջանցքի արգելափակում և Արցախի շրջափակում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Նոր պատերազմի հավանականություն, Բանակցություններ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Փախստականներ և «Արևմտյան Ադրբեջան», Միջնորդներ և արտաքին դերակատարներ։ Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ հաղորդման երկրորդ հատվածում քննարկում ենք վերջին երեք թեմաների շուրջ հետազոտության արդյունքները։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հետազոտելով հայկական և ադրբեջանական նարատիվները. մաս 1-ին


«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պատմույթի նոր շրջափուլը հայկական և ադրբեջանական մեդիա և սոցցանցային հարթակներում» ծավալուն հետազոտությունը։ Այն բաղկացած է վեց մասից՝ Լաչինի միջանցքի արգելափակում և Արցախի շրջափակում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Նոր պատերազմի հավանականություն, Բանակցություններ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Փախստականներ և «Արևմտյան Ադրբեջան», Միջնորդներ և արտաքին դերակատարներ։ Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ հաղորդման առաջին հատվածում քննարկում ենք Արցախի շրջափակման և Խաղաղության պայմանագրի թեմաների շուրջ հետազոտության արդյունքները։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արմենոֆոբիա. Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը


Լույս է տեսել «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» մենագրությունը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Մեր տաղավարում Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Արմենոֆոբիա» մենագրության հեղինակ Գառնիկ Դավթյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին պատերազմից հետո


2020 թ. պատերազմը փոխեց մեր հարաբերությունները ոչ միայն աշխարհի հետ, այլև՝ ինքներս մեզ հետ: Հնարավո՞ր է լուծել հայկական որևէ խնդիր, երբ հայերն իրար չեն վստահում: Ո՞ր կառույցները կարող են վերահաստատել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունու խարխլված կապերը: Մեր զրուցակիցն է միջազգայնագետ, Սփյուռքի հարցերով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ու՞մ քարտեզներով են գծվում Հայաստանի սահմանները


1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում ո՞ր քարտեզն է եղել, ինչու՞ չի հրապարակվում: Որտեղի՞ց է ծագել «ՀՀ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականություն» արտահայտությունը: Արդյո՞ք այսօր Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և «անկլավների» որոշման հարցում ԽՍՀՄ քարտեզների կիրառումը իրավաչափ է: Քննարկում ենք քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանցագործություններ Արցախում. միջազգային իրավունքը և մշակութային ժառանգությունը


2020թ. պատերազմից հետո Արցախի 193 բնիկ հայկական բնակավայր է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայ եկեղեցու Արցախի թեմի տվյալներով թեմի իրավասության տակ գտնվող 210 եկեղեցի ու վանք է օկուպացված: Իսկ եթե գույքագրենք բոլոր հուշարձանները, ապա դրանց թիվը, մասնագետների կարծիքով, կանցնի 10000-ը: Ինչպե՞ս է մշակութային արժեքների բռնայուրացումը ուղղակիորեն ոտնահարում մարդու հիմնարար իրավունքը: Ինչպե՞ս կարող է մշակութային իրավունքի պաշտպանությունը, այդ թվում՝ դատական ատյանների միջոցով, նպաստել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Քննարկում ենք մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայաստանի սահմանները


Ի՞նչ սահմաններ են ունեցել Հայաստանի առաջին, ապա՝ երկրորդ հանրապետությունները։ Ինչպե՞ս կարող են գծվել այսօր ՀՀ սահմանները, մասնավորապես, Ադրբեջանի հետ: «Երրորդ հազարամակի» տաղավարում հյուրընկալվել է պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Իսկ եթե մեզ վաղը պարտադրեն իսլա՞մ հանուն խաղաղության


Ի՞նչ է աշխարհաքաղաքական ինքնությունը: Ո՞րն է Հայաստանի իշխանության պատասխանատվությունը զիջումների գնով խաղաղություն հաստատելու հարցում։ «Երրորդ հազարամակի» տաղավարում հյուրընկալվել է միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: