Փոփոխվող աշխարհակարգը, Արցախն ու Հայաստանը


Ի՞նչ գլոբալ փոփոխությունների միջավայրում են հայտնվել հայկական երկու պետությունները: Ինչպե՞ս է փոխվում աշխարհակարգը, ինչպե՞ս էր 2020թ. արցախյան պատերազմը կապված դրա հետ: «Երրորդ հազարամակ»-ում հյուրընկալվել է հանրային-քաղաքական գործիչ Սուրեն Սաֆարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախի համար պայքարն ունի՞ այլընտրանք. տեսազրույց Ռուբեն Վարդանյանի հետ


2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է: Մինչ մենք քննարկում ենք՝ ով ավելի շատ չի կատարում իր պարտավորությունը կամ որքան սրտառուչ է ներողություն խնդրում բացթողումների համար, 120 000 մեր հայրենակիցներ ցեղասպանության անմիջական վտանգի տակ են: Տեսակապ ենք հաստատել Արցախ, Ստեփանակերտից մեզ միացել է հասարակական, քաղաքական գործիչ, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: Հաղորդումը տեսագրվել է 18.04.2023թ.-ին:

Էլիտաներ, հասարակություն և «նոր Սարդարապատ»


«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և Հայաստանի և Արցախի դեմ: ԼՂ հայության համար կա իրական ցեղասպանության վտանգ»: Սա պաշոտնական տեղեկատվություն է մեր վիճակի մասին: Արդյո՞ք իրավիճակի այսպիսի արձանագրմանը անմիջապես չպիտի հետևի երկրում բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա: Զրուցում ենք վերլուծաբան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինքնորոշման իրավունք


Մարտի 21-ին Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ: Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայ Եկեղեցին հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով: Ի՞նչ էական տարբերություն կա Լեռնային Ղարաբաղում բնակվող «հայերի իրավունքներ» և «ինքնորոշման իրավունք» ձևակերպումների միջև: Արդյո՞ք դա հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Ինչի՞ շուրջ կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվող խաղաղության պայմանգիրը: Պարզաբանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Մեր բաժին պատմական պատասխանատվությունը


Ի՞նչ է պատմական պատասխանատվությունը, ինչպե՞ս է ուրվագծվում պատասխանատվության շրջանակը հայության համար: Ո՞վ է պատմական պատասխանատվության կրողը: Քննարկում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախի Հանրապետությունը՝ դե ֆակտո պետություն. Վարդան Պողոսյան


«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովին միջազգային հարաբերությունների մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ներկայացնում է Արցախի Հանրապետության՝ որպես դե ֆակտո կայացած պետության դեպքը. «Պետության առաջացումը պատմական փաստ է՝ անկախ նրանից, թե ինչ հիմքով է առաջացել: Միջազգային իրավունքը ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ ելնելով պետության հատկանիշների առկայության հանգամանքից»: Որո՞նք են այդ հատկանիշները և ինչպե՞ս է Արցախի Հանրապետությունը հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը. Լևոն Գևորգյան


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կազմակերպվել է համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով: Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ինքնորոշման իրավունքի թեման սկսում է երեք հիմնարար գաղափարների ներկայացմամբ՝ Արցախի տիտղոսային պատկանելության, տարածքային ամբողջականության սկզբունքի, «խորհրդային սահմանների շարունակականություն» հասկացության: Այստեղից է հաճախ սկսվում միջազգային իրավունքի և քաղաքական-քարոզչական թեզերի բախումը:

Պետություն և արժանապատվություն


Պատկերացնու՞մ էիք, որ կգա միօր, երբ Արցախը 2 ամսից ավելի անորոշ շրջափակման մեջ կլինի, իսկ Երևանի փողոցներում ոչինչ չի կատարվի: Հետպատերազմյան ազգային ինքնության մասին զրուցում ենք ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Շրջափակումը՝ ցեղասպանության վտանգ


Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հունվարի 30-ին ընդունել է նոր հայտարարություն՝ դատապարտելով Արցախի շրջափակումը: Կազմակերպությունը 2022թ. հոկտեմբերին ընդունել էր նաև հայտարարություն՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական հարձակումը: Ցեղասպանության վտանգը և Արցախի տևական շրջափակումը թեման քննարկում ենք ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Օդում կախված պատերազմը


Ահագնացող սպասում կա, որ տարածաշրջանը ներգրավվում է մեծ բախման մեջ: Ի՞նչ ընկալում կա դրա մասին Հայաստանում: Ի՞նչ դեր է կատարում շրջափակված Արցախը ռազմաքաղաքական բարդ վերադասավորումների մեջ: Քննարկում ենք ռազմական վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ի՞նչ մարտահրավեր է ուղղված մեզ


Արցախը շրջափակված է, ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ խախտված: Ուղիղ սպառնալիք է հնչում Երևանի ուղղությամբ: Ինչու՞ է հայության արձագանքը անհամարժեք, արդյո՞ք մենք նույն՝ 88-ի ժողովուրդը չենք: Քննարկում ենք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախյան հիմնահարցը և Լաչինի արգելափակված միջանցքը


Մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված է Լաչինի միջանցքը: Հումանիտար ճգնաժամը առաջացրել է քաղաքագիտական թնջուկ. պարզ է, որ Արցախի շրջափակաումը միջոց է: Հստակ չեն, սակայն, իրական նպատակները, այդ թվում՝ գերտերությունների: Դիմակայելու որքա՞ն ռեսուրս ունի հայ ժողովուրդը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում հյուրընկալվել է կովկասագետ, Արցախյան հիմնահարցի փորձագետ Կարեն Իգիթյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: