Նոր պեղումներ, հին վեճեր


Հնագիտական պեղումները Հայաստանում և այլուր հաճախ ուղեկցվում են տարբեր վեճերով ու մերձգիտական քննարկումներով: Այդպիսի տարակարծություններ կան նաև Հայաստանում Զորաց քարեր կոչվող հուշարձանի նշանակության, տարիքի, պեղելու անհրաժեշտության շուրջ: Ի՞նչ պեղումներ են այնտեղ իրականացվում, ո՞րն է հուշարձանի տարիքը, աստղադիտարա՞ն է այն, թե՞ դամբարան: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի հետ:

Ճանաչո՞ւմ ենք մենք Սարոյանին


Լրացավ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Այս հոբելյանը հայ իրականության մեջ գրեթե չնշվեց: Արդյո՞ք մենք ճանաչում և գնահատում Վ. Սարոյանի գործերը, թե՞ միայն հպարտանում ենք նրա հայ լինելու հանգամանքով: Այս թեմաների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ:

Դասախոս ռեստարտ


Դեռևս գարնանը պարզ էր,  որ նոր ուսումնական տարում բուհերում դիմորդների փոքր թվի հետ կապված լուրջ խնդիրներ կլինեն, իսկ բուհական ընդունելության քննություններից հետո ակնահայտ դարձավ, որ առանց կառավարման, ժամաբաշխման, դրույքաչափերի հետ կապված փոփոխությունների բուհերը չեն կարող հաղթահարել ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով նաև հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրադրությունը, կրթության փորձագետները, դասախոսները այս ամիսների ընթացքում կազմակերպել են քննարկումներ, առաջարկներով դիմել կրթության և գիտության նախարարությանը՝ ուղղված բուհական կրթության առողջացմանը  կամ ռեստարտին: Ինչպիսի՞ն է իրավիճակը նոր ուսումնական տարվա մեկնարկին, ռեստարտի ի՞նչ հնարավորություններ ու ճանապարհներ կան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Դասախոս ռեստարտ» նախաձեռնության անդամ, պատմ. գիտ. թեկնածու Դավիթ Թինոյանի հետ:

Երևանի պատկերն ու տեքստը


Մեկնարկում է Երևանի 2800-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների շարք, որի առանցքում լինելու է Մկրտիչ Արմենի՝ 1931 թ. հրատարակված «Երևան» ոչ այնքան հայտնի վեպը: Երևանի հետ կապված վերջին զարգացումների, մայրաքաղաքի ներկա պատկերի ու ընկալումների համատեքստում հետաքրքիր է այս վեպի ընտրությունը և ընդհանրապես Երևանի շուրջ ծավալվող դիսկուրսը: Երիտասարդ արվեստագետների` պատմական ու արդի Երևանի ընկալումների ու մտահոգությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ:

Բարձրագույն կրթության բարեփոխումների հեռանկարը


Հայաստանյան ներկա հնարավորություններով ինչպե՞ս է հնարավոր բարեփոխումներ իրականացնել բուհերում, ովքե՞ր կարող են նախաձեռնել և իրականացնել դրանք: Ի՞նչ դեր ունի պետությունը այս գործում: Ինչպե՞ս է ընդհանրապես փոփոխվում բարձրագույն կրթությունն աշխարհում և հնարավո՞ր է համընթաց քայլել այդ զարգացումներին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
 
 

Բարձրագույն կրթության որակ և հավատարմագրում


Թեև կրթության փորձագետները, կրթական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, դասախոսները, ուսանողները տարիներ շարունակ խոսում են կրթության ցածր որակի, աշխատաշուկայի պահանջներին անհամապատասխանության և հարակից այլ խնդիրների մասին, սակայն հայաստանյան կրթական հիմնարկները, մասնավորապես ԲՈՒՀ-երը, հաջողությամբ հավատարմագրեր են ստանում, շարունակում աշխատել առանց իրական փոփոխությունների: Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս է ընդհանրապես Հայաստանում կազմակերպվում կրթական հիմնարկների աշխատանքի գնահատումն ու հավատարմագրումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի:
 
 

Պետական աջակցություն արվեստին. խրախուսո՞ւմ, թե՞ վերահսկողություն


Ինչպիսի՞ն պետք է լինի պետության քաղաքականությունը արվեստի ոլորտում, որպեսզի խրախուսի ստեղծագործական ազատությունը, պայմաններ ապահովի արվեստագետի գործունեության համար, սակայն չվերահսկի արվեստագետին ու ստեղծագործության բովանդակությունը: Ի՞նչ դեր ունեն ստեղծագործական միությունները մեր իրականության մեջ և որքանո՞վ է պահանջված դրանց գործունեությունը: Պե՞տք է արդյոք պետական աջակցությամբ գրքեր հրատարակվեն և ինչպիսի՞ գրքեր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:
 

Մշակութային հեղափոխություն


Հանրային կյանքը խաթարող արատավոր երևույթները, թեև հաճախ թվում է պայմանավորված են միայն քաղաքական, իրավական կամ տնտեսական հանգամանքներով, սակայն մտավորականների, արվեստին մոտ կանգնած մարդկանց համար ակնհայտ է, որ ամեն ինչի հիմքում մշակութային ճգնաժամն է, որն արտահայտվում է, օրինակ, արվեստի հետ հաղորդակցման խաթարմամբ, գրականության նկատմամբ անտարբերությամբ, ընթերցանության անկմամբ, ընկալումների պարզունականացմամբ, հասկացությունների ու արժեքների շրջմամբ: Հնարավո՞ր է արդյոք մշակութային հեղափոխություն: Եվ պե՞տք է արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:

Մատենադարանն ու նոր իրականությունը


Հայաստանում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Հանրությունն ակնկալում է, որ քաղաքական, իրավական ոլորտներին զուգահեռ դրական զարգացումներ կլինեն նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում: Մասնավորապես գիտական համակարգում պետք է բացառվեն կոռուպցիան, հովանավորչությունը, քաղաքականացվածությունը, մշակվեն գիտական հիմնարկների արդյունավետ կառավարման ու ֆինանսավորման նոր մոդելներ: Պատրա՞ստ են արդյոք այդպիսի փոփոխությունների գիտական կազմակերպությունները, ի՞նչ արձագանք ունեցավ հեղափոխությունը գիտական աշխարհում: Ի՞նչ նոր հրատարակություններ ու ծրագրեր կան հայագիտության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, Մատենդարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ:

Սփյուռքն ու թավշյա հեղափոխությունը


Թավշյա հեղափոխությանն իր աջակցությունն ու մասնակցությունը բերեց նաև Սփյուռքը: Տարբեր համայնքներում հայաստանյան հանրահավաքներին զուգահեռ տեղի ունեցան երթեր ու հավաքներ: Ի՞նչ ընդգրկում ուներ այս աջակցությունը, արդյո՞ք ներառում էր սփյուռքահայության բոլոր շերտերը և, ընդհանրապես, ի՞նչ վերաբերմունք կա հայաստանայան այս զարգացումների նկատմամբ սփյուռքում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ, Միչիգանի համալսարանի արևելյան ուսումնասիրությունների դոկտոր Վահե Սահակյանի հետ:
 

Լեզվի կոմիտե. տուգանքներից՝ լեզվի նկատմամբ սիրո ձևավորում


Հայոց լեզվի կարգավիճակի, պաշտպանության անհրաժեշտության, լեզվի նկատմամբ ոտնձգությունների կանխման ու հարակից այլ հարցերը տարիներ շարունակ բարձրացվել, բայց պատասխաններ չեն ստացել: Ի՞նչ է փոխվել նոր՝ հետհեղափոխական իրականության մեջ, արդյո՞ք երկրի ընդհանուր մթնոլորտը, պետական նոր քաղաքականությունը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում հայերենի զարգացման խնդիրների լուծման համար: Այս հարցերի Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան, ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

Պատմության դասագիրքը` որպես իշխանության լեգիտիմացման միջոց


Պատմության դասագրքերը կարևոր դեր ունեն հանրույթի պատմական գիտակցության ձևավորման գործում: Լինելով պետության կողմից պատվիրվող և ֆինանսավորվող գիրք՝ դասագիրքն անխուսափելիորեն ընկալվում է նաև որպես իշխանության քարոզչական գործիք, գաղափարախոսական պայքարի դաշտ և այլն: Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է մասնավորապես հայոց պատմության դասագրքերում արտացոլվել Հայաստանի առաջին հանրապետութայն պատմությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ: