Կեսարիայի վանքերից փրկված երեք ծածկոց է նվիրաբերվել Մայր Աթոռի թանգարանային ֆոնդին


Մայր Աթոռի թանգարանային ֆոնդը համալրվել է պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող երեք ծածկոցներով: Դրանք Մայր Աթոռին է նվիրաբերել Մարսելի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Ծածկոցները Կապադովկիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում գտնված վանքերից փրկված մասունքներ են, որոնք գաղթականները տարել են իրենց հետ:

Միացյալ Նահանգներից եկած հայ ուխտավորներն այցելեցին Վեհափառ հայրապետին


Հունիսի 17-ին Վեհափառ հայրապետին էին այցելել ԱՄՆ Հայոց արևմտյան և արևելեյան թեմերից եկած ուխտավոր ընտանիքներ: Նորին սրբությունը կարևորեց այն փաստը, որ ծնողները հայրենիք են բերում զավակներին, անմիջական կապ ստեղծում նրանց հայկական ինքնության հետ: 

Շնչող արվեստ


Երևանյան վեց թանգարաններում «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում հայկական արվեստի գլուխգործոցները ներկայացվում են նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով։

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը


«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Արդեն հայտնի են կինոփառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։

Լուսավորչի տոնին ընդառաջ Հյուսիսային պողոտայում հանդիսություն էր


Հունիսի 16-ին  մեր եկեղեցին նշում է  Ս.Գրիգոր Լուսավորչի նշխարների  գյուտի տոնը, որը նաև Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի ուխտի օրն է: 
Տոնին ընդառաջ, իբրև հրավեր, մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝  Հյուսիսային պողոտայում, միջոցառում էր կազմակերպվել: Մասնակցում էին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Նորքի հայորդյաց տան սաները:  Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանն ասում է, որ ամեն տարի եկեղեցու հոգևոր դասը փորձում է տոնի  մեկնարկը հետաքրքիր կերպով տալ:

Միջադեպ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում


Հունիսի 10-ին Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու բակում 12 սարկավագների քահանայական ձեռնադրության և պատարագի ավարտին անսովոր լարված մթնոլորտ էր: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, հայր Կորյունի և Կարեն Պետրոսյանի առաջնորդությամբ, փորձեցին Հայրապետի հրաժարականի պահանջներ հնչեցնել: Ի պատասխան՝ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների բազմությունը հայրապետական մաղթանքի երգեցողությամբ և «վեհափառ» վանկարկումներով ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հրմշտոցի և քաշքշուկի մեջ Տ. Հակոբ քահանան փորձեց իր մարմնով պաշտպանել նախաձեռնության ակտիվիստին՝ զայրացած մարդկանց հնարավոր հարձակումներից: Րոպեներ անց, սակայն, ակտիվիստը սոցցանցում հայտարարություն տարածեց, որում «խուժան» և «խուժանի մնացորդ» կորչեց այն հավատացյալներին, որոնք չսատարեցին իրենց և համաձայն չեղան իրենց գործելաոճին: 

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն


Հունիսի 10-ին, Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ, մայրաքաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: 12 սարկավագ քահանայության կոչվեց:  

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնի փակումը


«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հունիսի 2-ից 5-ը:

«Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Չո Լա Աուն՝ Մյանմարից, Սունիտա Քրիշնան՝ Հնդկաստանից և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն՝ Մեքսիկայից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա մրցանակի հավակնորդներն են: Հանձնաժողովը նրանց անուններն ընտրել է 115 երկրների 750 թեկնածուներից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մրցանակի թեկնածուներին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը:

Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարան


Ինչո՞վ է հետաքրքիր մաքրամեն: Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաներն, օրինակ, մաքրամեի արվեստին տիապետելու շնորհիվ գործում են իրենց սրտի ուզածը՝ կախազարդեր, թևնոցներ, մազակալներ: Գործում են նաև պատի զարդեր և զարդարում հենց հայորդյաց տան պատերը: Կիրառական արվեստ սովորելուց բացի, սաները հայորդյաց տանը ձեռք են բերում նոր ընկերներ: Նրանք հետագայում ամեն կերպ կուզենային օգնել հարազատ կրթօջախին, որ է՛լ ավելի շատ երեխաներ կրթվեն հայորդյաց տանը: 

Թեմերում ծառայող 23 քահանա վերապատրաստման դասընթաց է անցնում Մայր Աթոռում


Հայաստնի, Արցախի և սփյուռքի հայոց թեմերում ծառայող 23 քահանա երեքշաբաթյա դասընթացի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է, ապրում և դասընթացներն անցկացնում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնում:
Հագեցած ու հետաքրքիր ուսումնական ծրագիր ունեն, խոստովանում են նաև, որ հոգևոր առաձնության ու հանգստության ցանկալի շրջանի մեջ են:
 

Մարկ Արենի` Կարեն Մարգարյանի «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրողի հետ: