Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ր են հասնում. մաս 2-րդ


Գրական ճանապարհորդությունների ու ճամփորդական պատումի գրական հնարքների մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում շարունակում են զրուցել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ւր են հասնում. մաս 1-ին


Բանահյուսության ու գրականության թերևս ամենահին ու մնայուն դիպաշարերը կառուցվել են՝ առանցքում ունենալով ճամփորդությունը։ Մեկ վայրից մյուս վայր տեղափոխությունը բերում էր նոր տպավորություններ, վտանգներ, անծանոթ աշխարհների բացահայտման բերկրանք, ապա նաև՝ կարոտ ու վերադարձի իղձեր։ Այս մոտիվներն ամենաբազմազան դրսևորումներ են գտել հայ և համաշխարհային գրականության մեջ։ Գրական ճանապարհորդությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ապաշխարություն. մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը


Ապաշխարությամբ ինչպե՞ս է տեղի ունենում հոգու և մարմնի բժշկություն, ինչպե՞ս են կառուցվում մարդկանց հոգու տաճարները, ինչու՞ է անհրաժեշտ այդ ընթացքն անցնել Աստծո ձեռքը բռնած: Ապաշխարության խորհուրդը մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը


Ի՞նչ պայմաններ ու հատկանիշներ են պետք՝ ապաշխարության ճանապարհը հաղթահարելու համար, բարի գործեր կատարելն ինչու՞ է անհրաժեշտ այդ շրջանում, ի վերջ, ինչպե՞ս է մարդն ապաշխարությամբ երջանիկ փոփոխության հասնում, հաշտվում ինքն իր և Աստծո հետ: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Գրականությունը պատկերապատումներում


Պատկերապատումը կամ կոմիքսը գեղարվեստական գրականությունը ներկայացնելու յուրօրինակ ձևաչափ է, ունի իր կանոններն ու արտահատության միջոցները: Կոմիքսն ամբողջ աշխարհում սիրված ու տարածված է, սակայն հայ իրականության մեջ դժվարությամբ է ճանապարհ հարթում: Ո՞րն է պատճառը, որքանո՞վ են հայ գրականությունը կամ բանահյուսությունը հարմար պատկերապատումի ձևով ներկայացվելու համար: «Զուգահեռ ընթերցումներ»-ում գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հյուրընկալել են Նարեկ Վան Աշուղաթոյանին:

Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը


Ի՞նչ է համազգային ապաշխարությունը, ե՞րբ է առաջանում դրա կարիքը: Ինչպե՞ս է ապաշխարությունը փոխում քրիստոնյայի կյանքը: Որտեղի՞ց է ծագել ապաշխարություն բառը: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Գրականությունը մարզերում


Գրականությունը սահմաններ չի ճանաչում, հատկապես մեր՝ համացանցային ժամանակներում։ Այնուամենայնիվ, Հայաստանում դեռ տարբերակում են Երևանում ստեղծվող և մարզերում ստեղծվող գրականությունը: Մարզերում ապրող շատ գրողներ ստեղծագործական հետագա զարգացման համար կարևոր են համարում Երևան տեղափոխվելը: Ովքե՞ր են մարզերում ապրող և ստեղծագործող գրողները, ինչո՞վ է առանձնանում նրանց գրականությունը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ապաշխարություն. մեկնում է Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը


Ի՞նչ է ապաշխարությունը, ինչու՞ է կարևորվում հատկապես Մեծ պահքի ընթացքում, անհրաժեշտությու՞ն է արդյոք պահքը, կա՞ փրկություն առանց ապաշխարության, ո՞ր մեղքերի համար կարելի է ապաշխարել, ինչպե՞ս է տեղի ունենում հատուցումը։ Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Ակսել Բակունց, «Խոնարհ աղջիկը»


«Խոնարհ աղջիկը» ոչ միայն Ակսել Բակունցի, այլև ամբողջ հայ գրականության գլուխգործոցներից է: Կառուցված լինելով նուրբ ու դետալային մանրամասներով՝ այդ պատմվածքը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Մյուս կողմից՝ չափազանց ուսանելի են գրողական այն հնարանքները, որոնք կիրառել է Բակունցն այդ պատմվածքում: Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարդանանք հայ գրականության մեջ


5-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի հերոս Վարդան Մամիկոնյանին և Ավարայրի դաշտում ընկած հերոսներին նվիրված շատ անդրադարձներ կան հայ գրականության մեջ: Վարդանն ու Վարդանանք դարեր շարունակ ոգեշնչել են հայ գրողներին և ժողովրդին: Վարդանանց հերոսների գրական իրացումների առանձնահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայկ Ժամկոչյանը պատերազմից հետո


2020-ին Հայկը ժամկետային զինծառայող էր: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, ապա՝ գրոհի հրաման է հնչում, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք է ստանում: Այսօր երիտասարդը տեղաշարժվում է անվասայլակով: Նոր Հաճնում, որտեղ ապրում է, թեքահարթակների և այլ հարմարությունների համատարած բացակայության է: Չնայած դժվարություններին՝ Հայկը ապագայի ծրագրեր ունի:

Տարին չարենցյա՞ն էր


Գրական տարին անցավ «Տարին չարենցյան է» նշանաբանի ներքո: Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակվեցին գրքեր, եղան գիտաժողովներ ու այլ միջոցառումներ: Սակայն, որքանո՞վ այս ամենի արդյունքում մեծ բանաստեղծը ավելի մերը դարձավ, ստեղծվե՞ց արդյոք նրա ստեղծագրծության շուրջ նոր խոսույթ: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: