Օծվեց Ջրաշենի Սուրբ Կարմիր Ավետարան եկեղեցին


Գուգարաց թեմում օծվեց Ջրաշենի նորկակառուց Սուրբ Կարմիր Ավետարան եկեղեցին:

Վարդանանց տոնը Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում


Վարդանանց տոնը՝ Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:

Ստեփանավանի շրջանի դպրոցների մրցութային բեմադրությունները


Մրցութային միջոցառում Գյուլագարակի դպրոցում. տարածաշրջանի յոթ դպրոցների սաները ներկայացրել են Սուրբ Ծննդին նվիրված
թատերական բեմադրություններ:
 

Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցին 800 տարեկան է


Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ստեփանավան քաղաքի հոգևոր հովիվ Ղազար քահանա Թորոսյանը մատուցեց պատարագ: Այս տարի եկեղեցին նշում է հիմնադրման 800-ամյակը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան նվերներ` Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարկի տակ


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Վանաձորի համայնքային զարգացման կենտրոնը և «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարկի ներքո համախմբել էին շուրջ հիսուն ընտանիքի: Եկեղեցում հավաքված մարդկանց ողջունեց Սեպուհ սրբազանը, մաղթեց տնտեսական դժվարությունների շուտափույթ հաղթահարում և բարեկեցիկ կյանք: Սրբազանն օրհնեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում ջանքերով հնարավոր է դարձել աջակցությունն այս ընտանիքներին:

Ջրօրհնեքի արարողություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում


Նրանց ետևից ժամանակավորապես փակվել են շատ դռներ, բայց բաց է հույսի նեղ դուռը, որտեղից անարգել ներս կթափանցի սեր և ջերմություն, միայն թե հավատան ու զղջան իրենց գործած մեղքերի համար: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Ազարյանը Սուրբ Ծննդյան ավետիսով այցելեց Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեկատարողական հիմնարկ և այնտեղ կատարեց ջրօրհնեքի արարողություն:

Վերաօծվեց Շնող համայնքի Ս. Սարգիս եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Շնող գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին:

Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը


Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի առիթով Գուգարաց թեմի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ լույս է տեսել Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գիրքը։ Կաթողիկոսի ծննդավայր Օձուն գյուղում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ 

Սեպուհ սրբազանի քահանայական ձեռնադրության 30 և եպիսկոպոսական ձեռնադրության 20-ամյա հոբելյանը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և թեմակալ առաջնորդության 21-րդ հոբելյաններին: Սրբազանին շնորհավորեցին նրա մտերիմները, հոգևորականներ, պետական գործիչներ, բարերարներ: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Սեպուհ սրբազանին փոխանցեց հայրապետական ուղերձը և Գարեգին Բ հայրապետի կողմից ձեռաց խաչ նվիրեց: 

Վերաօծվեցին Հոռոմայրի Ս. Նշան վանական համալիրի վերին աղոթատները


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Հոռոմայրի Սբ. Նշան վանական համալիրի վերին աղոթատները, որոնք նորոգվել են այս տարվա ընթացքում: 

Ճապոնական թմբուկի համերգ Վանաձորում


Նոյեմբերի 30-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ճապոնական թմբուկի համերգ էր:

Վերականգնվել է Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի եկեղեցիներից մեկը և գավիթը


Դեկտեմբերի 9-ին Գուգարաց թեմի առաջնորդը կվերաօծի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի վերին հուշարձանախմբի վերականգնված եկեղեցին: