Վիրահայոց թեմի եկեղեցիներում մեծ շուքով նշվել է Ծաղկազարդը


Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում հավատացյալները կանաչ ոստերի փնջերով մասնակցել են ժամերգության, ապա տոնական Պատարագի: Ծաղկազարդը նշվել են նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր հովիվները այցելել են հայաբնակ գյուղեր և տեղերում կատարել անդաստանի արարողություն, օրհնել երեխաներին: Վիրահայոց թեմի եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է Դռնբացեքի կարգ։

Թբիլիսիում ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը


Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից վիրահայ համայնքի երիտասարդները Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով հիշատակի քայլերթով գնացել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացել կիրակնօրյա Պատարագին: Ավելի ուշ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 36 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայ բնակչության դեմ կազմակերպված, զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:

 

Թբիլիսիի հայ համայնքը նշել է Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձը


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայերը, համայնքի հոգևոր առաջնորդների հետ այցելել են Խոջիվանքի պանթեոն՝ գրողի գերեզման, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Վիրահայերն այցելել են նաեւ մեծ լոռեցու տուն ու մասնակցել բանաստեղծի 155-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը։

Բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես


Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է: Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է Վրաստանի և Հայաստանի արխիվներից, թանգարաններից և գրադարաններից:

 

Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը


Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ:

Ղափամայի ավանդական տոնը Վիրահայոց թեմում


Ղափամայի ավանդական տոնը Թբիլիսիում հայոց թեմի և համայնքի ամենաժողովրդական միջոցառումներից է, որին մասնակցում են թեմական բազմաթիվ կառույցներ:

 

Հանդուրժողականության միջազգային օրը նշվել է նաև Վիրահայոց թեմում


Թբիլիսիի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո «Հայարտուն» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ:

 

Վերափոխման տոնը Վիրահայոց թեմում


Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Տիրամորը նվիրված ամենահին տոնը, նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար:

 

Պայծառակերպության տոնը աշխարհասփյուռ թեմերում


Այս տարի Հայ եկեղեցին հինգերորդ տաղավար տնը նշեց հունիս 16-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը տոնախմբվեց աշխարհասփյուռ բոլոր թեմերում: Բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց, Վարդավառի ժողովրդական տոնախմբություններ կազմակերպվեցին:

Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Հավլաբարի Ս․ Էջմիածին եկեղեցում


Հայ եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կոչվելու հայոց հոգևոր կենտրոնի անունով: Եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական, հայաշատ Հավլաբար թաղամասում: Այստեղ ևս հունիսի 11-ին նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

Վարդատոնը Թբիլիսիում


Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող տոնը հիմնվել է 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Այս տարի այն նշվեց 109-րդ անգամ:

 

Ոգեկոչման համերգ Թբիլիսիում


Վիրահայոց թեմի առաջնորդի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում, Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում: