Վիկտոր Համբարձումյան


Ֆիլմի հենքում Վիկտոր Համբարձումյանի օրագրային գրառումներն են, անվանի գիտնականի, խոշոր հասարակական գործչի և գիտության կազմակերպչի հուշերն ու մտքերը: «Կյանքի դրվագներ» խորագրի ներքո գիտնականն ինքն է պատմում իր ժամանակի մասին: 

Աթոս Մարգարյան


Նկարիչ, դիզայներ Աթոս Մարգարյանը գնացքների հավաքածու ունի: Դրանց մի մասը ինքն է պատրաստել՝ ուսումնասիրելով խորհրդային շոգեքարշերի ինժեներական գծագրերը:

Հայրենի լեգենդներ. Դիլիջան


Դիլիջան անվան ծագումն՝ ըստ մեր լեգենդների: 

Թանգարանային գանձեր. Լեոնիդ Ենգիբարովի զգեստը


Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկում հայ ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կրկեսային զգեստն է: Ենգիբարովն այն կրել է իր հայտնի՝ Մեդալներով համարի ժամանակ: «Չեք պատկերացի, թե ինչպես էր Բրեժնևը ծիծաղում այդ համարը դիտելիս, ծիծաղից նրա մեդալներն էլ էին ընկնում», - հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարովի սան Սոս Պետրոսյանը: 

Հանդարտ եմ գալիս...


Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադանում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած...
Ծեգին բետոնե այս քաղաքով
ցողոտ Աստվածամայրն է անցել....»

Մաքո՜ւր, մաքուր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ, հանդարտ եմ գալիս... »
Ֆիլմում հնչում են Նշան Աբասյանի բանաստեղծությունները: