Ղարաբաղյան շարժման մասնակիցները


Ինչպե՞ս սկսվեց Շարժումը Արցախում: Ովքե՞ր էին Շարժման մասնակիցներն ու առաջնորդները: Հիշում և քննարկում են ՀՀ Գերագույն խորհրդի(1990-1995) պատգամավորներ Կիմ Բալայանը և Գևորգ Բաղդասարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Տիգրան Եգանյան


Տիգրան Եգանյանը բանակում ծառայելիս ծանր հիվանդանում է: Վախը և տագնապը ավելի են ծանրացնում նրա վիճակը, բայց մի օր տեսիլք է ունենում: «Երազիս մեջ Տերը ժպտալով ձեռքն ինձ էր մեկնել, և ես ընտրեցի կյանքը»: 

Հեղնար Պետրոսյան


Հեղնար Պետրոսյանը երկրորդ շունչ է տալիս ծաղիկներին՝ չորացած ծաղիկներով զարդեր է պատրաստում: Ծաղկային կոլաժները Հեղնարը փորձում է ստանալ Հայաստանում աճող բույսերով և պատկերել Հայաստանի բնության դրվագներ: 

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (1:1–5)


Ովքեր էին գաղատացիները: Ինչու է Պողոս առաքյալը գրել գաղատացիներին ուղղված թուղթը, ինչով է այն առանձնահատուկ: Ներկայացնում է Առնակ քահանա Հարությունյանը: 

Առաջին հանրապետության օրենքներն ու տնտեսությունը


Հայաստանի առաջին հանրապետությունը պառլամենտական ժողովրդավարական պետություն էր, որը հիմնադրումից հետո մեծ ջանքերի գնով ստեղծեց պետական իշխանության մարմիններ, փորձեց երկիրը դուրս բերել քաոսի և անիշխանության վիճակից, լուծել սովի ու գաղթականության խնդիրները, ստեղծել ֆինանսական ու տնտեսական կառույցներ, կրթամշակութային օջախներ: Առաջին հանրապետության ղեկավարները մեծ ճիգ էին գործադրում Հայաստան բերելու համար արտասահմանում աշխատող հայ գործարարներին ու մտավորականներին, որոնք, վարչապետ Սիմոն Վրացյանի կարծիքով, ցանկանում էին դրսից վայելել անկախ Հայաստանը: Հանրապետության գոյության երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ ստեղծեց ժամանակի կառավարությունը, որը, կոմիսար Հասկելի բնութագրմամբ, վարժապետների անհեռատես կառավարություն էր:

Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին


Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման՝ նկատի ունենալով Ադամի և Եվայի վտարումը դրախտից: Մայրավանքում մատուցված պատարագի ընթացքում մեծաթիվ հավատացյալներ հաղորդակից դարձան Արտաքսման կիրակիի խորհրդին:

1dr.am` հարթակ բոլոր ընթերցասերների համար


Մեկ դրամ՝ 1dr.am կայքը գրքերի փոխանակման հարթակ է, որտեղ կարելի է գտնել ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրականություն:

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը մեկնարկել է


Փետրվարի 19-ին Խնկո Ապոր գրադարանում բացվեց Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը: 

Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» պիեսի պրեմիերան՝ Տիկնիկային թատրոնում


Ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» պիեսը նոր մոտեցմամբ ներկայացվեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Մեծահասակների համար նախատեսված դրամատիկական ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը:   

Ամփոփվեց Մեծ պահքի առաջին շաբաթը


Հայ եկեղեցին ամփոփեց Մեծ պահքի առաջին շաբաթը: Ո՞րն է Մեծ պահքի շաբաթներից յուրաքանչյուրի խորհուրդը: Պարզաբանում է քահանան:

Քննարկվում է Գեղարդավանքի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը


Փետրվարի 13-16-ը Երևանում անցկացվեց միջազգային խորհրդաժողով՝ Գեղարդավանքի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանության վերաբերյալ: Գեղարդավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, որը որպես ազգային հարստություն գտնվում է պետության հոգածության ներքո: 2000թ.-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 

Երկրորդ թուղթը թեսաղոնիկեցիներին (3:13–18)


Ի՞նչ է նշանակում «եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի ունեցէք նրան եւ մի յարաբերուէք նրա հետ»: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթի 3:13-18 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: