Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվել է Հարության տոնը


Ճրագալույցի Պատարագ տավա ընթացքում մատուցվում է երկու անգամ Սուրբ Ծննդին և Սուրբ Հարությանը: Ճրագալույց նշանակում է վառել, լուցանել ճրագներն ու մոմերը: Այն խորհրդանշում է մարդկությանը Քրիստոսի տված լույսը՝ հավիտենական կյանքը: Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։

 

Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին


Կկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը
Մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։ Երաժիշտներից երեքը նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: Կոնցերտմայստերը Կարմեն Թոսունյանն է, Ֆիլհարմոնիկի ալտերի խմբի կոնցերտմայստերը Հայկ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Նավասարդյանը թավջութակների խմբի երաժիշտ է: Ջութակահար Անուշ Նիկողոսյանը ակտիվ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար և կամերային կազմերում հանդես եկող երաժիշտ: Ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց գործունեությունը։

Ավագ ուրբաթը Քրիստոսի խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է


Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում հոգեւորականները երգեցողությամբ փառաբանել են Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Նրանք ընթերցել են Հին Կտակարանի մարգարեություններն ու 4 Կտակարանում Աստծո որդու վերջին ժամերը նկարագրող դրվագները։

Տ. Զաքարիա քահանա Ավետիսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը:: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ինչպե՞ս վարվել, երբ իմացել ես, որ զավակդ Դաունի համախտանիշով է ծնվելու: Նարեկը բուժիչ ազդեցություն կունենա՞, եթե հոգևորականը չկարդա հիվանդի համար:
Ապաշխարելուց հետո արդյո՞ք բոլոր մեղքերն են ներվում:
Ճրագալույցի օրը մոմը վառված կամ մարած տուն հասցնելու մեջ տարբերություն կա՞: 
Ինչու՞ է սևը համարվում սգո գույն:
Եկեղեցուց վերցրած մասը կարելի՞ է ուտել հաջորդ օրվա կամ օրերի ընթացքում:
 

Արտյոմ Սարուխանյանը 44-օրյա պատերազմից հետո


Պատերազմի ծանր վիրավորը բոլորին ստիպում է ապրել

44-օրյա պտերազմի ընթացքում ծանր վիրավորվելուց հետո Արտյոմ Սարուխանյանը 17 անգամ վիրահատվել է։ Վիրավորվելուց հետո նրան Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Գորիս, հետո՝  Երևան: Այդ ամբողջ ընթացքում Արտյոմը կարծել է, որ կորցրել է ոտքը և գուցե բժիշկները չհասցնեն վերականգնել։ Գորիսում նրան հայտնել են, որ առաջին վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց արդյո՞ք կվերականգնվեր ոտքը։
 

Հարության խորհուրդը տաղերում


Հայ միջնադարյան տաղերգության մեջ Սուրբ Հարության թեման գտել է իր ուշագրավ արտահայտությունը: Սուրբ Գրիգոր Նարեկացու, Սուրբ Ներսես Շնորհալու և այլ հեղինակների տաղերում ամփոփվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության հիմնական խորհուրդները՝ լույսի հաղթանակ խավարի նկատմամբ, կյանքի հաղթանակ մահվան նկատմամբ ու հոգիների հարություն։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում տաղերգության մեջ Սուրբ Հարության թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին ընթրիքից հետո ծնկի իջավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը:
 

Ծաղկազարդը Արուճում


Արուճում հոգեւոր ջերմություն կա
Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը ամեն անգամ, երբ Արուճ է գնում, եկեղեցին լցվում է մանուկներով։ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կանգուն է, բայց գտնվում է կիսավեր վիճակում։ Երեխաները երազում են, որ այն մի օր վերականգնվի եւ անձրեւաջրերը չլցվեն եկեղեցու մեջ։ Տեր Մանուկը Ծաղկազարդին պատարագ է մատուցել և երեխաների հետ ուռենու ճյուղերով զարդարել եկեղեցին։ 

Ինչու են պատերազմն ու պարտությունը անխուսափելի


Պատերազմից հետո քաղաքական իշխանության գլխամասային նարատիվն այն է, որ Հայաստանի հետ տեղի ունեցող իրադարձություններն անխուսափելի են։ Օրինակ՝ անկլավների հանձնումն անխուսափելի է, որովհետեւ հայկական կողմը թույլ է։ Այդ թուլությունը իշխանությունը ներկայացնում է որպես օբյեկտիվ իրականություն, սակայն իրականում դա ռեսուրսների վատ կառավարման ու սխալ տնօրինման հետեւանք է։ Իրավիճակը փոխելու մի ելք կա՝ արդյունավետ կառավարում։

Աննա Սարգսյանը  «Զանգի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակն ու դրանից դուրս գալու հնարավորությունները։
 

Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքը


Հայկական պոեզիայի պատմության մեջ Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքն ուրույն տեղ ունի, որը բանաստեղծը գրել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս շարքը նա անընդհատ նորացրել ու համալրել է իր նոր բանաստեղծություններով։ Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքն առանձնանում է նուրբ հումորով, թախիծով ու խոր ողբերգականությամբ։

«Զուգահեռ ընթերցումներ»  հաղորդմանը գրականագետներ  Հայկ Համբարձումյանը և  Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում են Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքը։
 

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց օրը ելույթ է ունեցել «Արևային զանգակներ» խումբը


Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը Երևանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցում «Արևային զանգակներ» խումբը Ներսես Շնորհալի, Մաշտոց, Կոմիտաս և պատարագից հատվածներ են կատարել։ Ամենայն Հայոց Հայրապետի հովանավորությամբ՝ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպությունը միակն է, որը հոգում է դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջական, կրթական և սոցիալական խնդիրները: Կենտրոնում գրանցված է շուրջ 200 շահառու:

Ինչպես են արցախցիներն ապրում Հայաստանում


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն իրականացրել և հրապարակել է ուսումնասիրություն՝ բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման վերաբերյալ: Հատկանշական է, որ մեր հայրենակիցները Հայաստանում հայտնվել են «ծանոթ օտար»-ի կարգավիճակում։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է ուսումնասիրության հեղինակներ Լիլիթ Եզեկյանի և Մարիամ Բաբայանի հետ, որը նույնպես տեղահանվել է Արցախից 2020թ.-ի պատերազմից հետո: