Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջը


Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական պատարագ։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տարիներ շարունակ Տեառնընդառաջի պատարագի ավարտին կատարվում է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Նրանք խաղաղ ու ամուր ընտանեկան կյանք ունենալու մաղթանքներ և հայրապետական օրհնություն են ստացել Ամենայն Հայոց կաթողիկոսից:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջի նախատոնակը


Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին խորհրդանշող Տեառնընդառաջի նախատոնակը Հայ Առաքելական Եկեղեցին նշել է փետրվարի 13-ի երեկոյան։ Հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանքում դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կատարվել է երեկոյան ժամերգություն, ապա Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Ավելի ուշ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու ջահերից վերցված կրակով վառել է Տեառնդառաջի կրակը:

 

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Բուն բարեկենդանի տոնը


Բուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը:

Էրիկ Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


Ջրականում ԱԹՍ-ի չարաբաստիկ հարվածը Էրիկ Մկրտչյանի կյանքը փոխել է։ Նա ընտանիքով Վանաձորից տեղափոխվել է Երևան, որպեսզի կարողանա երկարատև բուժում ստանա նախ հիվանդանոցում, ապա «Զինվորի տանը»։ Էրիկը հիմա համարում է, որ վիրավորվելուց հետո գնահատում է կյանքը, հարազատներին ու իրեն շրջապատող աշխարհը։ Նա կարծում է, որ դժվարություններն ուժեղացրել են իրեն։
 

Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմից հետո


Ազոթագիրքը փրկել է հայր և որդի Թերզյանների կյանքը 44-օրյա պատերազմի ժամանակ Արամ Թերզյանի կյանքը փրկել է գրպանի աղոթագիրքն ու խաչը։ Թշնամու գնդակը դիպել էր ծոցագրպանի աղոթագրքին, որը զրահաբաճկոնի նման պաշտպանել է Արամին։ Նույն աղոթագիրքը Արցախի առաջին պատերազմի ժամանակ պաշտպանել է նաեւ Արամի հորը։ «Զինվորի տանը» բուժվելուց հետո Արամն աղոթագիրքը նվիրել է վերականգնողական կենտրոնում բացված մատուռին։ Հիմա Արամը «Զինվորի տան» Շիրակի մարզի համակարգողն է։

Մերկ դիվանագիտություն


Երկիրը հայտնվել է ազգայինի, պետության, լեգիտիմության և քաղաքական ինքնության բարդ տուրբուլենտության գոտում։ Քաղաքական այս թեմաների դիապազոնն այնքան լայն է ու բազմազան, որ տպավորություն է, թե իսթեբլիշմենտը հասարակությանը հատուկ է ներքաշում այս հարապտույտ խոսակցության մեջ։ Սա այնքան վտանգավոր գործընթաց է, որ արդյունքում կարող է լինել Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ հայկական պետություն: Ինչպե՞ս ոտքի կանգնել և քայլել սեփական դրոշի տակ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
 

Գրքի ձմեռային փառատոնի մանրամասները


Փետրվարի 10-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա «Նյումեգ» հրատարակչության «Ձմեռային փառատոնը»: Այս տարի հրատարակչությունը «Ձմեռային փառատոնը» վերածել է գրականության և ժամանակակից արվեստի տոնի: Այդ օրը հնարավոր կլինի ներկա գտնվելու ոչ միայն գրքերի շնորհանդեսների, այլև թատերական ներկայացման, պոեզիայի երեկոյի, համերգների, ցուցահանդեսների։ Նյումեգի «Ձմեռային փառատոնի» և ժամանակակից հրատարակչական խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Ինչու՞ է Հայաստանը խնդրականացնում իր գոյությունը


Մեր ամենօրյա թեժ լուրերում արդեն բավական ժամանակ է՝ կայուն տեղ ունեն պետություն և հայրենիք բառերը, բայց մշտապես հարցական նշանով: Ինչու՞ է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան հարցականի տակ դնում պետության գոյության իմաստը: Եթե պատճառը պատերազմում կրած պարտությունն է, ապա դա պիտի անի հակառակորդը: Քննարկում ենք արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

20 գնդերեցների Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանաորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ է հանձնել գնդերեցների։ Արդեն տասներորդ տարին է, որ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի Տոնին պարգևատրում է գնդերեցներին։ Նրանք պատերազմի ժամանակ եղել են ճակատում՝ զինվորականների կողքին, հիմա էլ ծառայությունը շարունակում են տարբեր զորամասերում։

Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը տոնի առիթով բերվել է եկեղեցի


Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի է բերվել զորավարի մասունքակիր աջը, 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, նաև՝ Աշոտ Երկաթի խաչը։ Օրհնություն են ստացել զինվորներն ու երիտասարդները։

«Սասնա ծռեր» էպոսի հայտնությունը


1873 թ. Գարեգին վարդապետը Սրվանձտյանցը Մշո Առնիստ գյուղում Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության առաջին տարբերակը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» անունով, որը հրատարակում է 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով գրքում: Այս ժողովածուն կարևորագույն նշանակություն է ունենում ազգային էպոսի ու հայոց բանահյուսական գանձարանի այլ նյութերի հետագա գրառման ու ուսումնասիրության համար։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» գրքի նշանակության մասին զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: