«Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս». հայրապետական պատարագ Ս. Ծննդյան տոնին (06.01.2024)


Հունվարի 6-ի առավոտյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի զանգերն ազդարարեցին հայրապետական պատարագի սկիզբը: Հայ եկեղեցու գահակալը Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատարագ մատուցեց, կատարեց Ջրօրհնեքի կարգ: Ամենայն հայոց հայրապետը Ս. Ծննդյան պատգամն ուղղեց համայն ժողովրդին, քաջալերեց և հուսադրեց Արցախից բռնի տեղահնված իր զավակներին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Էդմոնդ Հովակիմյանը 44-օրյա պատերազմից հետո


Ամիսներ առաջ էր զորացրվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ընկերների հետ որպես կամավոր մեկնեց Արցախ: Հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում անօդաչուի հարվածից կորցրեց ձախ ձեռքը: Ինը տարի զբաղվել էր երաժշտությամբ: Կլարնետ, շվի, դուդուկ, պկու. սրանք պարզապես երաժշտական գործիքներ չէին Էդմոնդի համար, այլ, ինչպես ինքն է ասում՝ կյանքի ամենամեծ սերերը: Ամենից դժվարը ընդմիշտ չնվագելու մտքի հետ հարմարվելն է եղել: Այսօր Էդմոնդը հայտնի հանիսավար–շոումեն է: Իր առասպելն ունի. հավատում է, որ գալու է այն օրը, երբ ինքը նորից ձեռք է ունենալու: «Երբ տեսնում ես, թե գիտական և տեխնոլոգիական ինչպիսի աճ է արձանագրում ամեն օր մեր մոլորակը, հավատում ես, որ տասը-տասնհիգ կամ գուցե քսան տաիր հետո հնարավոր կլինի վիրահատության միջոցով նորից ձեռք ունենալ»,- ասում է նա:

Թեյախմություն Ձմեռ պապի հետ


Ամանորին «Փոքր թատրոն»-ում հեքիաթային միջավայր է. «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացման համար թատրոնի հարդարանքն ու կառուցվածքը փոխվում են, հանդիսատեսը ներկայացման կենտրոնում է՝ բեմահարթակում, սեղանի շուրջ Ձմեռ պապի հետ թեյ է խմում: «Արտֆոկուս»-ի տարեվերջյան եթերը հեռուստադիտողին տեղափոխում է ներկայացման հեքիաթային միջավայր: Հաղորդման հյուրն է «Փոքր թատրոնի» տնօրեն Վահան Բադալյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգրայանը:

Խոր Վիրապի դպիրները Ամանորի պատրաստություն են տեսնում


Խոր Վիրապ վանքի դպիրների ու երգչախմբի համար այս կիրակին տարբերվող էր: Երգեցին, պարեցին, միմյանց օգնեցին, թոնիրը վառեցին, լավաշ ու տարեմուտի գաթա թխեցին: Ընտանեկան ջերմությամբ ու սիրով լի օրվա ականտեսն էր մեր նկարահանող խումբը:

Խորհրդավոր մոմեր՝ պատրաստված արցախցի Լիանայի ձեռքով


Արցախից տեղահանված Լիանան Հայաստանում շարունակում է մոմագործությունը: Դժվար էր շարունակել աշխատել, դժվար էր նաև չաշխատելը, բայց մոմագործությամբ զբաղվելը այժմ ավելի քան կարևոր է՝ առանձնանալու, չկոտրվելու, հավատքով առաջ շարժվելու համար:

Տոնական խաղալիքներ և պայուսակներ՝ պատրաստված արցախցիների ձեռքով


Տեղահանված արցախցիները Հայաստանում շարունակում են ստեղծագործել: «Աշխատելը նաև վհատությունն ու ցավը հաղթահարելու միջոց է, պայքարի ձև»,-վստահեցնում են Էլինան և Լիլիթը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 140-րդ


«Դեկարտ» արվեստի ուսումնական կենտրոնի տնօրեն Օֆելյա Գոնչարովայի հետ քննարկում ենք երեխաների գեղագիտական դաստիարակության հարցեր:

Սուրբ Ծնունդն ըստ շարականների ու տաղերի


Շարականը կամ օրհներգը մեր հոգևոր-եկեղեցական երաժշտության հիմնական տեսակն է, միաժամանակ, հայալեզու բանաստեղծության հնագույն ժանրերից է։ Օրհներգերի հնագույն օրինակների հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին։ Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծնունդին նվիրված օրհներգեր են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի ծննդյան ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Սուրբ Ծննդյան օրհներգերն ու ավետիսները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Լևոն Բաշալյան, «Կաղանդ»


Սուրբ Ծննդյան կամ «կաղանդային» պատմվածքները մինչև 20-րդ դարի 10-ական թվականները սիրված ու տարածված էին արևմտահայ իրականության մեջ: Նորավիպագրությունը յուրաքանչյուր նոր տարի սկսում էր «կաղանդային» նովելներով: Ժամանակի մամուլում տպագրվող տարվա առաջին գործերը, տոների խորհուրդներին համապատասխան, արծարծում էին բարեգթության, կարեկցանքի, եղբայրասիրության, խեղճերի և ճնշվածների նկատմամբ գթասրտության, զղջումի և դարձի, նոր սկզբի ու կյանքի նորոգության, նաև ազգային թեմաներ: Այդպիսի մի գողտրիկ պատմվածք է Լևոն Բաշալյանի «Կաղանդը»: Պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 139-րդ


Ժեստերի լեզվի թարգմանիչ Կարինե Հովհաննիսյանի հետ քննարկում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կրթության հնարավորությունները:

Մեկնարկում է թատերական պաստառների միջազգային մրցույթը


Մեկ տարի առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Թատերական պաստառների միջազգային մրցույթ-փառատոնը»: Աշխատանքները գնահատել էին աշխարհահռչակ գրաֆիկ դիզայներներ Միշալ Բատորին, Սերգեյ Սերովը, Էբրահիմ Հաղիղին: Շուտով կհայտարարվի թատերական պաստառների երկրորդ փառատոնի գործերի ընդունման բաց կանչը: Ինչպիսի՞ն է լինելու Ցուցապաստառների հայկական միջազգային երկրորդ փառատոնը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում ցուցապաստառը ժամանակակից դիզայնի բնագավառում: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է մրցույթ-փառատոնի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:

Միանձնուհիներ. քողածածկ կյանք


20-րդ դարում կուսանոցների վերացմամբ կանանց հոգևոր ծառայության ավանդույթը Հայաստանում մարել է: Այդ ավանդույթը վերականգնվեց 2018 թվականին, երբ Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում հիմնադրվեց մենաստան: Կանանց հնարավորություն տրվեց առանձնանալ և հոգևոր կյանք վարել։ Ղազարավանի մենաստանում վերականգնվում է հինավուրց ավանդույթը, որ մեր երկրում խզվել էր շուրջ մեկ դար առաջ: