Միայն խաղաղություն լինի


Կյանքը պայքար է, հողի հետ աշխատանքը՝ չարչարանք, իսկ գյուղացու ամեն օրը՝ գոյատևման պայքար»: Ապոյի համերաշխ ընտանիքը սիրով է հաղթահարում դժվարությունները: Մի բան է միայն ցանկանում՝ երկրում խաղաղություն լինի:

 

Ռզգոյի կարոտը


Ազատամարտիկ Ռզգոն հարյուրավոր եզդիների հետ միասին պայքարել է Արցախի ազատագրման համար: Նրա համար առաջին հայրենիքը Հայաստանն է, որտեղ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից հետո եզդիները հանգրվան են գտել, դարձել գրաճանաչ և բարգավաճել:
Ռզգոն մեծ կարոտ ունի սրտում՝ Արևմտյան Հայաստանի կարոտը, որտեղ հանգչում են իր պապերը: Նրա միակ երազանքն է՝ առանց արգելքի անցնել Արազն ու հայերի հետ վերաբնակվել այնտեղ: 

 

Սմբատ պապը


Համագյուղացիներն ասում են, որ ամենալավ գյուղատնտեսը Սմբատ պապն է: 
82-ամյա Սմբատ Բաբայանը հիշում է, թե ինչպես փոքր տարիքում պարսկական Ատրպատականից ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Դրանից հետո էլ շատ է ճամփորդել Սմբատ պապը, բայց վստահեցնում է, որ ապրելու ամենալավ տեղը Արարատյան դաշտավայրի իրենց փոքրիկ գյուղն է՝ Գրիբոյեդովը:

 

Դարբին Դերենիկը


Դերենիկի կարծիքով աշխարհի ամենալավ անկյունը հայրենի Ծաղկունք գյուղն է, ամենալավ աշխատանքը՝ դարբնագործությունը: 
Արցախյան ազատամարտի մասնակիցը երբեք չէր պատկերացնի, որ արյունով պահված երկիրն այս վիճակում կհայտնվի՝ արտագաղթ, գործազրկություն: Նրան օգնում է հարազատ հողի հետ կապը... 

 

Սունկ Աշոտը


Հաղորդման հերոսը զառեցի Աշոտն է: Համագյուղացիները նրան Սունկ Աշոտ են ասում, քանի որ ապրուստը սունկ հավաքել-վաճառելով է վաստակում: 
Կինը՝ Փառոն, թոնրում հաց է թխում: Աշոտը մեկ առ մեկ թվում է գյուղի խնդիրները: Սպասում է, որ երեխաները, այնուհանդերձ, վերադառնալու են օտար երկրներից ու ապրեն պապենական տանը: