Միխայիլ Շվիդկոյը հյուր էր Կոմիտասի թանգարանում


ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: 

Վարդավառի տոնը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում


Պայծառակերպության (Վարդավառի) տոնին մարդաշատ են բոլոր եկեղեցիները: Մեր նկարահանող խումբը այցելել է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ պատարագիչ էր այս օրերին Հայաստանում գտնվող Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը:

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը


Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հայտը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թթ. «Հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների» օրացույցում: Հայերեն առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան վարդապետ Երևանցու ջանքերով, 1666 թ.՝ Ամստերդամում: Ովքե՞ր էին հայ առաջին հրատարակիչները և ի՞նչ արժեք ունեցավ նրանց աշխատանքը: 
Քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը:
 

Կիթառի միջազգային 2-րդ փառատոնը՝ Երևանում


Կիթառի երևանյան միջազգային 2-րդ փառատոնի փակմանը հանդես եկավ Բուլղարիայի լավագույն կիթառահարներից մեկը՝ Դավիթ Դյակովը:

Սիրիական կոնֆլիկտի հեռանկարը


Սիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում: Սիրիան վերաճել է պատերազմական մի հարթակի, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների, նույնիսկ՝ կլանների շահեր: Ո՞ւր է ընթանում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս է գոյատևում հայ համայնքն այնտեղ: Քննարկում են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու արաբագետ Հայկ Քոչարյանը: 

ԱՅԲ-ի աշակերտները կատարում են 70-ականների ռոք


Երեք տարի առաջ ԱՅԲ ավագ դպրոցում աշակերտներից կազմված ռոք նվագախումբ է ձևավորվել: Բենդի ընդհանուր ուղղվածությունը 60-ականների և 70-ականների դասական ռոքն է: Երեք տարվա ձեռքբերումները խմբի անդամները ներկայացրին մենահամերգով, որը համերգ-սեմինար էր հիշեցնում:

Մայրաքաղաք և երկրորդ քաղաք


Պետության երկրորդ քաղաքները զարմանալի քիչ ուշադրություն են ստանում: Դրանց չեն վերաբերում այնպես, ինչպես մայրաքաղաքին: Այնինչ դրանք ցանկացած պետության մի զգալի մասն են, որով ամբողջանում են երկրի տարածքն ու մշակութային լանդշաֆտը: Ի՞նչ է մայրաքաղաքը, ինչի՞ց են զրկվում մյուս քաղաքները, երբ մի քաղաքին է տրվում ամեն ինչ:  Քննարկում են ազգագրագետ Գայանե Շագոյանը և պատմաբան Արտակ Գնունին: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների պատմությունը


Մինչև 20-րդ դարը Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել: 20-րդ դարում սկիզբ առած էկումենիկ շարժման շնորհիվ դավանաբանական տարաձայնությունները մի կողմ դրվեցին և երկու եկեղեցիներն ընդառաջ գնացին միմյանց՝ հանուն քրիստոնեական եղբայրության և ընդհանուր մարտահրավերների: 
Թեման քննարկում են կրոնագետ Պարգև Բարսեղյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:
 

Արարատյան թեմի «Նշխարք» վոկալ անսամբլի համերգը


Կամերային երաժշտության տան բեմում առաջին անգամ մենահամերգ էր ունենում «Նշխարք» վոկալ անսամբլը: 

hayrenadardz.org կայքի շնորհանդեսը և «Օ, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը


Այս շաբաթ հայրենադարձությանը նվիրված մշակութային իրադարձությունների շարքում առանձնացավ hayrenadardz.org կայքի շնորհանդեսը, որին հաջորդեց «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան):

Մեծ ներգաղթի 70-ամյակին նվիրված ցուցահանդես ՆՓԱԿ-ում


«Լույսի հոսք». այսպես է կոչվում Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահներում 1946թ.-ին սկսված հայրենադարձութան ընթացքն արտացոլող փաստագրական նյութեր են ներկայացված: 

Եկեղեցաշինական ամենամեծ ծրագրերից մեկի ընթացքը


Հովտաշեն, Ջրաշեն, Նշավան և Բարձրաշեն գյուղերի բնակիչների նվիրատվություններով եկեղեցիներ են կառուցվում: ekegheci.am կայքում հնարավոր է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, բացի այդ` առցանց ներդրում կատարել: