Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը՝ Երևանում


Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է ռեժիսորի մասին գրված լավագույն հոդվածները, նրա վարպետության դասերը, դրվագներ՝ ստեղծագործական հանդիպումներից, կինոյի փելեշյանական թեորիան և չիրականացած նախագծերը: Գրքի շնորհանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր:

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տունը կդառնա թանգարան-ինստիտուտ


Երևանում` Բաղրամյան 1 հասցեում բացված սարոյանասերների ակումբի առաջին հանդիպում - քննարկմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Վիլիամ Սարոյանի ընկերներն ու  բարեկամները: Ներկայացվեցին ակումբի գործունեության ուղղությունները. առաջնայինը Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը թանգարան-ինստիտուտ դարձնելն է:

Հարություն Խաչատրյանի նոր՝ «Փակուղի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան


«Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ ժող. արտիստ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկորդ ֆիլմի հայաստանյան պրեմիերան էր:

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Արդեն 6-րդ տարին է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկահավաք է անցկացվում: Ծաղիկների չորացված թերթիկներից, որոնք ամեն տարի հավաքվում են ապրիլի 24-ից հետո, պատրաստվում են հուշամատյաններ ու բացիկներ:

Արևմտահայության թվաքանակը Ցեղասպանությունից առաջ


Հայոց ցեղասպանության փաստի դեմ թուրքական առարկություններից մեկը արևմտահայության թվաքանակի հարցի շահարկումն է: Թուրքական կառավարությունը վկայակոչում է Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալները, որոնց համաձայն կայսրության տարածքում մեկուկես միլիոն հայ չի ապրել: Օսմանյան կառավարության մարդահամարին զուգահեռ, մարդահամար է անցկացրել նաև Պոլսի Հայոց պատրիարքարանը, որի վիճակագրությունն այլ բան է փաստում: Վիճակագրությունների պատերազմի մասին զրուցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը և Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: 

Հայրենասիրություն


Պատմության ընթացքում, ինչպես և այսօր, հայրենասիրությունը մի կողմից քաղաքական գործիք է, մյուս կողմից հանրությունը իսկապես համախմբող գործոն: Ինչպե՞ս են ձևավորվել հայրենիքի նկատմամբ սերն ու կապվածությունը հազարամյակների ընթացքում, ի՞նչ է հայրենասիրությունը, ո՞վ է հայրենասերը: Քննարկում են պատմաբան Հայկակ Արշամյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Համերգ և ցուցահանդես Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում


Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու նկարչության խմբակի սաներն իրենց աշխատանքները նվիրել էին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորներին ու սպաներին: 

Սրբադասում. մեկ տարի անց


Մեկ տարի առաջ Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին: Ի՞նչ խնդիր լուծեց սրբադասումը, ինչպիսի՞ն է այս իրողության հանրային ընկալումը մեկ տարի անց: Քննարկում են ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգը Երևանում


Հայ-ֆրանսիական երաժշտախումբ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ իրականություն է դարձել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ու Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի համագործակցությամբ: Նվագախմբի առաջին բեմելը մեկ տարի առաջ է տեղի ունեցել՝ Ֆրանսիայում: Այս անգամ էլ հյուր են եկել խմբի ֆրանսիացի երաժիշտ-կատարողները:

Քառօրյա պատերազմի հոգեբանական հետևանքները


Ապրիլյան քառօրյա պատերազմը ունեցավ նաև հոգեբանական ծանր հետևանքներ: Մասնագետները կանխատեսում են, որ այդ օրերի գերլարումը կհանգեցնի առողջության տարբեր խանգարումների, հատկապես զինվորների ընտանիքների շրջանում: Այս օրերին հոգեբանները կամավոր խմբեր են կազմել մասնագիտական օգնություն ցույց տալու պատերազմի մասնակից զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, երեխաներին, դիրքեր մեկնող զինվորներին: 
Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները. քննարկում են ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի խորհրդատու հոգեբան Իզաբելլա Ղազարյանը և Շիրակի թեմի խորհրդակատար հոգևորական Տ. Փավստոս քահանա Սարգսյանը:  
 

Համո Սահյանի ծննդավայրում նշվել է գրողի ծննդյան 102-ամյակը


Ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան 102-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդավայր` Սյունիքի մարզի Լոր գյուղ այցելեցին մի խումբ մտավորականներ, եղան Համո Սահյանի տուն-թանգարանում:

Իններոդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը


«Թատրոն X» հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Մինչև մայիսի 9-ը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2015թ.-ին բեմադրված ներկայացումներ և մասնակցելու դրանց քննարկումներին: