Չորս շապիկ


Հովհաննեսը, Պարգևը, Գոռն ու Արմանը եղբայրներ են: Նույն տարում՝ 2009թ-ին, չորսն էլ ձեռնադրվել են և ստացել դպրության աստիճան: Ընտանիքն ապրում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ավագը՝ Հովհաննեսը, լավ է հիշում է եկեղեցին կառուցելու ընթացքը: Հոգևորականների հետ ծանոթությունը սկսվել է հենց եկեղեցու բակում խաղալիս: Այս հանգաման էլ կանխորոշում է Հովհաննեսի, ապա՝ մյուս եղբայրների հետագա ուղին:

Alt

Հովհաննես Երանյան


Արձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանը խոստովանում է, որ երկար տարիներ իրեն հավատավոր մարդ համարելով՝ ճիգ չի թափել դիմացինի մեջ տեսնելու իր նմանին: Համոզված է, որ ցանկացած մարդ կարող է փոխվել: Ասում է՝ ինքս փոխվել եմ ու հավատում եմ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել: Իր փեշակը»` գրականությունը, համարում է ծառայություն:
Հովհաննես Երանյանի գրականագիտական, թատերագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ տպագրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Նա հեղինակ է չորս արձակ ժողովածուի ՝ Միակ ոտնահետք» (1999), Զինադադար» (2005), Մարդահամար» (2008) և Ամենագեղեցիկ հարվածը» (2010):

Դավիթ Մուրադյան


Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի մանկությունն անցել է Ս. Զորավոր եկեղեցու բակում, մորական պապը Կաթողիկե եկեղեցու վերջին ժամհարն էր: Հիշում է, թե ինչպես մոր ձեռքը բռնած՝ մանկության ճանապարհներով անցնելիս, ինքն իրեն բազում հարցեր էր տալիս: Հետո այդ հարցերի պատասխանները փորձում է գտնել գրականության, երաժշտության ու կերպարվեստի մեջ, սովետական շինծու արժեքների հետ ներքին պայքարում: Կան հարցեր, որոնց պատասխանները փնտրում է մինչ օրս, նաև՝ Աստված իմ մեջ» հաղորդաշարի խորագրի մասին մտածելիս:

Դավիթ Մինասյան


Դավիթ Մինասյանին շատերը ճանաչում են որպես Տղամարդիկ», Բակապանը», Երաժիշտը», Աշխարհի մարդը» երևանյան մերօրյա արձանների քանդակագործի: Շատ շատերի համար նա թատրոնի մարդ է` Համազգային թատրոնի բեմանկարիչը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս:
Մեր ֆիլմում Դավիթ Մինասյանը ներկայանում է մեկի մյուսին լրացնող իր երկու մասնագիտություններով: Ասում է` մարդը միշտ պետք է հիշի, որ քայլում է մոլորակի վրա, որի վրա քայլել են Բեթհովենը, Հրանտ Մաթևոսյանը: Ընտանիքի ու աշխարհի հանդեպ մեծ պատասխանատվությունն էլ համարում է Աստծուն իր մեջ գտնելու հիմնական բանաձևը:

Alt

Գետիկ Բաղդասարյան


Առաջին քանդակագործն Ինքն էր, որ կերտեց Ադամին, հետո Եվային, էսպիսի սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»,-խորհրդածում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Այս քնադակագործի ստեղծագործություններն առանձնանում են մեծադիր չափերով և տեղադրության լայն աշխարհագրությամբ՝ Ներսես Աշտարակեցու արձանը՝ Աշտարակ քաղաքում, Համո Սահյանինը՝ գրողի ծննդավայր Սիսիանում և այլն: Ընդարձակ ու խոր է նաև արվեստագետի ներաշխարհը...

Քարոզիչը


Հաղորդումը Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի քարոզչական գործի, որպես քարոզիչ նրա կերպարի ու կյանքի մասին է: Սահակ սրբազանն անդրադառնում է նաև, առհասարակ, քարոզի դերին քրիստոնեական եկեղեցում: Հաղորդման ընթացքում հատվածներ են հնչում սրբազանի՝ տարբեր միջավայրերում ասված քարոզներից: Մեր եկեղեցական պաշտոնը բանավոր պաշտոն է: Խոսքը ամեն ինչի հիմքն է» - ասում է Սահակ սրբազանը:

Ավագ հինգշաբթի


Քառասնօրյա պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո եկեղեցին մտնում է մի շրջան, երբ պետք է անդրադառնա Հիսու Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին` հաղորդության խորհրդի հաստատմանը, ոտնլվային, մատնությանը, չարչարանքներին և խաչելությանը: Ավագ շաբաթվա օրերը հագեցած են ծիսական-արարողակարգային կյանքով, բայց ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Ոտնլվայի և Սբ. Հաղորդության խորհուրդը ներկայացնում է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Alt

Արամ Սաթյան


Արամ Սաթյանը մեր ժամանակի հայտնի կոմպոզիտորներից է, ակադեմիական ու էստրադային բազմաթիվ սքանչելի գործերի հեղինակ: Ինչպես ինքն է նկատում՝ երգերի մեծ մասը սիրո մասին են: Համոզված է, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է շնորհակալ լինի Աստծուն և ողջամիտ տնօրինի իրեն բաժին ընկած ժամանակը:

Alt

Արմինե Հայրապետյան


Պարզվում է` հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է: Գիտությունը հաճախ հակասական է, խնդրահարույց: Սակայն գիտնական լինելը երբեք չի խանգարել Արմինեին: Երբ փորձում եմ գնալ դեպի անճանաչելին, պրպտում ու պեղում եմ ներսում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են, իսկ սիրեցեք միմյանց» հորդորից պարզ ու խոսուն բանաձև ուղղակի գոյություն չունի»:

Alt

Դատապարտում. մաս 2-րդ


Որո՞նք են դատապարտման հետևանքները: Ինքնաքննություն, ներում, զղջում և ապաշխարհություն՝ ինչպե՞ս է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա սեփական սխալների գնահատումը, կարո՞ղ է դատապարտումը դառնալ ինքնակատարելագործման միջոց: Տեսակետ են հայտնում հոգևորականներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ՝
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան. ՀՀ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ,
Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյան. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան,
Գևորգ Դանիելյան. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Աշոտ Բլեյան. Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Տաթևիկ Խաչատրյան. Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

Alt

Դատապարտում. մաս 1-ին


Ի՞նչ է դատապարտումը, ո՞րն է սահմանը դատապարտելի և ոչ դատապարտելի արարքների: Ովքե՞ր են դատավորները: Ինչպե՞ս է արտահայտվում դատելու երևույթը անհատական և պետական կյանքում: Ի՞նչ արժեքների վրա են հենվում դատական համակարգի ու քաղաքացու հարաբերությունները: Մեկնաբանում են հոգեւորականներ, իրավաբաններ ու հասարակական գործիչներ՝
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան. ՀՀ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ,
Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյան. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան,
Գևորգ Դանիելյան. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Աշոտ Բլեյան. Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Տաթևիկ Խաչատրյան. Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

Ռուբեն Ալթունյան


ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը պատմում է իր ստեղծագործությունների, կատարած մշակումների, ղեկավարած նվագախմբերի մասին: Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի հին ու նոր գործերը: Ռուբեն Ալթունյանը խոստովանում է, որ կարողացել է շատ բան հասցնել օրվա խիստ ռեժիմի շնորհիվ. առավոտյան՝ դասեր Կոնսերվատորիայում, կեսօրին՝ անսամբլի հետ փորձեր, իսկ երեկոյից մինչև ուշ գիշեր ստեղծագործելու ժամեր են... Մասնակցում են՝ Ռուբեն Ալթունյան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր