Հեղափոխության շոկը և հետհեղափոխական կրքերը


Շուրջ մեկ ամիս հայ հանրությունն իր հույսերն ու մտքերը հավաքեց հեղափոխության առանցքի շուրջ: Թավշյա հեղափոխությունը հաղթեց և փողոցներում հավաքված բազմահազար մարդիկ գնացին: Ո՞ւր տեղափոխվեցին հանրային պահանջն ու սպասելիքները: Ինչպե՞ս են կառավարվում հետհեղափոխական կրքերը: Ինչպե՞ս է փորձում հանրությունը հաղթահարել հեղափոխության հուզական շոկը: 
Թեման քննարկում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Մենք և կայուն ժողովրդավարությունը


Փորձագետների գնահատմամբ, հայաստանյան հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել, մինչև չհասնի կայուն ժողովրդավարական հանգրվանի: Ի՞նչպես  ճանաչել ու տարբերել իրական ժողովրդավարությունը, ինչպե՞ս հասնել կայուն ժողովրդավարության, արդյո՞ք հանրության մեջ գիտակցված ու պահանջված են ժողովրդավարական արժեքները: Եվ վերջապես, ինչպե՞ս խուսափել քաղաքական համակարգի վտանգավոր շրջադարձերից: Զրուցում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: 

Լեռան քարոզը. «Մտեք նեղ դռնով» (Մատթ. 7:13-14, Ղուկ. 13:24)


Նեղ և լայն դռներ, որոնք տարբեր ճանապարհներ են տանում. ինչո՞ւ է Քրիստոս խոսում այդ ճանապարհների մասին, մանրամասնում՝ որն ուր կարող է տանել: 
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը
 

Ավիամոդելավորողների մրցաշար՝ Մալաթիայի հայորդյաց տանը


Մայիսի 19-ին Մալաթիայի հայորդաց տունը տոնական միջոցառում էր նախաձեռնել՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ներկա էին Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ Դանիել Բալայանը, սպաներ, բարձրաստիճան հոգևորականներ: Մասնակցում էին հայորդաց տան պարի, հարվածային գործիքների և ավիամոդելավորման դասարանների սաները:

Նոր իրականությունն ու կրթական բարեփոխումների տեսլականը


Կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած կրթական նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ, ընդհանրապես կրթության նպատակների ճշգրտմամբ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում: Պատրա՞ստ են արդյոք ոլորտի պատասխանատուներն ու համակարգը բարեփոխումների, ինչպե՞ս կարող է և պետք է փոխվի կրթությունը Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Թավշյա հեղափոխության փիլիսոփայությունը


Փիլիսոփայական մտքերը, որոնք հանրությունը կիրառում է ինտելետկտուալ ժամանցի համար, ժամանակ առ ժամանակ իրականացվելու սովորություն ունեն: Ինչպե՞ս ժողովրդի հավաքական ինտելեկտը Հայաստանում հաղթեց իշխանական ինտելեկտին: Թավշյա հեղափոխության և պետության փիլիսոփայության մասին զրուցում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Կարինե Յարալյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հանրապետական մաղթանք՝ Երկրապահի օրվա առթիվ


Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Երկրապահի օրը ոչ միայն պետականորեն նշվող տոն է, այլև մայր եկեղեցու օրհնությունն ունի: Մայիսի 12-ին Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:

Իշխանութուն-հանրություն կապը հեղափոխությունից հետո


Հանրության ընկալման մեջ գրեթե անկասկած է, որ հայաստանյան ներկա   փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Հետևաբար, յուրաքանչյուրը ձգտում է իր ներդրումն ունենալ նաև իշխանափոխությանը հաջորդող գործընթացներում։ Պահանջված կլինի՞այսուհետ քաղաքացու ներդրումը, որն այդքան գնահատվում էր հեղափոխության թեժ օրերին: Ինչպիսի՞ն է իշխանություն-հանրություն կապը և ի՞նչ ներուժ ունի նրանց հաղորդակցության ներկա ձևը սոցիալական կառուցվածքների փոփոխության առումով: Քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը:

Լեռան քարոզը. Ոսկե կանոնը (Մատթ.7:12,Ղուկ. 6:31)


Քրիստոսի ո՞ր խոսքերը կոչվեցին Ոսկե կանոն, ի՞նչ են դրանք պատգամում մեզ: Մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

Ընդվզման ցասումից՝ ստեղծարար ներշնչանք


Համաժողովրդական շարժումն, ի թիվս այլ ձեռքբերումների, ծնունդ տվեց ստեղծարար մեծ ուժի: Ինչպե՞ս է հնարավոր ընդվզման էներգիան փոխակերպել ստեղծարար ուժի ու ներշնչման, ի՞նչ կտա այս շարժումը հայ ժամանակակից արվեստին, ընդհանրապես մեր մշակությաին իրականությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանի հետ:

Հեղափոխության վաղվա օրը


Հայկական ժողովրդական հեղափոխության արդյունքը լեգիտիմացված է: Արագ և լիակատար բարեկեցիկ կյանքի սպասումը թթվածնի պես պահանջված է: Ինչպե՞ս կառավարել ժամանակն ու սպասելիքները: Պետական կառավարման ի՞նչ մոդել ընտրել: Թեման քննարկում են ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը և Մարդկային կայուն զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուշուդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Արդարությունն ու հավասարությունը՝ հեղափոխությունից հետո


Հեղափոխական շարժման հիմնական պահանջներն էին՝ արդարություն, հավասարություն, ազատություն, ինքնիշխանություն։ Դրանք իրացնելու ի՞նչ հենարան ունենք պետական ու հասարակական մակարդակում։ Ի՞նչ է նշանակում հանրային շահ, ինչպե՞ս ներդաշնակեցնել աձնական ու հանրային շահը։ Քննարկում են քաղաքական տեսաբան Նաիրա Խաչատրյանը և մշակութաբան Համլետ Մելքումյանը: