Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 135-րդ


Արտասահմանում հայ գիտաշխատողների վերապատրաստումների նպատակահարմարության ու պայմանների խնդիրները քննարկում ենք ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Փարսադանյանի հետ:

Էդգար Բաղդասարյանը, «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»


Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, կինոոլորտի խնդիրների և այլ թեմաների շուրջ ռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանի հետ զրուցել է Անահիտ Մարգարյանը:

Ընտրություն՝ խաչափա՞յտ, թե՞ կախաղան


Հուդայի դավաճանությունը նախասահմանվա՞ծ էր, թե՞ ազատ ընտրության արդյունք էր: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Փարոսը»՝ արցախցիներին


Նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցավ «Փարոս» կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ` ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների: «Փարոսի» գործունեության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում պատմել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար, օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս

 

Արցախցիների քաղաքական իրավունքների պաշտպանության հրամայականը


Ո՞րն է ՀՀ քաղաքականությունը Արցախի հարցում: Ինչու՞ է կարևոր արցախցիների քաղաքական իրավունքների հետագա պաշտպանությունը: Արդյո՞ք արցախահայերին փախստականի կարգավիճակ տալը բավարար է Հարավային Կովկասում հայ քաղաքական գործոնի պահպանման պայքարում: Քննարկում ենք ազգարագետ Արսեն Հակոբյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 134-րդ


Քոլեջներում դուալ կրթության խնդիրները քննարկում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ «Ջի Այ Զեթ»-ի ավագ փորձագետ Յուլիա Ստակյանի հետ:

Հուդան՝ մեզանից մեկը


Ո՞րն էր Հուդայի մեղքը՝ դավաճանությու՞նը, թե՞ հուսահատությունը: Ուրանալը Ուսուցչի՞ն, թե՞ ինքն իրեն: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Երազիկ Գրիգորյանի հեքիաթը


Ո՞րն է հեքիաթ գրելու գաղտնիքը՝ սրտին դիպչող, հումորով, քողարկված հաղորդագրություններով, հետաքրքիր՝ մեծերին և հասու՝ մանուկներին։ Այսօր հրատարակիչները հայ մանկագիրներից ի՞նչ ակնկալիքներ ունեն: «Արտֆոկուս»-ում մանկագիր, սցենարիստ Երազիկ Գրիգորյանն է: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։

 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 133-րդ


Զինվորական պատրաստության և ռազմական կրթության խնդիրները քննարկում ենք «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ հրահանգիչ Անդրանիկ Դավթյանի հետ:

Արդարություն և ներողամտություն


Ինչու՞ չկա խաղաղություն առանց արդարության և իրական արդարություն՝ առանց ներողամտության: Ի՞նչ տարբերություններ կան աստվածային ու մարդկային արդարության ընկալումների միջև: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ուրախ լեր, Սուրբ եկեղեցի


Հայ-դանիական կազմակերպության «Լույս մանկանց» ծրագիրը Հայաստանում:

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը նշում է հիմնադրման 26-ամյակը


Հանդիսավոր օրվա կապակցությամբ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին մասնակցում էին մեծ թվով զինվորականներ: Պատարագիչն էր Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: