Ձայնագիր 30.12.2017


Եվգենի Կիսին․ մեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը դեկտեմբերի 27-ին Երևանում էր։ 
Իտալացի ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շնորհավորեց մեր գալիք տոները:
Սուրբ Ծննդյան և ամանորյա երգերով երաժշտական տարին ամփոփեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը: 
«Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլի պրեմիերան հավակնում է դառնալ տարվա ամենաշքեղ մանկական բեմադրությունը։ 
«Վահագն Հայրապետյան» տրիոն և երգչուհի Անուշ Ափոյանը ներկայացրեցին տարբեր երկրների ամանորյա երգեր։  
«Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի 2017 թվականի վերջին համերգը։
 

Ձայնագիր 23.12.2017


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա տոնական համերգը։  
Հայ երգիչների կատարմամբ հնչեցին հայկական և ամերիկյան Սուրբ Ծննդյան երգեր:  
Երիտասարդ հայ ստեղծագործողների նոր գործերը` Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում: 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարեվերջան ամփոփիչ համերգը։
 

Ձայնագիր 09.12.2017


Հոբելյանական համերգ՝  նվիրված  Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին:
Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագծի պրեմիերան:
«Դեռ 24 տարեկան... ». Հայաստանի փոքրիկ երգիչների համերգաշրջանի վերջին համերգը:
Իրինա Սլուցկայան հայ գեղասահորդների համար վարպետության դաս անցկացրեց:
Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնին մասնակցելու համար «Նաղաշ» անսամբլը ժամանել էր Հայաստան։ 
 

Ձայնագիր 02.12.2017


Դմիտրի Շոստակովիչի գլուխգործոցներից մեկը՝ 13-րդ սիմֆոնիան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հրավիրյալ բաս Վլադիմիր Բայկովի կատարմամբ։
Հայաստանի ազգաին ֆիլհարմնիկ նվագախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում և Իսպանիայում տեղի ունեցած հյուրախաղերից։
«Եթե արքաները, մերօրյա ղեկավարները խորապես զբաղվեին արվեստով, գուցե աշխարհում դաժանությունը, պատերազմները պակասեին»․«Արքայական համերգ»՝ Դանիել Երաժշտի մեկնաբանությամբ:
Չիկոյի սիրելի ստեղծագործություններն ու հեղինակային գործերը՝ նրա հիշատակին նվիրված համերգում:
Ճապոնական թմբուկի համերգ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
 

Ձայնագիր 25.11.2017


Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբն ու նրա գեղարվեստական ղեկավարը ծննդյան տարեդարձ են տոնում։ 
«Ձայնագրի» տաղավարում հյուր է դիրիժոր, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը: 
«Շոպենիանա» մեկ գործողությամբ բալետային ներկայացումը` Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։  
Ռոք՝ դուդուկի հնչյունների ուղեկցությամբ. ամերիկյան հանրահայտ VIZA ռոք խումբն ու մեներգիչ Սեբուն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Հայաստանի ամենամեծ հարստությունը հայերն են»․Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարեդարձի առթիվ համերգ էր կազմակերպվել:  
Մեծարման երեկո՝ նվիրված թավջութակահար Մեդեա Աբրահամյանի 85-ամյակին:
 

Ձայնագիր 18.11.2017


Ջութակահար Մարկ Բուշկովը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային մրցույթի հյուրն էր։
Վահագն Պապայան. մարդ, ում հիմնական նպատակը կյանքում իր սիրած երաժշտությունը հասանելի և ըմբռնելի դարձնելն է: 
Արտակ Կիրակոսյանի համերգը՝ երախտագիտության խոսք իրեն աջակցողներին։
Արուս Գուլանյանի հոբելյանի կապակցությամբ նրա բազմաթիվ պարգևներին և մեդալներին ավելացան ևս մի քանիսը. սիրված երգչուհին 60 տարեկան է։
 

Ձայնագիր 11.11.2017


Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան վերադարձել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն։
Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը եզրափակվեց։
«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ Իսրայելում, «Աբու Գոշ» փառատոնի մասնակից։ 
Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը նշվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:
 

Ձայնագիր 04.11.2017


Արտո Թունջբոյաջյանն ու «Արմենիան Նեյվի բենդը»՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում։
«Երևան ջազֆեստ 2017-ի» փակումը ազդարարեց կուբացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Գոնսալո Ռուալկաբայի համերգը։
«Գարի Քյոսայան» ջազ քառյակը կրկին Հայաստանում է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց քառյակի հիմնադրի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանը:  
Գյումրու Յոթ Վերք եկեղեցու գմբեթի տակ առաջին անգամ համերգային ծրագիր էր՝ ելույթ էին ունենում օպերային դիվա Հասմիկ Պապյանն և դաշնակահար Լուսինե Խաչատրյանը:
 

Ձայնագիր 28.10.2017


«Ջազֆեստ 2017-ը» մեկնարկեց Մարկուս Միլլերի համերգով։ 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Բարնաբաշ Քելեմենը համատեղ համեգով ազդարարեցին Երևայան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի ավարտը։
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ջանքերով լույս են տեսել Կոմիտասի, Մակար Եկմալյանի և Նիկողայոս Թաշչյանի գործերը։
Ստեփան Շաքարյանը 82 տարեկան է. հանդիպում սիրված արվեստագետի հետ։
 

Ձայնագիր 21.10.2017


Ռիշար Գալյանոն Երևանում է. մենք ներկա ենք եղել անվանի երաժշտի փորձերին:
Հանրահայտ բանդոնեոնահար Ռիշար Գալյանոն «Ձայնագրի» տաղավարում է: 
Սերժ Թանկյանի «Օրկա» թիվ 1 սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան:
Ալտահար Հարթմութ Ռոդեն և ջութակահարուհի Կլարա-Ջումի Կանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին:
Հնդիկ ռեկորդակրին գերազանցած, Գինեսի նոր ռեկորդակիրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն է:
 

Ձայնագիր 14.10.2017


Ջոն Մալկովիչ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ. Նարեկացի՝ «Մատյան ողբերգության», Էռնեստո Սաբաթո՝ «Հերոսների և գերեզմանների մասին»: 
Ֆրանսաբնակ վրացի դաշնակահար Էլիսո Բոլկվաձե. երևանյան համերգ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 
Տանգոյի շաբաթ Երևանում, հոկտեմբերի 9-ից 14-ը. արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Տանգոյի բացօթյա համերգ, տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, և վարպետության դաս՝ բոլոր ցանկացողների համար: 
  
 

Ձայնագիր 07.10.2017


Թավջութակահար Սուրեն Բագրատունին և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին իրենց կատարումներով շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրը:
«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։
Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախատեսված գրականության և դրա հեղինակների մասին։
«Դաշնամուրամարտ» Պաուլ Ցիբիսի, Անդրեաս Քեռնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։