Անուշ Ղուկասյան. կավագործ


Անուշ Ղուկասյանը երկխոսում է կավի հետ, կավի հետ աշխատանքը նրա համար պայքար է ու փնտրտուք: Երբ գտնում է փնտրածը, պայքարն ավարտվում է: 
Վերջերս Անուշը կավագործության մեջ նոր աշխարհ է բացել՝ պատրաստում է զարդեր:
 

Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները Հայաստանում և արտերկրում


Երևանում քիչ չեն կազմակերպվում դասական համերգներ, կան նաև մի շարք երաժշտական փառատոններ: Որքանով են այդ համերգների ու փառատոնների ընթացքում կատարվում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն, դժվար է ասել: Ավելի հաճախ լսում ենք արտերկում մեր կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումների, դրսում աշխատանքի հրավերների և պատվերների մասին: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ժամանակակից հայ կոմպոզիտորների արվեստով ավելի շատ հետաքրքրված են արտասահմանում, ինչպե՞ս պետք է կարգավորվի ոլորտը: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կամպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ:

«Պահպանվում է պետության կողմից»


Պատմամշակութային հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումները հազվադեպ չեն: Դրանց շուրջ ծագած աղմկահարույց վիճաբանությունները, դատական գործընթացները հուշարձանների պահպանության երաշխիք չեն.

Անկախության իրացում. հայը և հայաստանցին


Ո՞ւմ հետ է իրեն նույնականացնում այսօրվա հայը, ո՞վ է ուզում լինել: Անկախությունը փոխե՞լ է հայի, հայաստանցու ինքնապատկերացումը: Թեման քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը և հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Փոփոխվող սփյուռքներ ու ինքնություններ


Ըստ ժամանակակից սփյուռքագիտության, Սփյուռք երևույթն ունի երեք հիմնական առանձնահատկություն՝ առնվազն երկու ուղղություններով սփռվածությունը, իրական կամ երևակայական  հայրենիքի հետ կապի առկայությունը, սփյուռքյան ինքնության գիտակցումը: Ինչպե՞ս են ժամանակի հետ փոխվում սփյուռքները, ինչպե՞ս են տարբեր փոփոխություններն անդրադառնում ինքնության վրա, մեթոդական ի՞նչ սկզբունքներով կարելի է ուսումնասիրել սփյուռքագիտական բազմաթիվ խնդիրներ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ Վահե Սահակյանի հետ:
 

Քահանայական ձեռնադրություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում


Հուլիսի 23-ին` Պայծառակերպության տոնի օրը, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում քահանայական ձեռնադրության արարողություն էր: Վանանդ սարկավագ Բաղդասարյանը ձեռնադրվեց քահանա և ստացավ տեր Վահրիճ անունը: Ձեռնադրությունը կատարեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Սփյուռք. սահմանումներ ու բնութագիչներ


«Սփյուռք» եզրույթը բնութագրում է սփռվածության, ազգային ցավագին հիշողության, հավաքական ինքնության գիտակցության, պատմական հայրենիքի նկատմամբ հավատարմության և շատ այլ հասկացություններով: Բազմաթիվ սահմանումները, սակայն, ամբողջությամբ չեն սպառում այս տարողունակ երևույթը, քանի որ տարբեր են հանրույթները, տարբեր են հայրենիքից հեռացման պատճառները, նոր վայրերում բնակության պայմաններն ու ինքնության պահպանության մեխանիզմները:  Ի՞նչ բնութագրիչներով է առաջնորդվում արդի սփյուռքագիտությունը, ե՞րբ են ծնվում և մահանում սփյուռքները և ի՞նչ պայմաններում պահպանում գոյությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձ

«Ոսկե ծիրանից» հետո


Կինոյի շուրջ հատկապես կրքոտ քննարկումներ են ծավալվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին: Փառատոնի փակումից հետո մի քանի օր էլ տևում են  իներցիոն տատանումները, իսկ հետո բոլորը հեռանում են «մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկից» և անցնում իրենց առօրյա աշխատանքին: «Ոսկե ծիրանի» այս տարվա համայնապատկերի մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լրագրող Նունե Հախվերդյանը:

հյուրը՝ Դավիթ Սաֆարյան


«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամեն տարի մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում կինոարտադրության միջազգային գործընթացին, ճանաչելի է դարձնում Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա, միևնույն ժամանակ աշխարհում նկարվող կինոտենդենցները հասանելի է հարձնում հայաստանյան հանդիսատեսին»: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

«Ոսկե ծիրանն» ու հայկական կինոյի ներկան


Արդեն 14-րդ անգամ երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում այս տարի  ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Մասնավորապես «Հայկական համայնապատկերի» խաղարկային ֆիլմերի ծրագրում կա երեք ֆիլմ: Հայկ Համբարձումյանը «Թեմա» հաղորդաշարի շրջանակում զրուցել է այդ ֆիլմերից մեկի՝  «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի ռեժիսոր՝ Լևոն Մինասյանի հետ: 

Անկախության իրացում. պատմագիտություն


Ինչպե՞ս է ներկան դառնում անցյալ, անցյալը՝ պատմություն: Ինչպե՞ս է գրվում հայոց պատմությունը անկախության շրջանում և ինչպես են անկախության տարիները դառնում պատմագիտության նյութ: Թեման քննարկում են պատմական գիտություննների թեկնածուներ Սմբատ Հովհաննիսյանը և Համո Սուքիասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հոգևորականությունը և ճնշված ապստամբությունը


Խորհրդային Հայաստանում կոլկտիվացման տարիներին տեղի ունեցած ապստամբությունների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ զինված բախումները երկար են տևել՝ 1929-1931թթ:  Ապստամբության հիմնական կազմակերպչները եղել են գյուղերի քահանաներն ու ընդհատակյա դաշնակները: Նրանց միացել են մեծ թվով անկուսակցական գյուղացիներ, իսկ հաճախ էլ նաև` կոմունիստներ: Ապստամբության առաջամարտիկը եղել է Դարալագյազի՝ Վայոց ձորի մարզը, որտեղ պայքարի մեջ ներքաշված է շուրջ 2500 մարդ: Ապստամբության ժամանակ շուրջ մեկ տարի Վայոց ձորում դադարել է խորհրդային իշխանության գոյությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են Եղեգնաձորի տար