Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 2-րդ


Անկախության մասին իր պատկերացումներն ու կարծիքներն է կիսում անկախության պայմաններում ձևավորված, անկախությունը որպես բնականոն կենսակերպ տեսած սերունդը: Տաղավարում երիտասարդ մշակութաբան Անահիտ Գևորգյանը և պատմաբան Գեղամ Ասատրյանն են: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. երիտասարդության հայացք. մաս 1-ին


Անկախության մասին իր պատկերացումներն ու կարծիքներն է կիսում անկախության պայմաններում ձևավորված, անկախությունը որպես բնականոն կենսակերպ տեսած սերունդը: Տաղավարում երիտասարդ մշակութաբաններ Էվիա Հովհաննիսյանը և Աիդա Պապիկյանն են: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. հայը և հայաստանցին


Ո՞ւմ հետ է իրեն նույնականացնում այսօրվա հայը, ո՞վ է ուզում լինել: Անկախությունը փոխե՞լ է հայի, հայաստանցու ինքնապատկերացումը: Թեման քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը և հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. պատմագիտություն


Ինչպե՞ս է ներկան դառնում անցյալ, անցյալը՝ պատմություն: Ինչպե՞ս է գրվում հայոց պատմությունը անկախության շրջանում և ինչպես են անկախության տարիները դառնում պատմագիտության նյութ: Թեման քննարկում են պատմական գիտություննների թեկնածուներ Սմբատ Հովհաննիսյանը և Համո Սուքիասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. հանրային դիվանագիտություն


1991-2017 թվականների ընթացքում Ղարաբաղյան պատերազմում Արցախն ու Հայաստանը շուրջ 10 հազար զոհ են ունեցել: Ընդ որում, 3000-ից ավելի զոհ հայկական կողմն ունեցել է 1994թ. զինադադարից հետո: Պատերազմի ու դրան հաջորդած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում կորուստների թվով չի զիջում նաև հակառակորդ կողմը: Պետությունների միջև հակամարտությունը շարունակվում է: Սակայն հակամարտության կորուստները հավասարապես անցանկալի են բոլոր կողմերի ժողովուրդների համար էլ: Ի՞նչ են նրանք կարողանում անել խաղաղության հաստատման հարցում: «Անկախության իրացում» թեմայի շրջանակում հայ-ադրբեջանական հակամարտության հանրային դիվանագիտության մասին զրուցում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և Մարդկային զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Թևան Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. նոր մեդիա


Ինչ հնարավորություններ և ինչ խնդիրներ է առաջ բերում մեդիա անկախությունը առցանց տիրույթում և անկախության մեդիան ցանցային ժամանակներում: Անկախության իրացում թեմայի շրջանակում նոր մեդիայի մասին զրուցում են Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը և գրող, մեդիա փորձագետ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. արդիականության ազգագրություն


Անկախության հռչակումն և դրան հաջորդած երկուսուկես տասնամյակը պատմություն են: Իհարկե, պատմագիտությունը քիչ է անդրադարձել այս տասնամյակներին, դրանք շատ են խառնված մեր ներկային՝ ինչպես զգացմունքային, այնպես էլ քաղաքական իմաստով: Մենք ապրում ենք այդ անկախության առօրեականությունը: Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս է հայաստանցին առօրյայում ընկալում իր ոչ վաղ անցյալը, ի՞նչ նշանների տակ է հիշում 88-ի պոռթկումն ու դրան հաջորդած ամենօրյա վար ու ցանքը: Թեման քննարկում են ազգագրագետներ Լևոն Աբրահամյանն ու Հարություն Մարությանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. լեզու և մտածողություն


Անկախության իրացում թեմայի շրջանակում գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն ու լեզվաբան, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը անդրադառնում են լեզվին՝ որպես մտածողության փոփոխության և մշակութային փոխներգործության միջոցի: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում. ընտանիք


Սոցիոլոգիական հարցումների համաձայն, հայաստանցի երիտասարդն իր երջանկության, բարեկեցության գրավական համարում է լավ ընտանիք ունենալը: Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընտանիքի ինստիտուտը անկախության շրջանում: Ինչպե՞ս է փոխվել սեռերի սոցիալական վարքագիծը: Ինչպե՞ս է փոխվել երեխայի դերը ու երեխայի նկատմամբ վերաբերմունքը ընտանիքում: Թեման քննարկում են գենդերային փորձագետ Սևան Պետրոսյանը և էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. տնտեսական կյանք. մաս 2-րդ


Ի՞նչ ենք ստեղծում և ի՞նչ ենք սպառում, որքանո՞վ ենք օգտագործում ստեղծելու հնարավորությունները տնտեսական կյանքում: Թեման քննարկում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Անկախության իրացում. եկեղեցի


Ինքնուրույնության ու անկախության խնդիրը դարերի ընթացքում չի շրջանցել նաև եկեղեցուն: Ի՞նչ է անկախությունը եկեղեցու համար, ինչո՞ւ է Հայ եկեղեցին պայքարել իր անկախության համար: Թեման քննարկում են Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

 

Անկախության իրացում. արվեստ


Ի՞նչ տվեց անկախությունը արվեստին և արվեստագետին: Թեման քննարկում են արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: