Alt

Դեսպանների Ամանորը


Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները գրեթե ողջ տարին անցկացնում են ծառայության մեջ օտար երկրում, սակայն դեկտեմբեր ամսին` Ծննդյան տոներից մի քանի օր առաջ, պարտադիր մեկնում են հայրենիք տոներն անցկացնելու ընտանիքի հետ: Հաղորդմանը մասնակցում են Հայաստանում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռումինիայի դեսպանները:

Alt

Ամանորի խոհանոց


Հայ միասնության խաչը» նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկն է: Խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: Կազմակերպությունը հատկապես հպարտ է իր ազգային խոհանոցի խմբակով: Ամանորին խոհանոցի դասերին հաճախող երեխաները հին հայկական ճաշեր են պատրաստում և նշում Ամանորն այնպես, ինչպես նախկինում է նշվել:

Alt

Ամանորը Նագաշյանների ընտանիքում


Մայր Աթոռի հովանու ներքո գործող Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնում ապրող 15 աղջիկներն արդեն երկրորդ տարին է Ամանորը նշում են իրենց նոր ընտանիքում: Տոնին պատրաստվելիս Նագաշյան ընտանիքում յուրաքանչյուրն իր հաճելի պարտականությունն ունի: Երբ արդեն տոնական սեղանը պատրաստ է, սկսում են երազանքներ պահել...

Alt

Հայր Կոմիտասը խոհանոցում


Երբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու՝ ինչպես է հոգևորականը խոհանցում, գոգնոցը կապած տոնական ուտեստ պատրաստում: Ամանորն ամենալավ առիթն է բացահայտելու նրանց հմտությունները, որին, ասում են, ոմանք բացառիկ վարպետությամբ են տիրապետում:

Alt

ԷԿԼՕՖ. Առաքելություն


Ֆիլմը պատմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող ԷԿԼՕՖ» հիմնադրամի գործունեության մասին: ECLOF International Global family-ի անդամ հանդիսացող հիմնադրամի տրամադրած փոխառությունների ու վարկերի շնորհիվ շատ համայնքներում լուծվել է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Կազմակերպությունը օգնում է սոցիալապես խոցելի և մեկուսացած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ֆիլմի գլխավոր հերոսը արտագաղթի ճամփան բռնած մի ընտանիք է, որն ԷԿԼՕՖ» հիմնադրամի շնորհիվ ստեղծել է իր բիզնեսը և այժմ համարվում է Հայաստանում ամենահաջողակներից ու կայացածներից մեկը:

Alt

Գենդերային հավասարություն. քողարկված վտանգները


2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը: Օրենքի ընդուման ընթացքում հանրային քննարկումներ չեղան: Հոգևորականությունը, բազմաթիվ մշակութային և հասարակական գործիչներ պնդում են, որ այս օրենքի վերնագիրն իրականում առնչություն չունի դրա բովանդակության հետ, որը վերաբերում է գենդերին (ձեռքբերովի սեռական վարք) և գենդերային հավասարությանը: Ոմանք նույնիսկ պնդում են, որ փորձ է արվում խարխլելու ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը` օրինականացնելով այլասերությունը:

Alt

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Հաղորդումը պատմում է Իզմիրլյան» բժշկական կենտրոնի (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ) հիմնադրման պատմությունը, հաջողություննեն ու դժվարությունները: Ֆիլմը ներկայացնում է կենտրոնի ձեռքբերումները սեփականաշնորհումից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո անցնելուց հետո. 2002թ-ի հիմնանորոգումը, 2008թ-ի նոր մասնաշենքի կառուցումը, համալրումը և բացումը:

Alt

Սիրո արահետով


Ճանաչված երաժիշտ Վահան Արծրունու և դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի սիրո պատմությունն սկսվել է 2010 թ. ARTEXPO» փառատոնից: Նկարիչների միության ցուցասրահը մի քանի օր շարունակ իր հարկի տակ էր հավաքել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Անուշ Ասլիբեկյանը ներկայացնում էր Թատրոն X- ի» տաղավարը և իր ժողովածուն` Գրապալատի» տաղավարում: Սուրբ Սարգսի տոնից մի քանի օր էր անցել, նա չէր մոռացել իր խորհրդանշկան երազը. սպիտակ ձիավորը սրընթաց անցել էր իր առջևով:

Alt

Նագաշյանների ընտանիքը


ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ից սկսվել է մանկատների բեռանաթափման ծրագիրը: Ծրագրին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեր հույս» կազմակերպության կողմից ստեղծվել է Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ հավաքվել են երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից:
Մեր տունն աշխարհի ամենաջերմ տունն է»,- ասում են կենտրոնի երեխաները:

Alt

Հայերը Բուլղարիայում, մաս 2-րդ


Ֆիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ:

Alt

Հայերը Բուլղարիայում, մաս 1-ին


Ֆիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ:

Alt

Քսան տարի անց


1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք այո» ասացինք անկախությանը: Անկախությունը բացարձակ արժեք է, ազգային ինքնության պահպանման միջոց: Որքանով է այն դարձել հայերի ինքնության երաշխավոր, ինչ խնդիրներ կան անկախությունից 20 տարի անց` ներկայացնում են անկախության ձեռք բերման ակունքներում կանգնած գործիչները:
Ֆիլմը պատրաստվել է ՀՀ է անկախության 20-ամյակի առիթով: