Մեծ Պահքի ճանապարհին. Ալմաստ Մուրադյան


Ստուգել զգացմունքները, չափավորել ցանկությունները: Մեծ Պահքի ճանապարհին «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն է: 

Մենք ենք ձեռքերը


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարում: Ընդգրկում է վերջին 15 տարում եկեղեցիներին կից ստեղծված երիտասարդաց միությունները: Հաղորդումը պատմում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության 2015թ. դեկտեմբերին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի տարածաշրջանային ժողովի մասին:

Պահքի ճանապարհ


Հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին:

Խաչի ճանապարհ


«Ինչքան գեղեցիկ է մեր բնությունը, այդքան էլ գեղեցիկ է տավուշեցին. աշխատանքի պատրաստ, հյուրընկալ, քրիստոնեական բոլոր առաքինությունների կրող»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեմի հոգևոր ու սոցիալական զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ունի: Մեր նկարահանող խումբը Վարագա Սուրբ Խաչի տոնին այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Կողբ, Նոյեմբերյան, Բերդ բնակավայրեր, երբ թեմի առաջնորդը Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքի օրհնությունը բաշխում էր ժողովրդին:  

Հաղթանակած եկեղեցի


2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Հայ եկեղեցում վերջին 400 տարում սրբադասում չէր կատարվել: Եպիսկոպոսաց ժողովը վերականգնեց հավաքական սրբադասման կարգը:
Սրբադասման կարգի վերականգնման գործընթացի և պատմական այդ արարողության մասին պատմում են հայ եկեղեցու եպիսկոպոսներ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քրիստոնեական քույր եկեղեցիների պետեր, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ ու ներկայացուցիչներ:

Մյուռոնօրհնեք


2015 թվականի մյուռոնօրհնության արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը: 
Արարողության ընթացքը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Խաչիկ գյուղի կիրակին


Խաչիկ գյուղի եկեղեցու զանգերը երկար տարիների դադարից հետո կրկին հնչեցին: Գյուղի երեխաները սկսեցին երգել: Մանկական երգչախումբը եկեղեցու ժամերգությունների ու պատարագների անբաժան մասը դարձավ: Խաչիկ գյուղի կյանքը նոր երանգ ստացավ: Փոխվել էր մի աննշան թվացող բան. գյուղում ծառայության էր նշանակվել մի սարկավագ...

«Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միություն


Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց երիտասարդների միությունը գործում է արդեն երեք տարի: Լիդիան և Ծովինարը, որ միության հիմնադիր անդամներից են, պատմում են, թե ինչպես ստեղծվեց միությունը: Ազադիգը երիտասարադներին վերջերս է միացել: Նա Սիրիայից է եկել և միության կազմում մանուկների համար նոր ծրագիր է իրականացնում:

Խաչի խորհուրդը


Քրիստոնեական վարդապետության մեջ և մշակույթում խաչի խորհրդի ու նշանի մասին իրենց ապրումներն ու տեսակետներն են կիսում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանը և նկարիչ, արվեստաբան Արիկ Տոնիկյանը:

Սրբադասում. մաս 2-րդ


Ֆիլմի երկրորդ մասը ներկայացնում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցի պատմությունը, տալիս բացատրություն, թե ինչու և ինչպես են սրբադասվում նրանք: Ֆիլմում շեշտվում է նաև սրբադասման կարգի վերականգնման իրողությանը երկար դարերի դադարից հետո: 

Սրբադասում. մաս 1-ին


Ովքե՞ր են սուրբերը, ի՞նչ է սրբադասումը, ինչո՞ւ է այն կատարվում. այս և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերին է անդրադառնում ֆիլմի առաջին մասը: Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հանգամանալից վերլուծությանը՝ երկրորդ մասում:

Կյանքը հեքիաթ է...


Երբ հիշում եմ մանկությունս, հիշում եմ լույսի խաղը, մորս դեմքը... Շատերը, երբ արթնանում ու տեսնում են առավոռյան լույսը, չգիտեն՝ ինչ երջանկություն է դա»: