Զոհաբերություն


Ո՞րն է զոհաբերության քրիստոնեական իմաստը: Ի՞նչ կարելի է զոհաբերել և հանուն ինչի՞: Զոհաբերության ի՞նչ ընկալումներ կան մեզանում: Մեկնաբանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Մարդն Աստծո


Ապարան քաղաքի ծխական համայնքն անկախ Հայաստանի ամենահին և ամենազորավոր հոգևոր համայնքներից է: 1990-ականներին այն հիմնադրել է Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը: Նա մասնագիտությամբ ճարտարապետ էր, կնոջն ու երեխաներին թողնելով Երևանում` Էդվարդ Ֆրանգուլյանը տեղափոխվում է ծննդավայր` Ապարան, և շուրջ տասը տարի նվիրվում տեղի համայնքի կայացմանը: Նրա ջանքերով է նորոգվում Ապարանի 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին: Հաղորդման ընթացքում Էդվարդ սարկավագի մասին հիշում են աշակերտները, Ապարանի ներկայի հոգևոր հովիվը, Ֆրանգուլյանի այրին:

Հոգևոր Արարատ


Արարատյան հայրապետական թեմի Արարատ» հոգևոր միությունը հիմնադրվել է 1989թ-ին, երբ ներկայիս Վեհափառ Հայրապետը՝ այդ տարիների ԱՀԹ առաջնորդական փոխանորդը, երիտասարդաց միություն հիմնեց: Այժմ Արարատը» հոգևոր ու սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում: Միությունը նախաձեռնում է պարբերական ուխտագնացություններ Հայաստանի սրբավայրեր, ինչպես նաև Ավետյաց երկիր` Երուսաղեմ, ունի համանուն երգչախումբ ու պարի խումբ: Միության հովվի` Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ ամեն երեքշաբթի հավատացյալները Ս.

Աղոթք նկարի մեջ


Մայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ:

Մասունք և գիտություն


Սրբերի և սրբազան մասունքների հանդեպ հավատացյալ մարդու վերաբերմունքը նույնքան հին է, որքան քրիստոնեությունը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, եղել են իրադարձություններ, որոնք ստիպել են փոխել վերաբերմունքը մասունքի հանդեպ: Գիտությունն իր հերթին փորձել է վճռորոշ դեր ունենալ այդ հարցում` հաճախ առաջարկելով իր ծառայությունը` ստուգել մասունքների իսկությունը… Հավատի և գիտության հարաբերությունները սրբազան մասունքների շուրջ մեկնում և բացատրում են Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, հնագետներ Արտակ Գնունին և Իգիթ Ղարիբյանը:

 

Տաթևի հոգևոր զարթոնքը


Տ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին...

Եկեղեցին և Ցեղասպանության ճանաչումը


Ամեն տարի՝ ապրիլի 24-ին Հայ եկեղեցու մատուցվում է հատուկ Պատարագ: Այդ օրը հայ ժողովուրդն աղոթում է, որ ոչ մի տեղ այլրս չկրկվի նման ողբերգություն:
Ըստ Մովսես եպսկ Տեր-Մովսիսյանի կազմած ցուցակի՝ Եղեռնի ժամանակ թուրքերը ոչնչացրել են 22 հազար հայկական ձեռագիր: Հայոց մեծ ջարդին նահատակվեց 4000 հայ հոգևորական:

Տյառնընդառաջ


Հաղորդումը ներկայացնում է Տյառնընդառաջի տոնի խորհուրդն ու ազգագրական հիմքը: Մասնակցում են Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանն ու ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:

 

Չավարտվող Ավարայր


Մայր Աթոռի միաբաններ Տ. Շահե աբեղա Անանյանն ու Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացնում են Վարդանանց պատերազմի և Ավարայրի խորհուրդը ժամանակի հոլովույթում: Ո՞րն էր Ավարայրի խնդիրը 5-րդ դարում և դրանից հետո: Ի՞նչ արժեքներով էին ոգեկոչվում Վարդանանց զինվորները: Կա՞ այսօր մեզանում ժողովրդի գիտակցված գոյության, պետականության պահպանության, ինչպես նաև սերնդների դաստիարակության խնդիր այդ արժեքների շուրջ:

Սարկավագ հրետանավորը


Արցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը:
Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը զոհվել է Ծամծոր գյուղի պաշտպանական մարտերից մեկում:
Պատմում են մարտական ընկերները, հարազատներն ու հոգևոր եղբայրները:

Մշտավառ կանթեղներ


Հայաստանում Ցեղասպանության մասին առաջին անգամ հրապարակայանորեն բարձրաձայնվեց Խորհրդային միության քաղաքական Ձնհալքից հետո՝ 60-ականների սկզբին: 1965 թ.

Ղևոնդյանց շառավիղը


Տեր Կորյուն քահանա Կարապետյանը ԶՈՒ հոգևոր սպասավոր է: Նա Արցախյան պատերազմի մասնակից հոգեւորական է: Մեր ժողովրդի համար բախտորոշ օրերից մինչ այս պահը հայ զինվորի կողքին է՝ հայոց բանակում: Տեր Կորյունի մասին պատմում են նրա զինակից եւ հոգեւոր ընկերները՝ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, զորամասի փոխրամանատար Հովհաննես Հովհաննիսյանը, զինվոր Գագիկ Գեւորգյանը և քահանայի որդին՝ Ազատ Կարապետյանը: