Եկեղեցին և Ցեղասպանության ճանաչումը


Ամեն տարի՝ ապրիլի 24-ին Հայ եկեղեցու մատուցվում է հատուկ Պատարագ: Այդ օրը հայ ժողովուրդն աղոթում է, որ ոչ մի տեղ այլրս չկրկվի նման ողբերգություն:
Ըստ Մովսես եպսկ Տեր-Մովսիսյանի կազմած ցուցակի՝ Եղեռնի ժամանակ թուրքերը ոչնչացրել են 22 հազար հայկական ձեռագիր: Հայոց մեծ ջարդին նահատակվեց 4000 հայ հոգևորական:
Համատարած մղձավանջի մեջ բոլորն իրենց հույսը կապում էին Մայր հայրենիքի, կաթողիկոսի միջամտության հետ: Գևորգ 5-րդ կաթողիկոսին վիճակված էր հայ ժողովրդին առաջնորդել ամենամռայլ մի ժամանակաշրջանում: Տարագիր հայությունը հավաքվեց եկեղեցու շուրջ: Հայահավաքն ու հայության կյանքը կազմակերպելը դարձավ Հայ եկեղեցու հիմնական առաքելությունը: Տարբեր երկրներում ապաստան գտած հայությունը եկեղեցական կառույցների միջոցով բողոքի ձայն էր բարձրացնում: Իսկ Խորհրդային Հայաստանում Ցեղսպանության մասին խոսքն ընկալվում էր որպես հայկական ազգայնամոլության քարոզ ու արգելվում:
1955թ. կաթողիկոս ընտրված Վազգեն Ա-ի գլխավորությամբ եկեղեցին քայլ առ քայլ նվաճում էր Եղեռնի մասին Խորհրդային հայաստանում հրապարակային խոսք հնչեցնելու իրավունքը: 1965թ. Հաայստանում առաջին անգամ պետականորեն նշվեց Եղեռնի 50-ամյակը: Մայր Աթոռում կանգնեցվեց հուշարձան:

Տյառնընդառաջ


Հաղորդումը ներկայացնում է Տյառնընդառաջի տոնի խորհուրդն ու ազգագրական հիմքը: Մասնակցում են Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանն ու ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:

 

Չավարտվող Ավարայր


Մայր Աթոռի միաբաններ Տ. Շահե աբեղա Անանյանն ու Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացնում են Վարդանանց պատերազմի և Ավարայրի խորհուրդը ժամանակի հոլովույթում: Ո՞րն էր Ավարայրի խնդիրը 5-րդ դարում և դրանից հետո: Ի՞նչ արժեքներով էին ոգեկոչվում Վարդանանց զինվորները: Կա՞ այսօր մեզանում ժողովրդի գիտակցված գոյության, պետականության պահպանության, ինչպես նաև սերնդների դաստիարակության խնդիր այդ արժեքների շուրջ:

Սարկավագ հրետանավորը


Արցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը:
Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը զոհվել է Ծամծոր գյուղի պաշտպանական մարտերից մեկում:
Պատմում են մարտական ընկերները, հարազատներն ու հոգևոր եղբայրները:

Մշտավառ կանթեղներ


Հայաստանում Ցեղասպանության մասին առաջին անգամ հրապարակայանորեն բարձրաձայնվեց Խորհրդային միության քաղաքական Ձնհալքից հետո՝ 60-ականների սկզբին: 1965 թ. Հայ եկեղեցին պաշտոնապես իրավունք ստացավ նշելու Ցեղսպանության զոհերի հիշատակը: Վազգեն Ա հայրապետական կոնդակով 1965-ը հռչակվեց սուգի և աղոթքի տարի»: Մայրավանքի բակում կանգնած Նահատակաց հուշարձանը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում: Դրա տակ ամփոփոված են Դեր Զորից բերված աճյուններ: Թեև Եկեղեցուց կտրված խորհրդային քաղաքացուն հիմնականում հասու չէին Մայր Աթոռի այս քայլերը, սակայն Ցեղասպանության մասին ժողովրդի անթեղված հիշողությունը ծիլեր էր տալիս, իսկ հասարակական շարժումը երբեմն դառնում էր անվերահսկելի...

Ղևոնդյանց շառավիղը


Տեր Կորյուն քահանա Կարապետյանը ԶՈՒ հոգևոր սպասավոր է: Նա Արցախյան պատերազմի մասնակից հոգեւորական է: Մեր ժողովրդի համար բախտորոշ օրերից մինչ այս պահը հայ զինվորի կողքին է՝ հայոց բանակում: Տեր Կորյունի մասին պատմում են նրա զինակից եւ հոգեւոր ընկերները՝ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, զորամասի փոխրամանատար Հովհաննես Հովհաննիսյանը, զինվոր Գագիկ Գեւորգյանը և քահանայի որդին՝ Ազատ Կարապետյանը:

Հարության խորհուրդը. մաս 2-րդ


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: 21 դար է անցել Քրիստոսի Հարությունից, փոխվե՞լ են հարության մասին մարդու պատկերացումները:

Հարության խորհուրդը. մաս 1-ին


Ինչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: Ժողովուրդ, որ Հարության գաղափարը դարձրել է մարդու անուն, էլ ի՞նչ եք ուզում...»: Հաղորդման մասնակիցները յուրովի են մեկնաբանում Հարության խորհուրդը:

Խաչվերաց


Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Տ. Սմբատ քահանա Սարգսյանը վերապատմում են այն գեղեցիկ ավանդությունները, որոնք հիմք են ծառայել Խաչվերացի տոնին: Հոգևորականները խոսում են տոնի խորհրդի և Խաչի` քրիստոնյաների կյանքում ունեցած նշանակության մասին:

Ինչպես խոստովանել


Հայ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: Հավատացյալը ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Խոստովանությունը մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկի` ապաշխարության խորհրդի մաս է: Հոգևոր հայրերը հոգին մաքրելու բազմաթիվ բանալիներ են տվել: Դրանք կարող են օգնել մեզ նաև այսօր, մասնավորապես, Մեծ պահքի շրջանում` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հարության տոնին ընդառաջ:

Խաչի կնքահայրը


Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվող Ջրօրհնեքի Խաչի կնաքհայրը Մայրավանքում այս տարի Սեն Արևշատյանն էր: Ակադեմիկոսը հիշում է իր ապրումները Մայր Տաճարի խորանին, պատմում է եկեղեցու և հոգևորականի նկատմամբ իրենց ընտանիքի վերաբերմունքի, մանկության տարիներին իր ծածուկ մկրտության և հետագայում կյանքի ու մասնագիտության վրա այդ իրադարձության ազդեցության մասին: Որո՞նք են մարդու ճանապարհի ամենակարևոր կանգառները, ի՞նչ է երջանկությունն ու ինչի՞ մասին է երազում հայտնի ու սիրված գիտնականը:

Հայրենյաց ոգին


Ավարայրի ճակատամարտը պարզ հիշողություն չէ: Այն ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ընթացքում, նոր լիցքեր հաղորդել, դարձել հայրենասիրության օրինակ, որ դրսևորվել է նաև Արցախյան ազատամարտի ընթացքում: Հայրենյաց ոգին» ֆիլմն անդրադառնում է Ավարայրի ճակատամարտի կարևորությանը՝ պատմական, քաղաքական, բարոյական, հոգևոր առումներով:
Ինչու հենց Վարդանանք դարձան խորհրդանիշ հանուն հավատի ու հայրենյաց մղվող մարտերում: Ինչպես է ժողովուրդը դարեդար Վարադանաց համադրել իր ժամանակի հետ, որն է Վարդանանց զորավարների մերօրյա ընկալումը: Այս հարցերին են անդրադառնում գրականագետներ Վազգեն Սաֆարյանը, Վարդան Դևրիկյանը, պատմաբաններ Պետրոս Հովհաննիսյանը, Վրեժ Վարդանյանը, ինչպես նաև Տ. Հովակաիմ եպիսկոպոս Մանուկյանը, զինվորական Արմենակ Ավագյանը: